Art therapy club

Art therapy club Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Art therapy club, Psychologist, Yerevan, Erevan.

Պրակտիկ հոգեբան, միջազգային որակավորմամբ արտթերապևտ Անահիտ Խաչատրյանի Ակումբը կազմակերպում է Արտ-Թերապիայի բազմաթիվ ուղղություններին նվիրված հոգեբանական միջոցառումներ տարբեր վայրերում և օնլայն հարթակներում, ինչպես նաև՝ հոգեբանական այլ ծառայություններ։

Արտ-գույն՝ ՝Նարնջագույն🍊Համարվում է, երջանկություն և  էներգիայի գույն,թեև  խորհուրդ չի տրվում կիրառել դյուրագրգիռմ արդկա...
25/08/2026

Արտ-գույն՝ ՝Նարնջագույն🍊
Համարվում է, երջանկություն և էներգիայի գույն,թեև խորհուրդ չի տրվում կիրառել դյուրագրգիռմ արդկանց: Նարնջագույնը հաճախ օգտագործվել է դրոշների և զինանշանների վրա՝ որպես ուժի, տոկունության և հաջողության գույն: Նարնջագույնն ունի խթանող հատկություն և ստեղծում է ընկերասիրության, բացության և արկածախնդիր լինելու տպավորություն:

Արտ-վարժանք 🎨Նախապատրաստեք մի քանի ժանրի երաժշտություն՝ ռոքից մինչև դասակա🎼ն։ Վերցրեք թուղթ և մատիտներ, ապա առանց մտածել...
22/08/2026

Արտ-վարժանք 🎨
Նախապատրաստեք մի քանի ժանրի երաժշտություն՝ ռոքից մինչև դասակա🎼ն։ Վերցրեք թուղթ և մատիտներ, ապա առանց մտածելու յուրաքանչյուր երաժշտության ռիթմի տակ սկսեք նկարել այն, ինչ կգա Ձեր մտքին։ Փորձեք վերլուծել, որ երաժշտության տակ, ինչ հույզեր և ինչ պատկերներ եկան․
Բարի ժամանց :)

13/08/2026

Toyota-ի հիմնադիր Սակիչի Տոյոդան անընդհատ օգտագործում էր «հինգ ինչու»-ի կանոնը։ Բոլոր անհասկանալի իրավիճակներում նա օգտագործում էր այս մեթոդը, և դա միշտ օգնում էր նրան։

Ահա կանոնը։ Օրինակ՝ դուք ուզում եք մորթյա վերարկու։

Դուք ինքներդ ձեզ հարցնում եք. ինչո՞ւ եմ ես ուզում մորթյա վերարկու։ Սա առաջին «ինչո՞ւ»-ն է։

Դուք պատասխանում եք. որովհետև ես ուզում եմ բոլորին զարմացնել։

Լավ, երկրորդ «ինչո՞ւ»-ն.

Ինչո՞ւ եք ուզում բոլորին զարմացնել։

Պատասխան. որովհետև ես ուզում եմ, որ ինձ նկատեն։

Երրորդ «ինչո՞ւ»-ն. ինչո՞ւ է ձեզ պետք, որ ձեզ նկատեն։

Պատասխան. որովհետև ես ինձ անապահով եմ զգում։

Չորրորդ «ինչո՞ւ»-ն. ինչո՞ւ եք ձեզ անապահով եք զգում։

Պատասխան. որովհետև ես չեմ կարողանում ինձ ռեալիզացնել, որովհետև նստած եմ մի տեղում։

Հինգերորդ «ինչո՞ւ»-ն. ինչո՞ւ դուք չեք կարողանում ինքներդ ձեզ ռեալիզացնել։

Պատասխան. որովհետև ես անում եմ մի բան, որը ինձ դուր չի գալիս։

Իսկ հիմա ասեք ինձ, ի՞նչ կապ ունի մորթյա վերարկուն դրա հետ։

Միայնության, լքված լինելու վախն արմատներով գնում է դեպի վաղ մանկություն, երբ երեխան ֆիզիկապես և հոգեպես դեռ կառչում է ծն...
12/08/2026

