19/02/2021
#Լյարդի #էխինոկոկոզը Հայաստանում լայնորեն տարածված հիվանդություններից է։
ℹԴա ժապավենաձև որդի դրսևորում է, արտահայտվում է կիստաների տեսքով։
Պատճառներից գլխավորը սանիտարահիգենիկ կանոնները ոչ ճիշտ պահպանելն է❌։
❓Ինչպե՞ս է այն առաջանում մարդու օրգանիզմում👀
Որդի հիմնական տերերը շնազգիներն ու կատվազգիներն են։ Որդը ապրում է նրանց աղիներում, կեղտի հետ դուրս են գալիս ձվերը, որոնք էլ, անցնելով մարդու աղեստամոքսային տրակտ կամ շնչառական ուղիներ, կիստայի տեսքով դրսևորվում են հիմնականում լյարդում և թոքերում, ավելի հազվադեպ՝ այլ օրգաններում։
Մարդու մոտ գոյություն ունի էխինոկոկի դրսևորման 3 փուլ👇
♦️Նախակլինիկական (երբ չկան գանգատներ)
♦️Կլինիկական դրսևորումների փուլ (ծանրություն, ցավ, ալերգիա)
♦️Բարդությունների փուլ (երբ էխինոկոկային բուշտը պատռվում է և սերմնացրվում ողջ որովայնով, կամ դրսևորվում է թարախակալման տեսքով ջերմություն, ցավ, ընդհանուր էուլություն, գլխացավեր)
🔵Ախտորոշումը👇
Ցանկալի է ախտորոշել հիվանդությունը հնարավորինս շուտ՝ բարդություններից խուսափելու նպատակով։
👉Սոնոգրաֆիկ հետազոտություն
👉Թոքերի ռենտգեն քննություն
👉Համակարգչային տոմոգրաֆիա/ՄՌՏ հետազոտություն։
👉Ապա բժշկի ցուցումով՝ իմունոլոգիական հետազոտություններ
🔵Բուժումը👇
Մեծամասամբ դեպքերում՝ վիրահատական բուժում, եզակի դեպքերում՝ բժշկի վերահսկողությամբ դեղորայքային բուժում