PsyExpert հոգեբանական կենտրոն

PsyExpert հոգեբանական կենտրոն 🌿 Անհատական հոգեբանական խորհրդատվություն
🌿 Հոգեթերապիա
🌿 Հոգեդիագնոստիկա
🌿 Հոգեբանական հետազոտություն/ մասնագիտական կարծիք
🌿 Դատահոգեբանական փորձաքննություն

🧠 Հոգեբանական տեսանկյունից կարելի է առանձնացնել վախի մի քանի հիմնական ձևեր. 🤍 Մերձեցման (մտերմության) վախՄարդը խուսափում...
05/07/2026

🧠 Հոգեբանական տեսանկյունից կարելի է առանձնացնել վախի մի քանի հիմնական ձևեր.

🤍 Մերձեցման (մտերմության) վախ
Մարդը խուսափում է հուզական մտերմությունից, նախընտրում է պահպանել հեռավորություն։ Ծայրահեղ դրսևորման դեպքում դա կարող է հանգեցնել մյուսներից շիզոիդ առանձնացման։

💔 Բաժանման կամ լքված լինելու վախ
Առաջացնում է խոր տխրություն, կախվածության զգացում և դեպրեսիվ ապրումներ։ Մարդը դժվարությամբ է տանում միայնությունը և սուր կերպով զգում է իր համար կարևոր մարդու բացակայությունը։

🔒 Փոփոխությունների վախ
Մարդը ձգտում է ամեն ինչ պահել վերահսկողության ներքո՝ փորձելով կառավարել մարդկանց կամ հանգամանքները՝ սեփական անվտանգության և կայունության պատրանք ստեղծելու համար։ Այս վախը հաճախ արտահայտվում է պարտադրողական, կպչուն և վերահսկող վարքով։

🕊️ Ինքնության կորստի (կլանման) վախ
Մարդը վախենում է, որ մտերմությունը կարող է սահմանափակել իր ազատությունը, ինքնուրույնությունն ու անձնական սահմանները, ինչի հետևանքով խուսափում է խոր և մտերիմ հարաբերություններից։

✨ Ինչպե՞ս են մարդիկ սովորաբար փորձում հաղթահարել իրենց վախերը։

Հոգեբանության մեջ առանձնացվում են երեք հիմնական ռազմավարություններ.

➡️ 🤝 Շարժվել դեպի մարդկանց՝ մշտապես փնտրելով ընդունում և աջակցություն։
➡️ ⚔️ Շարժվել մարդկանց դեմ՝ վերահսկելով, մրցակցելով կամ հակադրվելով։
➡️ 🚶‍♀️ Հեռանալ մարդկանցից՝ մեկուսանալով և խուսափելով մտերմությունից։

💭 Շատ դեպքերում՝ գիտակցված կամ անգիտակցաբար, մարդը սեփական ներքին վախերն ու անապահովության զգացումները պրոյեկտում է շրջապատի մարդկանց վրա։

🌱 Այս պաշտպանական մեխանիզմները մեծ մասամբ ձևավորվում են վաղ մանկության շրջանում՝ ծնող–երեխա հարաբերություններում ապրած անզորության, անապահովության և չբավարարված հուզական կարիքների ազդեցությամբ։

💙 Վախը թուլության նշան չէ։ Այն մեր հոգեկանի պաշտպանական արձագանքն է։ Երբ հասկանում ենք մեր վախերի արմատները, սկսում ենք ավելի լավ հասկանալ նաև ինքներս մեզ և մեր հարաբերությունները ուրիշների հետ։

📍 «ՓՍԻԷՔՍՊԵՐՏ ՍԵՆԹԵՐ» հոգեբանական կենտրոն

📞 +374 91 080 229
📧 [email protected]

#Անհատական հոգեբանական խորհրդատվություն #հոգեթերապիա # հոգեախտորոշում # դատահոգեբանական փորձաքննություն

‼️ Բռնությունը սկսվում է ոչ թե հարվածից, այլ սահմանների խախտումից։  📌 Երբ մարդուն ստիպում են վախենալ, լռել, կասկածել ինք...
12/06/2026

‼️
Բռնությունը սկսվում է ոչ թե հարվածից, այլ սահմանների խախտումից։

📌 Երբ մարդուն ստիպում են վախենալ, լռել, կասկածել ինքն իրեն, երբ նրա կարծիքը, զգացմունքներն ու արժանապատվությունը անտեսվում են, դա նույնպես բռնություն է։
Բռնության հետևանքները հաճախ երկար են պահպանվում՝ ազդելով ինքնագնահատականի, վստահության, հարաբերությունների և հոգեկան առողջության վրա։

