Չարենցավանի բժշկական կենտրոն/Medical Center of Charentsavan

  • Home
  • Armenia
  • Lusavan
  • Չարենցավանի բժշկական կենտրոն/Medical Center of Charentsavan

Չարենցավանի բժշկական կենտրոն/Medical Center of Charentsavan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Չարենցավանի բժշկական կենտրոն/Medical Center of Charentsavan, Hospital, Charentsavan Medical center , Еритасардуцян 8, Lusavan.

Չարենցավանի բժշկական կենտրոնը առաջարկում է բժշկական ծառայություններ, վիրահատություններ, սոնոգրաֆիա, գաստրոսկոպիա, լաբորատոր և ախտորոշիչ հետազոտություններ՝ ժամանակակից սարքավորումներով։

ՄՊՎ թեստավորում՝ Չարենցավանի բժշկական կենտրոնում 💗ՄՊՎ հետազոտությունը կարևոր քայլ է արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացման ...
21/08/2026

ՄՊՎ թեստավորում՝ Չարենցավանի բժշկական կենտրոնում 💗

ՄՊՎ հետազոտությունը կարևոր քայլ է արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացման ռիսկը ժամանակին բացահայտելու և հնարավոր բարդությունները կանխելու համար։

🩺 ՄՊՎ թեստը հայտնաբերում է մարդու պապիլոմավիրուսը (ՄՊՎ)՝ վիրուսի բարձր ռիսկային տեսակները, որոնք կարող են առաջացնել արգանդի պարանոցի քաղցկեղ։

🔬 Իսկ ՊԱՊ քսուքի (ՊԱՊ թեստի) միջոցով հայտնաբերվում են արգանդի պարանոցի բջիջների նախաքաղցկեղային և այլ ոչ նորմալ փոփոխությունները։

📍 ՄՊՎ թեստավորումն իրականացվում է Չարենցավանի բժշկական կենտրոնում՝ ապահովագրության շրջանակներում։

👩‍⚕️ Հետազոտությունն իրականացնում է մանկաբարձ-գինեկոլոգ՝ Մարիանա Ավագյանը։

✅ Հետազոտությունն արագ է, անվտանգ և անցավ։
⏱️ Նմուշառումը տևում է ընդամենը 5 րոպե։

📌 Սքրինինգային հետազոտությունն անցնելու համար ուղեգիր անհրաժեշտ չէ։

Պարզապես գրանցվեք Ձեր առողջության առաջնային պահպանման օղակի գինեկոլոգի մոտ՝ ՄՊՎ թեստավորում անցնելու համար։

💗 Հոգացեք Ձեր առողջության մասին․ վաղ հայտնաբերումը արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման կարևորագույն քայլերից է։

05/08/2026

📢 Հարգելի՛ համաքաղաքացիներ և հարակից գյուղերի բնակիչներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 13-ին՝ ժամը 09:30-ին Չարենցավանի բժշկական կենտրոնում կանցկացվի անվճար բժշկական խորհրդատվություն՝
👨‍⚕️ բժիշկ օրթոպեդ-վնասվածքաբան Նարեկ Չալիկյանի մասնակցությամբ։

Խորհրդատվության կարող են դիմել հատկապես այն անձինք, ովքեր ունեն՝
🦴 կոնքազդրային հոդի մաշվածություն (արթրոզ),
🦵 ծնկահոդի մաշվածություն և ցավեր,
🔹 հոդերի շարժունակության սահմանափակում,
🔹 երկարատև կամ կրկնվող հոդացավեր,
🔹 էնդոպրոթեզավորման անհրաժեշտության վերաբերյալ հարցեր կամ ցուցումներ։

Եթե ունեք հոդերի մաշվածության հետ կապված խնդիրներ և ցանկանում եք պարզել՝ արդյոք անհրաժեշտ է էնդոպրոթեզավորում, օգտվեք այս հնարավորությունից։

📅 Օգոստոսի 13
🕘 09:30
💙 Խորհրդատվությունն անվճար է։

📍 Չարենցավանի բժշկական կենտրոն

🏥Սիրով տեղեկացնում ենք, որ 2026 թվականի երկրորդ եռամսյակում Չարենցավանի բժշկական կենտրոնի ծննդատանը ծնվել է 40 բալիկ։✨ Ն...
14/07/2026

🏥Սիրով տեղեկացնում ենք, որ 2026 թվականի երկրորդ եռամսյակում Չարենցավանի բժշկական կենտրոնի ծննդատանը ծնվել է 40 բալիկ։

✨ Նրանցից՝
15-ը տղա 💙
25-ը աղջիկ 🩷

Յուրաքանչյուր նոր ծնունդ մեզ համար մեծ ուրախություն է, նոր հույս ու նոր սկիզբ։ Շնորհավորում ենք բոլոր ընտանիքներին այս անսահման երջանկության առթիվ և մաղթում առողջություն, խաղաղություն ու անհոգ մանկություն փոքրիկներին։ 👨‍👩‍👧‍👦✨

Չարենցավանի բժշկական կենտրոն🤍🏥

📌 Եվս մեկ անգամ հիշեցնում ենք բնակիչներին բժշկական ապահովագրության հերթականությունըՀարգելի՛ քաղաքացիներ,Բժշկական ծառայու...
30/06/2026

📌 Եվս մեկ անգամ հիշեցնում ենք բնակիչներին բժշկական ապահովագրության հերթականությունը

Հարգելի՛ քաղաքացիներ,

Բժշկական ծառայություններից արագ, հարմար և առանց ավելորդ դժվարությունների օգտվելու համար կարևոր է պահպանել բժշկական ապահովագրության սահմանված հերթականությունը։

