Գյումրու Ն․Ա․ Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա

  • Home
  • Armenia
  • Gyumri
  • Գյումրու Ն․Ա․ Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա

Գյումրու Ն․Ա․ Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Գյումրու Ն․Ա․ Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա, Medical and health, 3 Mazmanyan St, Gyumri.

28/06/2026

Հարգելի՛ բուժառուներ, տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հունիսի 29-ից Գյումրու Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկան ժամանակավորապես կշարունակի իր գործունեությունը նախկին «Սամարիտեր» հիվանդանոցի շենքում։ Շնորհակալ ենք ձեր ըմբռնման և համագործակցության համար։

28/05/2026

Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ավարտին են մոտենում նախկին «Սամարիտեր հիվանդանոցի» մասնաշենքում իրականացվող վերանորոգման շինարարական աշխատանքները։

Կառավարության կողմից նախատեսված՝ 110 միլիոն դրամ արժողությամբ վերանորոգման ծրագրի շրջանակում արդեն իրականացվել են բարեկարգման և հիմնանորոգման հիմնական աշխատանքները՝ ապահովելով առավել հարմարավետ և բարեկարգ պայմաններ քաղաքացիների համար։

Նախագիծը ժամանակավոր լուծում է մինչև ավարտին կհասցվի արդեն իսկ մեկնարկած՝ 1,5 միլիարդ դրամ արժողությամբ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնական շենքի վերակառուցման ծրագիրը։

Հարգելի՛ գործընկերներ,Սրտանց շնորհավորում ենք Ձեզ Աշխատանքի և աշխատավորների օրվա կապակցությամբ։ Մաղթում ենք Ձեզ առողջութ...
01/05/2026

Հարգելի՛ գործընկերներ,
Սրտանց շնորհավորում ենք Ձեզ Աշխատանքի և աշխատավորների օրվա կապակցությամբ։ Մաղթում ենք Ձեզ առողջություն, համբերություն և անսպառ եռանդ՝ Ձեր կարևոր և պատասխանատու առաքելությունը պատվով շարունակելու համար։
Ջերմ բարեմաղթանքներով՝ Գյումրու :

30/04/2026

📍Հարգելի քաղաքացիներ, պոլիկլինիկայում գրանցված հիվանդների համար իրականացվում է անվճար տեսողության ստուգում: Ստուգման արդյունքների հիման վրա, բժշկի ցուցման դեպքում, տրամադրվում են +1 և +2 տեսողական ակնոցներ։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ անվճար ծառայությունից կարող են օգտվել միայն գրանցված բուժառուները։

«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակում, կարևորելով պատվաստումների միջոցով կանխարգելվող հիվանդութ...
29/04/2026

«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակում, կարևորելով պատվաստումների միջոցով կանխարգելվող հիվանդությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը Գյումրու կողմից սպասարկվող ուսումնական հաստատություններում անցկացվեց հանդիպում։
Հանդիպմանը մասնակցեցին ծնողներ, սաներ, ուսուցիչներ և այլ աշխատակիցներ։ Այն նպատակ ուներ պարզ ու հասանելի ձևով ներկայացնել պատվաստումների կարևորությունը վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում՝ կիրառելով խաղային մեթոդներ և ինտերակտիվ հարցուպատասխան։

📌Առողջապահության նախարար՝ Անահիտ Ավանեսյանը և Շիրակի մարզպետ՝ Դավիթ Առուշանյանը այցելել են ՝ տեղափախման և շինարարական աշ...
28/04/2026

📌Առողջապահության նախարար՝ Անահիտ Ավանեսյանը և Շիրակի մարզպետ՝ Դավիթ Առուշանյանը այցելել են ՝ տեղափախման և շինարարական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով։
Ներկայացվել են իրականացվող աշխատանքները և նախատեսվող բարելավումները։ Քննարկվել են նաև պոլիկլինիկայի գործունեության կազմակերպման և քաղաքացիների համար առավել հարմար պայմանների ստեղծման հարցերը, ինչպես նաև աշխատանքների որակյալ և ժամանակին իրականացումը՝ ընդգծելով բուժսպասարկման մակարդակի բարձրացման կարևորությունը։

Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի մեր թիմը միանում է շաբաթօրյակին՝ կարևորելով մաքուր և առողջ միջավայրի նշանակութ...
26/04/2026

Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի մեր թիմը միանում է շաբաթօրյակին՝ կարևորելով մաքուր և առողջ միջավայրի նշանակությունը։
Մաքուր շրջապատը առողջության գրավականն է։ Միացե՛ք նաև դուք՝ միասին պահպանենք մեր քաղաքի մաքրությունն ու բարեկեցությունը։🌱

Հիշելով անցյալի ցավը՝ շարունակում ենք ծառայել կյանքին ու առողջությանը։ Խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...
24/04/2026

Հիշելով անցյալի ցավը՝ շարունակում ենք ծառայել կյանքին ու առողջությանը։ Խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ։

🔰Շուտով կմեկնարկեն «Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի» շենքի հիմնանորոգման աշխատանքները, կազմակերպվում է պոլիկլին...
15/04/2026

🔰Շուտով կմեկնարկեն «Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի» շենքի հիմնանորոգման աշխատանքները, կազմակերպվում է պոլիկլինիկայի մասնաշենքում տեղակայված բժշկական հաստատությունների ժամանակավոր տեղափոխման հարցը

✅Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի, նախարարության ու մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ եղել է Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի մասնաշենքում, որի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկելու են առաջիկայում։

♻️Շուրջ 27 հազար բնակչի սպասարկող թիվ 2 պոլիկլինիկայի շենքը կառուցվել է 1930-ականներին և ընդգրկվել է առողջապահական հաստատությունների արդիականացման ծրագրում։ Վերակառուցման նպատակով Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 450 մլն դրամ։ Կապալառու կազմակերպության մրցույթն անցկացվել է, շինարարը հայտնի է։
Պատասխանատուները այցի ընթացքում քննարկել են թիվ 2 պոլիկլինիկան, Շտապօգնության Գյումրու կայանն ու Արյան բանկը այլ մասնաշենքեր տեղափոխելուն առնչվող հարցեր։ Խնդրի լուծման նպատակով այժմ վերանորոգվում է նախկին Սամարիթեր հիվանդանոցի մասնաշենքը։

Պատասխանատուները շրջել են թե՛ պոլիկլինիկայում, թե՛ նախկին Սամարիթեր հիվանդանոցում՝ քննարկելով տեղափոխմանն առնչվող յուրաքանչյուր հարց։

💬«Թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգումն ինձ համար առաջնային կարևորության ծրագրերից է, արդյունքում մենք կունենանք բացառիկ հնարավորություններով ու հագեցվածությամբ բժշկական հաստատություն։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի վերակառուցման ընթացքում պոլիկլինիկայի մասնաշենքում տեղակայված երեք բժշկական հաստատությունների գործունեությունը կազմակերպվի անխոչընդոտ»,- նշել է Դավիթ Առուշանյանը։

🔗Շիրակի մարզպետի աշխատակազմում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում մանրամասն քննարկվել են տեղափոխման գործընթացին առնչվող կազմակերպչական, տեխնիկական և ժամանակացուցային հարցերը՝ նպատակ ունենալով ապահովել բժշկական ծառայությունների անընդհատությունն ու բնակչության համար հասանելիության պահպանումը նաև վերակառուցման ընթացքում։

Address

3 Mazmanyan St
Gyumri

Opening Hours

Monday 09:00 - 16:40
Tuesday 09:00 - 16:40
Wednesday 09:00 - 16:40
Thursday 09:00 - 16:40
Friday 09:00 - 16:40

Alerts

Be the first to know and let us send you an email when Գյումրու Ն․Ա․ Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share