📌 Երբեմն բռնությունը դրսևորվում է վիրավորանքներով, նվաստացմամբ,
վերահսկողությամբ, սպառնալիքներով, լռեցմամբ կամ վախի մթնոլորտ ստեղծելով։

📌Բռնությունը կարող է լինել ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական։
Անկախ ձևից՝ այն վնասում է մարդու արժանապատվությունը, անվտանգության զգացողությունն ու հոգեկան առողջությունը։

Կարևոր է հիշել՝
🔹 Բռնությունը երբեք արդարացված չէ։
🔹 Լռությունը չի լուծում խնդիրը։
🔹 Օգնություն խնդրելը թուլության դրսևորում չէ։

Եթե դուք կամ ձեր շրջապատում որևէ մեկը բախվում է բռնության, մի՛ մնացեք միայնակ։ Ժամանակին ստացված մասնագիտական աջակցությունը կարող է կարևոր քայլ լինել անվտանգության և հոգեկան բարեկեցության վերականգնման ճանապարհին։

#ՈչԲռնությանը #ՀոգեկանԱռողջություն #ՀոգեբանականԱջակցություն

🖤 Ներքին կոնֆլիկտները միշտ չէ, որ բարձրաձայն են։Երբեմն մարդը արտաքինից հանգիստ է թվում, բայց ներսում մշտապես պայքարում է...
01/06/2026

🖤 Ներքին կոնֆլիկտները միշտ չէ, որ բարձրաձայն են։
Երբեմն մարդը արտաքինից հանգիստ է թվում, բայց ներսում մշտապես պայքարում է սեփական մտքերի, զգացմունքների և վախերի հետ։

⚖️ «Պետք է»-ի ու «ուզում եմ»-ի միջև հակասությունը,
💭 մեղքի զգացումը,
🕯️ ինքնաքննադատությունը,
💔 չարտահայտված հույզերը,
😔 մերժվելու կամ միայնակ մնալու վախը կարող են երկար ժամանակ մնալ մարդու ներսում՝ առաջացնելով տագնապ, հուզական լարվածություն, հոգնածություն և դատարկության զգացում։

Շատ մարդիկ սովորում են ապրել այդ ներքին լարվածության հետ՝ նույնիսկ չնկատելով, թե որքան ուժ է այն խլում իրենցից ամեն օր։

🌿 Հոգեբանական աշխատանքը օգնում է հասկանալ ներքին կոնֆլիկտների պատճառները, ճանաչել սեփական զգացմունքները, վերականգնել ներքին հավասարակշռությունը և ավելի առողջ հարաբերություն կառուցել ինքն իր հետ։

✨ Երբեմն ամենաբարդ պայքարը տեղի է ունենում մարդու ներսում։
Եվ օգնություն խնդրելը կարող է լինել ոչ թե թուլություն, այլ կարևոր քայլ դեպի ինքն իրեն հասկանալը։

#հոգեբանություն #հոգեթերապիա #հոգեկանառողջություն #

⚖️🧠 Դատահոգեբանական փորձաքննությունը պարզապես «անձի գնահատում» չէ։Այն մարդու հոգեբանական վիճակի, հուզական արձագանքների, ...
24/05/2026

⚖️🧠 Դատահոգեբանական փորձաքննությունը պարզապես «անձի գնահատում» չէ։
Այն մարդու հոգեբանական վիճակի, հուզական արձագանքների, վարքային առանձնահատկությունների և ներքին լարվածության խորքային ուսումնասիրություն է։

🔍 Փորձաքննության ընթացքում հոգեբանը վերլուծում է՝
▫️ հուզական վիճակը
▫️ վարքային դրսևորումները
▫️ սթրեսի ազդեցությունը
▫️ պաշտպանական մեխանիզմները
▫️ սեփական գործողությունները գիտակցելու կարողությունը

⚠️ Ամենաբարդ կողմերից մեկն այն է, որ մասնագետը պետք է պահպանի մասնագիտական չեզոքություն նույնիսկ ամենածանր և հուզական իրավիճակներում։

👤 Դատահոգեբանական փորձագետը չի մեղադրում և չի արդարացնում։
Նրա հիմնական նպատակը օբյեկտիվ հոգեբանական ուսումնասիրությունն ու մասնագիտական եզրակացությունն է։

