Dr. Artur Safaryan

Dr. Artur Safaryan Էջը ներկայացնում է բժիշկ Արթուր Սաֆարյանի մասնագիտական տիրույթը։

🦷 Կերամիկական վինիրներ
13/03/2026

🦷 Կերամիկական վինիրներ

🦷 Ատամի հեռացումից հետո ի՞նչն է նորմալ և ե՞րբ է պետք դիմել բժշկի:Ատամի հեռացումից հետո վերքի լավացումը բնական գործընթաց ...
01/03/2026

🦷 Ատամի հեռացումից հետո ի՞նչն է նորմալ և ե՞րբ է պետք դիմել բժշկի:

Ատամի հեռացումից հետո վերքի լավացումը բնական գործընթաց է, որը կարող է ուղեկցվել որոշ ժամանակավոր անհարմարություններով։ Կարևոր է հասկանալ՝ որ ախտանիշներն են համարվում նորմալ, և որոնք են պահանջում մասնագետի միջամտություն։

✅ Նորմալ է, եթե՝

• հեռացումից հետո առաջանում է թեթև ցավ կամ անհարմարություն,
• առկա է փոքր այտուց,
• առաջին 24 ժամվա ընթացքում նկատվում է թույլ արյունահոսություն,
• ցավը աստիճանաբար նվազում է 2–3 օրվա ընթացքում։

Այս նշանները վկայում են բնական ապաքինման ընթացքի մասին։

⚠️ Անհապաղ դիմեք ստոմատոլոգին, եթե՝

• ցավը չի նվազում կամ ուժեղանում է,
• այտուցը մեծանում է,
• մարմնի ջերմաստիճանը բարձրանում է (38–39°C),
• առաջանում է տհաճ հոտ կամ համ բերանում,
• վերքի շրջանում նկատվում է արտահայտված կարմրություն կամ թարախային արտադրություն։

Այս ախտանիշները կարող են վկայել բորբոքային բարդության մասին և այն պահանջում է բժշկական զննում։

💡 ‼️Հիշեք․
Ինքնաբուժումը կարող է վնասել ապաքինման գործընթացին։ Ցանկացած կասկածելի ախտանիշի դեպքում միակ ճիշտ լուծումը ստոմատոլոգին դիմելն է։

Family dent 🤍

🦷 7 պարզ խորհուրդ՝ առողջ և գեղեցիկ ժպիտի համար.Շատ խնդիրներ կարելի է կանխել միայն ճիշտ խնամքով 👇✨ Լվացեք ատամները օրական...
28/02/2026

🦷 7 պարզ խորհուրդ՝ առողջ և գեղեցիկ ժպիտի համար.

Շատ խնդիրներ կարելի է կանխել միայն ճիշտ խնամքով 👇

✨ Լվացեք ատամները օրական 2 անգամ՝
Գիշերային լվացումը երբեք մի բաց թողեք։

✨ Մի սեղմեք խոզանակը ուժեղ․ մեղմ շարժումները ավելի արդյունավետ են և չեն վնասում լնդերը։

✨ Փոխեք ատամի խոզանակը յուրաքանչյուր 3 ամիսը մեկ։

✨ Եթե լնդերը արյունահոսում են՝ դա նորմալ չէ և պահանջում է մասնագիտական ստուգում։

✨ Մի մոռացեք ատամնաթելի մասին․ խոզանակը չի մաքրում ատամների միջև։

✨ Մաքրեք նաև լեզուն՝ թարմ շնչառության համար։

✨ Քաղցրավենիքից կամ սուրճից հետո սպասեք մոտ 20 րոպե, ապա լվացեք ատամները։

😊 Ձեր առողջ ժպիտը սկսվում է ամենօրյա փոքր խնամքից:

🪥 Ատամի խոզանակը մեր ամենօրյա խնամքի ամենակարևոր գործիքներից է, բերանի խոռոչի հիգիենայի հիմնական միջոցը: Այն օգնում է հե...
20/02/2026

🪥 Ատամի խոզանակը մեր ամենօրյա խնամքի ամենակարևոր գործիքներից է, բերանի խոռոչի հիգիենայի հիմնական միջոցը: Այն օգնում է հեռացնել ատամնափառը, կանխել կարիեսը և պահպանել լնդերի առողջությունը։

Օրական առնվազն երկու անգամ ճիշտ խոզանակելը նպաստում է ոչ միայն գեղեցիկ ժպիտին, այլ նաև ընդհանուր առողջությանը։ Մի մոռացեք փոխել խոզանակը յուրաքանչյուր 3 ամիսը մեկ և ընտրել այն, որը համապատասխանում է ձեր լնդերի վիճակին։

✅Խորհուրդ է տրվում`

• Եթե լնդերը առողջ են, օգտագործել միջին կարծրության (medium) խոզանակ։
• Լնդային խնդիրների դեպքում ընտրել փափուկ մազիկներով խոզանակ։

Առողջ եղեք🤍
Family Dent

Առողջ ժպիտը սկսվում է ճիշտ խնամքից։✅ Ինչպե՞ս կանխարգելել կարիեսը• Օրական ճիշտ խնամք և պրոֆեսիոնալ մաքրում• Ֆտոր պարունակ...
16/02/2026

Առողջ ժպիտը սկսվում է ճիշտ խնամքից։

✅ Ինչպե՞ս կանխարգելել կարիեսը

• Օրական ճիշտ խնամք և պրոֆեսիոնալ մաքրում
• Ֆտոր պարունակող մածուկ
• Քաղցրի սահմանափակում
• Պարբերական ստոմատոլոգիական զննում…

Պահպանեք Ձեր առողջ ժպիտը 🙂

Family Dent

🦷 Փոքրիկի առողջ ժպիտը սկսվում է առաջին ատամից.Կաթնատամների խնամքը պետք է սկսել առաջին իսկ ատամի ծկթումից՝ օգտագործելով մ...
14/02/2026

🦷 Փոքրիկի առողջ ժպիտը սկսվում է առաջին ատամից.

Կաթնատամների խնամքը պետք է սկսել առաջին իսկ ատամի ծկթումից՝ օգտագործելով մանկական խոզանակ և տարիքին համապատասխան մածուկ։

❗ Չխնամված կաթնատամները կարող են հանգեցնել կարիեսի, ցավի և վաղաժամ հեռացման, ինչը ազդում է նաև մշտական ատամների ճիշտ աճի վրա։

✨ Վաղ տարիքից ձևավորեք ճիշտ հիգիենայի կանոններ:

🤍Family Dent

Address

Ալեք Մանուկյան 25
Berd
4201

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Artur Safaryan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category