16/01/2026
💙 Հայաստանում եզակի սիմուլյացիոն կենտրոնը մեկնարկում է իր առաջին դասընթացը բժիշկների և օրդինատորների համար
🗓️Հունվարի 26-30-ը, ժամը 10:00–16:00,
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական Կենտրոնում նախատեսվում է իրականացնել գերժամանակակից սիմուլյացիոն պլատֆորմների օգտագործմամբ
«Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ընդունարանում շոկով և պոլիտրավմայով պացիենտների վարման ժամանակակից մոտեցումները»
կրեդիտավորված դասընթացը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ընդունարանում պացիենտների վարման ժամանակակից մոտեցումներին, eFAST և RUSH (POCUS) ուղեցույցներին, ինչպես նաև իրականությանը մոտ պայմաններում՝ սիմուլյացիոն պլատֆորմի օգնությամբ ձեռք կբերեն նոր գործնական հմտություններ։
🎯 Թիրախային լսարան՝
• անեսթեզիոլոգներ և ինտենսիվ թերապիայի մասնագետներ
• անհետաձգելի բժշկության մասնագետներ
📄 Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից
(հրաման 5929-Ա, 29․09․2025 թ.)։
📘 Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան՝
10 տեսական և 15 գործնական ՇՄԶ կրեդիտ։
📅 Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս/թ հունվարի 23-ը։
📝 Գրանցվելու համար անցեք հղումով
https://forms.gle/hazYdJnh5Ck7QfNP7
📍 Դասընթացի նյութերին, ծրագրին, ինչպես նաև սիմուլյացիոն պլատֆորմներին տեղում ծանոթանալու համար
20․01․2026 թ․, ժամը 14:00–17:00, կարող եք այցելել
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական Կենտրոն։
📞 Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
8603, 011 60 00 03, 044 60 03 03
(աշխատանքային օրերին՝ ժամը 14:00–18:00)
#ՇտապԲուժօգնություն #ԱնհետաձգելիԲժշկություն #Պոլիտրավմա #Շոկ #ՇՄԶ #ՀայԲժիշկներ