📚 Յուրաքանչյուր փորձաքննության հետևում մարդկային պատմություն է, ներքին պայքար և բարձր մասնագիտական պատասխանատվություն։

🌿 Իսկ դուք գիտեի՞ք, որ դատահոգեբանական փորձաքննությունը գնահատում է ոչ թե մարդու «լավ» կամ «վատ» լինելը, այլ նրա հոգեբան...
14/05/2026

🌿 Իսկ դուք գիտեի՞ք, որ դատահոգեբանական փորձաքննությունը գնահատում է ոչ թե մարդու «լավ» կամ «վատ» լինելը, այլ նրա հոգեբանական վիճակի ազդեցությունը վարքի, հույզերի և որոշումների վրա։

🌿 Իսկ դուք գիտեի՞ք, որ երբեմն մեկ հոգեբանական առանձնահատկություն կարող է փոխել ամբողջ դատական գործի ընթացքը։

🌿 Իսկ դուք գիտեի՞ք, որ հոգեբան֊փորձագետը չի պաշտպանում որևէ կողմի․ նրա հիմնական նպատակը օբյեկտիվ գնահատելն է։

🌿 Իսկ դուք գիտեի՞ք, որ դատահոգեբանական փորձաքննության ընթացքում կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է ասում անձը, այլ նաև՝ ինչպես է ասում։

🌿 Իսկ դուք գիտեի՞ք, որ երբեմն լռությունն ավելի շատ տեղեկատվություն է տալիս, քան երկար բացատրությունները։

🌿 Իսկ դուք գիտեի՞ք, որ դատահոգեբանական փորձաքննությունը հիմնվում է գիտության, ոչ թե ենթադրությունների վրա։

🌿 Իսկ դուք գիտեի՞ք, որ մարդու վարքի հետևում միշտ կա հոգեբանական պատճառ, և փորձաքննությունը փորձում է բացահայտել հենց դա։

🌿 Իսկ դուք գիտեի՞ք, որ դատական հոգեբանությունը ուսումնասիրում է ոչ միայն մեղադրյալին, այլ նաև տուժողի, վկայի հոգեբանական առանձնահատկությունները։

🌿 Իսկ դուք գիտեի՞ք, որ յուրաքանչյուր ցուցմունքի հետևում կա մարդու հիշողություն, հույզեր և ներքին ապրումներ։

⌛️️ Մեր մարմինը երբեք չի լռում...  Երբ մենք չենք լսում մեր  զգացմունքներին, մարմինը սկսում է «խոսել»՝ ցավի, անհանգստությ...
04/04/2026

⌛️️ Մեր մարմինը երբեք չի լռում...
Երբ մենք չենք լսում մեր զգացմունքներին, մարմինը սկսում է «խոսել»՝ ցավի, անհանգստության կամ տարբեր ախտանշանների միջոցով։

Հոգեսոմատիկան այն կապն է, որտեղ
👉 հոգեկան վիճակը ( սթրես, վախ, լարվածություն) ազդում են ֆիզիկական առողջության վրա։

✨ Ինչպես է դա արտահայտվում `

Սթրես → գլխացավ, սրտխփոց,
Անհանգստություն → շնչառության դժվարություն,
Չարտահայտված հույզեր → մկանային լարվածություն, ցավեր,
Երկարատև լարվածություն → քրոնիկ հոգեմարմնային դրսևորումներ,

💭 Ինչ է ուզում «ասել» մարմինը
Երբեմն մեր ցավերը պարզապես հարց են տալիս․

«Դու քեզ լսո՞ւմ ես»
«Դու քեզ թույլ տալի՞ս ես հանգստանալ»
«Դու քո զգացմունքները արտահայտո՞ւմ ես»

🌱 Ինչ կարող ենք անել
✔️ Լսել մեր մարմնին
✔️ Ընդունել մեր զգացմունքները
✔️ Խոսել, ոչ թե կուտակել
✔️ Հոգ տանել մեր մասին՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես։

#հոգեբանություն # #հոգեսոմատիկա # #հոգեկանառողջություն

Обучение было посвящено работе с феноменом Ambiguous Loss — одной из самых сложных форм психологической утраты, а также ...
16/03/2026

Обучение было посвящено работе с феноменом Ambiguous Loss — одной из самых сложных форм психологической утраты, а также применению протокола Pain/Terror Release Protocol (P/TRP) в помощи семьям пропавших без вести 🤝

Սիրելի՛ կանայք, շնորհավոր Մարտի 8-ը 🌷🌷Թող ձեր կյանքում միշտ լինի ներքին խաղաղություն, 🌷երջանկություն, սեր  և ներդաշնակու...
08/03/2026

