31/07/2026
Բժիշկ՝ Հրայր Ռոբերտի Գրիգորյան
Օգտվե՛ք ԱՆՎՃԱՐ խորհրդատվության հնարավորությունից և ստացեք մասնագիտական գնահատում՝ Ձեր հոդերի և հենաշարժական համակարգի առողջության վերաբերյալ։
Եթե Ձեզ անհանգստացնում են՝
• հոդերի ցավերը,
• ծնկի, կոնքի, ուսի, արմունկի, դաստակի կամ կոճի խնդիրները,
• սպորտային վնասվածքները,
• կոտրվածքներից հետո պահպանվող գանգատները,
• հոդերի շարժունակության սահմանափակումը,
• հին վնասվածքների հետևանքները,
մի՛ հետաձգեք բժշկին դիմելը։ Վաղ ախտորոշումը կարող է կանխել բարդացումները և նպաստել ավելի արդյունավետ բուժմանը։
Խորհրդատվության ընթացքում իրականացվում է
✔ Մանրամասն կլինիկական զննում և օրթոպեդիկ գնահատում
✔ Գանգատների և հիվանդության պատմության համակողմանի վերլուծություն
✔ Անհրաժեշտության դեպքում՝ ռենտգեն, ՀՏ, ՄՌՏ և այլ հետազոտությունների ճիշտ նշանակում և արդյունքների մասնագիտական մեկնաբանում
✔ Անհատական բուժման և վերականգնման պլանի մշակում
✔ Բուժման տարբերակների, վերականգնման ընթացքի և կանխարգելման վերաբերյալ սպառիչ խորհրդատվություն
Ինչո՞ւ ընտրել մեզ
✓ Անհատական և ուշադիր մոտեցում յուրաքանչյուր բուժառուի
✓ Ապացուցողական բժշկության սկզբունքների վրա հիմնված բուժական որոշումներ
✓ Մանրակրկիտ գնահատում և հստակ բուժական մարտավարություն
✓ Նպատակ՝ վերականգնել շարժունակությունը, բարելավել կյանքի որակը և օգնել վերադառնալ ակտիվ առօրյային
Ճիշտ ախտորոշումը հաջող բուժման հիմքն է։ Մի՛ համակերպվեք ցավի հետ, երբ կա ժամանակին մասնագիտական գնահատում ստանալու հնարավորություն։
📅 Անվճար խորհրդատվություն՝ յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 12:00–15:00
📍 Արարատ Լաբ
📞 Նախապես գրանցումը պարտադիր է։