Ijevan CDRC

Call Contact the practice

Ijevan CDRC Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ijevan CDRC, Health/Medical/ Pharmaceuticals, ՀՀ Տավուշի մարզ, Ijevan.

«Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մասնաճյուղ` Իջևանի երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոն:
Երեխաների առողջության խնդիրները մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում: Այդ կապակցությամբ ընդունվել են մի շարք օրենքներ, կոնվենցիաներ և ռազմավարություններ, որոնցում հատկանշական է ՀՀ կառավարության կողմից հաստատված «Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարությունը»: Նշված ռազմավարության շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել է գործողությունների ծրագիր, որն ուղղված է երեխաների հիվանդությունների և զարգացման խանգարումների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը և բուժմանը:
Մարզերում բնակվող հատուկ կարիքներով երեխաների զարգացման գնահատումը, վաղ հայտնաբերումը և նրանց վերականգնողական բուժումն առավել հասանելի դարձնելու նպատակով «Արաբկիր» բժշկական համալիր–երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ նախաձեռնել է մարզերում Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոնների (ԵԶՎԿ) հիմնադրումը: Իջևանի ԵԶՎԿ-ն բժշկական վերականգնողական ծառայություններ և մասնագիտական խնամք է տրամադրում Տավուշի մարզում բնակվող ֆիզիկական, մտավոր, լսողական, խոսքի, հաղորդակցման և այլ զարգացման խնդիրներով երեխաներին: Ծառայությունները և խնամքը տրամադրվում է բազմամասնագիտական թիմի միջոցով` բժիշկ-վերականգնողաբան, ֆիզիկական թերապիստ, էրգոթերապիստ, հոգեբան, լոգոպեդ և հատուկ մանկավարժ: Կենտրոնի բոլոր աշխատակիցները Իջևանի բնակիչներ են և վերապատրաստում են անցնել Երևանում` «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում: Երեխաների վերականգնողական բուժումն ապահովելու համար կենտրոնը համալրված է հատուկ կահույքով, անհրաժեշտ սարքավորումներով և գույքով:
Իջևանի ԵԶՎԿ-ն հիմնվել է «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից` հետևյալ կազմակերպությունների և հովանավորների աջակցությամբ` Լիխտենշտեյնի Արմենիանոս Հիմնադրամ,Կազա Շվեյցարական Մարդասիրական Հիմնադրամ,«Արաբկիր» Բժշկական համալիր-ԵԴԱԻ,Դանիայի Միջազգային Զարգացման Գործակալության Առաքելություն Արևելք,Դերձակյան Ընտանիք Արգենտինայից,Շալոդեկ Ընտանիք Մոնակոից:

02/09/2026

🌱 Վերսկսել ենք պարապմունքները «Արաբկիր» ԵԶՎԿ-ում 💚

Արձակուրդից հետո սկսում ենք մեր երեխաների զարգացմանն ու առաջընթացին ուղղված աշխատանքները։

Մեր կենտրոնում իրականացվում են՝
🗣️ Լոգոպեդի պարապմունքներ
🧠 Հոգեբանի պարապմունքներ
📚 Հատուկ մանկավարժի պարապմունքներ
🤲 Էրգոթերապիա
🏃 Ֆիզիոթերապիա
👫 Խմբային թերապիա
⚽ Ադապտիվ ֆիզկուլտուրա
🌿 Վարքային խնդիրների կարգավորում և դրական վարքի ձևավորում

Յուրաքանչյուր երեխայի նկատմամբ ցուցաբերում ենք անհատական մոտեցում՝ հաշվի առնելով նրա կարիքները, հնարավորություններն ու զարգացման առանձնահատկությունները։

💚 Մեր նպատակն է օգնել երեխաներին դառնալ ավելի ինքնուրույն, վստահ և ակտիվ՝ փոքր քայլերով հասնելով մեծ արդյունքների։

✨ Շարունակում ենք միասին՝ դեպի նոր ձեռքբերումներ և նոր հնարավորություններ

Իջևանի վերականգնողական կենտրոնի թիմը շնորհավում է սիրելի երեխաներին հունիսի 1_ի կապակցությամբ🎉🎉🎈🎈Ցանկանում ենք,որ յուրաք...
01/06/2026

Իջևանի վերականգնողական կենտրոնի թիմը շնորհավում է սիրելի երեխաներին հունիսի 1_ի կապակցությամբ🎉🎉🎈🎈Ցանկանում ենք,որ յուրաքանչյուր երեխա շրջապատված լինի սիրով և ջերմությամբ,մշտապես զգա ապահովություն և հոգարտություն։Թող որ բոլոր երեխաները ապրեն խաղաղ երկնքի տակ։

Address

ՀՀ Տավուշի մարզ
Ijevan
4001

Telephone

+374 263 40464

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ijevan CDRC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ijevan CDRC:

Share