Սիրելի՛ կանայք, շնորհավոր Մարտի 8-ը 🌷

🌷Թող ձեր կյանքում միշտ լինի ներքին խաղաղություն, 🌷երջանկություն, սեր և ներդաշնակություն։ 🌷Հիշեք՝ հոգեբանական առողջությունը սկսվում 🌷է սեփական արժեքը գիտակցելուց և ներքին հավասարակշռությունից։🌷

Թող ձեր հոգին լինի ուժեղ, սիրտը՝ ջերմ, իսկ կյանքը՝ լի լույսով ու սիրով ✨💐

Կյանքի իմաստը միշտ չէ, որ մեծ իրադարձությունների մեջ է ✨Այն երբեմն թաքնված է փոքր պահերի մեջ`💫 մի անկեղծ ժպիտի 😊💫մի ջերմ...
03/03/2026

Կյանքի իմաստը միշտ չէ, որ մեծ իրադարձությունների մեջ է ✨
Այն երբեմն թաքնված է փոքր պահերի մեջ`

💫 մի անկեղծ ժպիտի 😊
💫մի ջերմ գրկախառնության 🤍
💫մի «ես քեզ հետ եմ» խոսքի մեջ 🫶

Կյանքի իմաստը գտնելն առանձին նպատակ չէ։

Այն ստեղծվում է՝
✨️երբ մենք սիրում ենք ❤️
✨️երբ զարգանում ենք 📚
✨️երբ հաղթահարում ենք մեր վախերը 💪
✨️երբ մնում ենք հավատարիմ ինքներս մեզ 🌿

Եվ գուցե կյանքի իմաստը հենց ճանապարհն է 🚶‍♀️,այլ ոչ թե վերջնակետը։
Ապրիր գիտակցաբար, սիրիր խորությամբ,
և մի վախեցիր զգալուց 💫

#կյանք #իմաստ #զարգացում #սեր # #հոգեբանություն

🧠 Ի՞նչ է տագնապըՏագնապը (anxiety) օրգանիզմի բնական պաշտպանական ռեակցիա է՝ ի պատասխան իրական կամ ենթադրյալ վտանգի։ Այն ակ...
01/03/2026

🧠 Ի՞նչ է տագնապը

Տագնապը (anxiety) օրգանիզմի բնական պաշտպանական ռեակցիա է՝ ի պատասխան իրական կամ ենթադրյալ վտանգի։ Այն ակտիվացնում է նյարդային համակարգը և պատրաստում մարդուն «պայքարել կամ փախչել» իրավիճակից ⚡

Սակայն երբ տագնապը դառնում է՝
▪️ հաճախակի
▪️ ինտենսիվ
▪️ չհիմնավորված
▪️ երկարատև
այն սկսում է խաթարել կյանքի որակը։

💭 Հոգեբանական դրսևորումներ`

✔️ անընդհատ մտահոգություն,
✔️ ներքին լարվածություն,
✔️ վատագույն սցենարների սպասում,
✔️ կենտրոնացման դժվարություն,
✔️ վերահսկողության կորստի վախ:

💓 Ֆիզիկական դրսևորումներ`

✔️ սրտխփոց,
✔️«կիսաօդի» զգացում,
✔️ գլխապտույտ,
✔️ քրտնարտադրություն,
✔️ մկանային լարվածություն,
✔️ քնի խանգարումներ։

Տագնապը հաճախ արտահայտվում է մարմնի միջոցով, նույնիսկ երբ մարդը չի գիտակցում իր ներքին լարվածությունը։

🌿 Կարևոր է հիշել
Տագնապը թուլության նշան չէ։ Դա նյարդային համակարգի գերբեռնվածության ազդանշան է։ Ժամանակին նկատելը և համապատասխան աջակցություն ստանալը օգնում են կանխել դրա խորացումը։

# #տագնապ # #հոգեբանություն # #հոգեթերապիա # #տագնապայինխանգարում

Address

Պռոշյան փող. , 5/1 շենք
Erevan

Opening Hours

Monday 00:00 - 00:00
Tuesday 00:00 - 00:00
Wednesday 00:00 - 00:00
Thursday 00:00 - 00:00
Friday 00:00 - 00:00
Saturday 00:00 - 00:00

Telephone

091080209

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when PsyExpert հոգեբանական կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to PsyExpert հոգեբանական կենտրոն:

Shortcuts

Share