Միայնության, լքված լինելու վախն արմատներով գնում է դեպի վաղ մանկություն, երբ երեխան ֆիզիկապես և հոգեպես դեռ կառչում է ծնողից։

02/08/2026

Ինչ անել, երբ ջղայնացած եք։

30/07/2026

Թե ինչու՞ երեխաները և երիտասարդները չեն կողմնորոշվում, շատ հարցերում հուզական են և ոչ միշտ են ճիշտ գնահատում իրավիճակը։

29/07/2026
Այսօր կպատմեմ կամքի ոիժի զորության մասին քեյս։ Մի հրաշք երիտասարդ կին֊այցելու։ Երբ սկսեցինք թերապիան 2.5 տարի առաջ, հիմն...
26/07/2026

Այսօր կպատմեմ կամքի ոիժի զորության մասին քեյս։ Մի հրաշք երիտասարդ կին֊այցելու։ Երբ սկսեցինք թերապիան 2.5 տարի առաջ, հիմնական խնդիրը հիմա շատ տարածված РПП (расстройствопищевого поведения) էր. 25 տարեկանում քաշը կազմում էր 42 կգ, ինչից շատ վատ էր զգում բոլոր առումներով։ Ասեց , որ անհասանելի երազանքը 50 կգ դառնալն է և կարողանալ ուտել առանց սրտխառնոցի։ Շարունակում էր մարզվել մարզչի հետ, բավականին բարդ ճանապարհ անցանք թերապիայի ընթացքում ` մանկական տրավմաներ, ընտանեկան խնդիրներ, ուկրաինական պատերազմ և այլն։ Այսօր էս նպատակասլաց մարդը գերազանցենց իր իսկ երազանքը` քաշը կազմում է 53 կգ🙂 Կարողանում է ուտել, ամեն փոքրիկ խնդրից սրտխառնոց չունենալ.... Իհարկե շարունակում է նաև մարզվել, հետևել իրեն։
Այս քեյսը գրում եմ, որ գուցե այն մարդը,ով հիմա կկարդա սա, ունենալով այս պահին այս կամ այն խնդիրը, չպատկերացնելով, որ ներկայիս ճահճից դուրս գալը հնարավոր է, ուղղակի հավատա, որ կամքի ուժը, ցանկությունը և հավատը կարող են իրեն էլ որոշ ժամանակ անց դարձնել դրական քեյսի օրինակ, իսկ իր փորձը շատ֊շատերի համար գուցե` հույսի փարոս։

Ըստ Ադլերի՝ երեխայի ծննդյան հերթականությունն ընտանիքում մեծ դեր ունի անձի բնավորության և կյանքի սցենարի ձևավորման վրա։ Հ...
26/07/2026

Ըստ Ադլերի՝ երեխայի ծննդյան հերթականությունն ընտանիքում մեծ դեր ունի անձի բնավորության և կյանքի սցենարի ձևավորման վրա։ Հոգեբանն իր աշխատություններում բազմիցս անդրադառնում է այդ երևույթի դրսևորումներին։

Թերապիայի առաջին փուլի խնդիրն է պարզել այցելուի ակնկալիքները:Ակնկալիքները որոշվում են պարզ հարցով. «Ի՞նչ արդյունքներ եք ...
16/07/2026

Թերապիայի առաջին փուլի խնդիրն է պարզել այցելուի ակնկալիքները:
Ակնկալիքները որոշվում են պարզ հարցով. «Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում մեր հանդիպումներից»:
Եթե ​​ակնկալիքներն անիրատեսական են կամ անհամարժեք են այն ամենին, ինչ իրատեսորեն կարող է անել հոգեբանը, դա պետք է հստակեցվի:

Address

Yerevan
Erevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Art therapy club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category