24/08/2026
🏥 «Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ն (պոլիկլինիկան) համալրվել է ժամանակակից բիոքիմիական, կլինիկական և իմունլոգիական ավտոմատ հետազոտման սարքերով, ինչը թույլ կտա զգալիորեն բարձրացնել լաբորատոր հետազոտությունների ճշգրտությունն ու արագությունը։
Ի՞նչ է սա փոխում մեր պացիենտների համար.
📈 Բարձր ճշգրտություն՝ ավտոմատացված համակարգը երաշխավորում է հետազոտությունների ճշգրիտ արդյունք։
🩸 Հետազոտությունների լայն ընտրություն՝ լյարդի, երիկամների ֆունկցիաների ստուգում, շաքարի, ճարպային փոխանակության (խոլեստերին), հորմոնների, օնկոմարկերների և այլ կարևոր ցուցանիշների որոշում։
📩 Արագ սպասարկում՝ պատասխանները հասանելի կլինեն շատ ավելի կարճ ժամանակում, ինքնաշխատ եղանակով տեղադրվելով ԱՐՄԵԴ համակարգում։
🧪Լաբորատոր հետազոտություններից օգտվելու և մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք դիմել ձեր տեղամասային թերապևտին կամ մոտենալ պոլիկլինիկայի տեղեկատու։
Մենք շարունակում ենք բարելավել մեր ծառայությունները՝ հանուն ձեր առողջության 👩🔬