Խնդրում ենք նախքան բժշկական կենտրոն դիմելը ծանոթանալ ապահովագրության գործընթացի փուլերին և հետևել դրանց՝ ծառայությունները ժամանակին և ճիշտ կազմակերպելու համար։

📋 Հիշեցնենք հերթականությունը՝
1️⃣ Գրանցում
2️⃣ Բժշկի զննում
3️⃣ Հետազոտություններ և բուժում
4️⃣ Ուղեգրի (անհրաժեշտության դեպքում) ձևակերպում
5️⃣ Բուժման շարունակական հսկողություն

🤝 Ձեր համագործակցությունը նպաստում է որակյալ, կազմակերպված և արդյունավետ բուժօգնության տրամադրմանը։

🏥 «Չարենցավանի բժշկական կենտրոն»
Ձեր առողջությունը՝ մեր առաջնահերթությունն է։

📢 Անվճար խորհրդատվություն Չարենցավանի բժշկական կենտրոնում2026 թ. հունիսի 26-ին, ժամը 09:30-ից, բժիշկ օրթոպեդ-վնասվածքաբա...
23/06/2026

📢 Անվճար խորհրդատվություն Չարենցավանի բժշկական կենտրոնում

2026 թ. հունիսի 26-ին, ժամը 09:30-ից, բժիշկ օրթոպեդ-վնասվածքաբան Նարեկ Չալիկյանը կանցկացնի անվճար խորհրդատվություն։

📍 Վայրը՝ Չարենցավանի բժշկական կենտրոն

📑Գրանցումների համար գրել կամ զանգահարել
📞 098 04 31 14

21/06/2026

«Ամեն բուժված պացիենտի ժպիտի, ամեն փրկված կյանքի և ամեն հույսի հետևում կանգնած է բուժաշխատողի նվիրումն ու սրտացավությունը։ ❤️

Բուժաշխատողի օրվա առթիվ շնորհավորում ենք Չարենցավանի բժշկական կենտրոնի բոլոր բուժաշխատողներին։

Շնորհակալ ենք ձեր պատասխանատու աշխատանքի, մարդկային ջերմության և անսահման նվիրումի համար։

🌿 Շնորհավոր Ձեր տոնը, հարգելի բուժաշխատողներ։ Թող ձեր գործը միշտ գնահատվի, իսկ ձեր կյանքը լցված լինի առողջությամբ, խաղաղությամբ և երջանկությամբ։»

17/06/2026

Թերապևտիկ բաժանմունքում յուրաքանչյուր օրը սկսվում է հիվանդների վիճակի գնահատմամբ և առավոտյան շրջայցով։
Բժիշկներն ու բուժքույրերը հետևում են հիվանդների առողջական ցուցանիշներին, իրականացնում նշանակված բուժումները, դեղորայքային թերապիան և անհրաժեշտ հետազոտությունները։

🩺Թերապևտիկ բաժանմունքի աշխատանքը շարունակական է և պահանջում է բարձր պատասխանատվություն, ուշադրություն և նվիրվածություն յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ։
👩‍⚕️👨‍⚕️

Սիրով՝ Չարենցավանի բժշկական կենտրոն։ 💙🏥

👧👦 Հունիսի 1՝ Երեխաների պաշտպանության միջազգային օր 🌈Սիրելի՛ երեխաներ,Շնորհավորում ենք ձեզ այս գեղեցիկ և լուսավոր տոնի ա...
01/06/2026

👧👦 Հունիսի 1՝ Երեխաների պաշտպանության միջազգային օր 🌈
Սիրելի՛ երեխաներ,

Շնորհավորում ենք ձեզ այս գեղեցիկ և լուսավոր տոնի առթիվ։
Թող ձեր մանկությունը լինի անհոգ, երջանիկ ու լի ժպիտներով, իսկ յուրաքանչյուր օրը՝ նոր բացահայտումներով և ուրախ պահերով։
Թող ձեր բոլոր երազանքները իրականանան, իսկ աշխարհը միշտ լինի բարի և ապահով ձեզ համար։ ❤️

🎈 Սիրով՝
Չարենցավանի բժշկական կենտրոն

#Հունիսի1 #ԵրեխաներիՊաշտպանությանՕր #ՉարենցավանիԲժշկականԿենտրոն #ԵրեխաներըՄերԱպագանԵն

🌸 Կրկնակի երջանկություն՝ Չարենցավանի բժշկական կենտրոն-ում 🌸Բժիշկ Մ. Ավագյանի հոգատարության և Կ. Պողոսյանի շնորհիվ լույս ...
29/05/2026

🌸 Կրկնակի երջանկություն՝ Չարենցավանի բժշկական կենտրոն-ում 🌸

Բժիշկ Մ. Ավագյանի հոգատարության և Կ. Պողոսյանի շնորհիվ լույս աշխարհ եկան զույգ փոքրիկ արքայադուստրեր 👶👶💖

Նրանց առաջին ճիչը գարնան ամենագեղեցիկ մեղեդին դարձավ՝ գունավորելով օրը սիրով, ջերմությամբ ու նոր հույսով ✨

Շնորհավորում ենք ընտանիքին և մաղթում առողջ ու լուսավոր մանկություն 🌷

Address

Charentsavan Medical Center , Еритасардуцян 8
Lusavan
0021

Alerts

Be the first to know and let us send you an email when Չարենցավանի բժշկական կենտրոն/Medical Center of Charentsavan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share