07/08/2026
📣 Սիրելի՛ սիսիանցիներ,
Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 18-ից 31-ը, ժամը 11:00-ից, Սիսիանի ԲԿ-ում անվճար խորհրդատվություն կիրականացնի սիրտ-անոթային վիրաբույժ, անոթաբան Արբակ Վալերիի Ղազարյանը։
Արբակ Վալերիի Ղազարյանը ծնվել է Սիսիան քաղաքում։ 2004թ.-ին ավարտել է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը։
2016թ.-ին ավարտել է Մոսկվայի հետդիպլոմային ուսուցման բժշկական ակադեմիայի օրդինատուրան Սիրտանոթային վիրաբուժություն մասնագիտությամբ։
Աշխատել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, Մոսկվայի Պիրոգովի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցում։
Խորհրդատվության համար կարող են դիմել այն անձինք, ովքեր ունեն՝
✅ լայնացած երակների շրջանում ցավեր
✅ վարիկոզ փոփոխված երակների երկայնքով կարմրություն կամ այրոցի զգացում
✅ վերջույթների այտուցներ
✅ քայլելիս առաջացող ցավեր, մկանային կարկամություն
✅ վերջույթի թուլություն, գույնի փոփոխություն կամ սառնության զգացում
Խորհրդատվության շրջանակում իրականացվում են՝
☑️ ստորին վերջույթների զարկերակների և երակների դուպլեքս հետազոտություն
☑️ վարիկոզ երակների լազերային կոագուլյացիա
☑️ սկլերոթերապիա
☑️ բաց ֆլեբէկտոմիա
☑️ ստորին վերջույթների զարկերակների վերականգնողական վիրահատություններ
📞 Հարցերի և հերթագրման համար կարող եք զանգահարել բժշկին՝
WhatsApp՝ +374 93 44 88 56