30/06/2026
Գորիսի բժշկական կենտրոնը համալրվել է ժամանակակից ֆիբրոուրեթերոռենոսկոպով
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Բարձրորակ և ժամանակակից բուժօգնությունը շարունակում է առավել հասանելի դառնալ Սյունիքի բնակիչների համար։
Գորիսի բժշկական կենտրոնը համալրվել է նորագույն ֆիբրոուրեթերոռենոսկոպով, որը հնարավորություն է տալիս իրականացնել երիկամի և միզածորանի քարերի հեռացում ժամանակակից RIRS (Retrograde Intrarenal Surgery) լազերային մեթոդով՝ առանց կտրվածքի։
Նոր սարքավորման ներդրմամբ հիվանդներն այլևս հնարավորություն ունեն ստանալ բարձր տեխնոլոգիական ուրոլոգիական բուժում հենց Գորիսում՝ խուսափելով հեռավոր բուժհաստատություններ տեղափոխվելու անհրաժեշտությունից։ Մեթոդը համարվում է նվազագույն ինվազիվ, ապահովում է բարձր արդյունավետություն, հետվիրահատական ավելի քիչ ցավ, արագ վերականգնում և հիվանդի կարճատև հոսպիտալացում։
Առանձնակի կարևոր է նաև այն, որ բուժումն իրականացվում է նաև պետպատվերի շրջանակում։ Եթե քաղաքացին ընդգրկված է պետական ծրագրերի շահառուների ցանկում, կարող է օգտվել անվճար բուժման հնարավորությունից՝ սահմանված կարգով։
Գորիսի բժշկական կենտրոնը շարունակաբար ընդլայնում է իր տեխնիկական հնարավորությունները՝ ներդնելով նորագույն բժշկական տեխնոլոգիաներ և բարձրացնելով մատուցվող ծառայությունների որակը։ Նոր սարքավորումը ևս մեկ կարևոր քայլ է ժամանակակից, անվտանգ և հասանելի առողջապահական ծառայությունների ապահովման ճանապարհին։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԲԿ֊ի ուրոլոգներ
✔️Լևիկ Հովհաննիսյանին
📞 096 09 80 00
կամ
✔️Գագիկ Տեր Ղամբարյանին
📞 095700706
Գորիսի բժշկական կենտրոն․ ժամանակակից բժշկությունը՝ ձեր կողքին։