Հատուկ մանկավարժ Անդրանիկ Կոստանյան

Հատուկ մանկավարժ Անդրանիկ Կոստանյան Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հատուկ մանկավարժ Անդրանիկ Կոստանյան, Medical and health, Vanadzor.

Ես Հատուկ մանկավարժ Անդրանիկ Կոստանյանն եմ։
Աշխատում եմ առանձնահատուկ կարիքներ և վարքային խնդիրներ ունեցող երեխաների հետ։

Աշխատում եմ հետևյալ խմբերի հետ․
▪ Աուտիզմով երեխաներ
▪ Գերակտիվ երեխաներ
▪ Ագրեսիվ երեխաներ
▪ Գրելու և կարդալու խնդիրներ ունեցող երեխաներ

✅ Օնլայն խորհրդատվություն առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների ծնողների համար
✅ Սեմինարներ և դասընթացներ

Տվյալ խնդիրների դեպքում՝
📞077407108

💥Գիտե՞ք, որ ծնողի դաստիարակության ոճը մեծ ազդեցություն ունի երեխայի ինքնավստահության, վարքի և ապագայի վրա։1. Հեղինակավոր...
30/06/2026

💥Գիտե՞ք, որ ծնողի դաստիարակության ոճը մեծ ազդեցություն ունի երեխայի ինքնավստահության, վարքի և ապագայի վրա։

1. Հեղինակավոր ✅
Ջերմ հարաբերություններ + հստակ սահմաններ։
Ծնողը հետևողականորեն ջերմ հարաբերություններ է կառուցում երեխայի հետ, բայց նաև հետևողական է կանոնների և սահմաններ դնելու հարցում։
👉 Արդյունքում երեխան զարգացնում է ինքնավստահություն, սոցիալական հմտություններ և ավելի կայուն վարք։

2. Ներողամիտ 🤗
Շատ ջերմություն, բայց քիչ սահմաններ։
Ծնողը հազվադեպ է «ոչ» ասում և հաճախ բավարարում է երեխայի բոլոր ցանկությունները։
👉 Երեխան կարող է դժվարանալ սահմաններ ընդունելու և վարքը կարգավորելու հարցում։

3. Ավտորիտար ⚠️
Շատ կանոններ, քիչ ջերմություն։
«Ասացի՝ ուրեմն այդպես պիտի լինի» մոտեցումն է գերակշռում։
👉 Երեխան կարող է ունենալ վախ, կամ դառնալ փակ կամ ընդվզող։

4. Անտարբեր ❌
Քիչ ջերմություն, քիչ վերահսկողություն։
Ծնողը քիչ է ներգրավվում թե՛ հուզական, թե՛ դաստիարակչական առումով։
👉 Սա կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի հուզական, սոցիալական և վարքային զարգացման վրա։

💚 Ամենաարդյունավետը համարվում է հեղինակավոր ոճը, որտեղ համատեղվում են սերն ու առողջ սահմանները։

Իսկ դուք ո՞ր ոճն եք ավելի շատ նկատում ձեր մոտ։ Գրեք մեկնաբանություններում։ 👇

‼️ Մի համատեղեք գովասանքը քննադատության հետ։Շատ ծնողներ գովասանքն ու նկատողությունը տալիս են միաժամանակ՝ կարծելով, թե այ...
21/06/2026

‼️ Մի համատեղեք գովասանքը քննադատության հետ։

Շատ ծնողներ գովասանքն ու նկատողությունը տալիս են միաժամանակ՝ կարծելով, թե այդպես և՛ կխրախուսեն, և՛ կսովորեցնեն։

📌 Օրինակ՝

❌ Ապրես, որ հավաքեցիր խաղալիքներդ, բայց ինչո՞ւ ամեն անգամ պիտի ես հիշեցնեմ։
❌ Ապրես, որ աղբը գցեցիր աղբամանի մեջ, ոչ թե ինչպես անցած անգամ՝ հատակին։

Թեև նախադասությունը սկսվում է գովասանքով, երեխան հաճախ լսում է հենց քննադատական մասը։

Արդյունքում նվազում կամ չեզոքանում է գովասանքի ազդեցությունը, և երեխայի ուշադրությունը կենտրոնանում է ոչ թե իր հաջողության, այլ իր սխալի վրա։

✅ Ավելի արդյունավետ է նախ ամրապնդել ցանկալի վարքը.

Ապրես, որ հավաքեցիր խաղալիքներդ։
Շատ լավ է, որ աղբը գցեցիր աղբամանի մեջ։

Իսկ եթե ցանկանում եք ուղղել կամ հիշեցնել ինչ-որ բան, արեք դա առանձին և մեկ այլ պահին։

✨ Գովասանքը պետք է օգնի երեխային հասկանալ, թե ինչն է նա ճիշտ արել, ոչ թե հիշեցնի, թե նախկինում ինչն էր սխալ անում։

📢Գիտե՞ք, թե ինչու է երեխան երբեմն հատուկ ցուցաբերում ոչ ցանկալի վարք։😡Շատ ծնողներ ավելի շատ ուշադրություն են դարձնում եր...
20/06/2026

📢Գիտե՞ք, թե ինչու է երեխան երբեմն հատուկ ցուցաբերում ոչ ցանկալի վարք։

😡Շատ ծնողներ ավելի շատ ուշադրություն են դարձնում երեխային այն ժամանակ, երբ նա աղմկում է, լացում կամ ագրեսիվ վարք է դրսևորում։

😇Իսկ երբ երեխան հանգիստ խաղում է, ծնողը հաճախ մտածում է․ «Ինչ լավ է, որ զբաղված է, չխանգարեմ, մինչև գործերս ավարտեմ»։

👶Ժամանակի ընթացքում երեխան կարող է սովորել, որ ավելի շատ ուշադրություն է ստանում այն ժամանակ, երբ աղմկում է, հակաճառում կամ ոչ ցանկալի վարք է ցուցաբերում։

Արդյունքում նա սկսում է կրկնել այդ վարքը, քանի որ հասկանում է, որ դա ծնողի ուշադրությունը գրավելու արդյունավետ միջոց է՝ նույնիսկ եթե այդ ուշադրությունը բացասական է։

💯Շատ կարևոր է երեխային գիտակցաբար ուշադրություն դարձնել, գովաբանել, խրախուսել, գրկել և համբուրել հատկապես այն ժամանակ, երբ նա հանգիստ խաղում է, համագործակցում և կատարում հրահանգները։

👍Երեխան հակված է կրկնելու այն վարքագիծը, որն արժանանում է ուշադրության, ուստի կարևոր է գիտակցաբար ամրապնդել դրական վարքագիծը։

💥Համաձա՞յն եք, որ հաճախ մենք ավելի շատ կենտրոնանում ենք երեխայի ոչ ցանկալի վարքի վրա, քան այն պատճառների, որոնք թաքնված ...
18/06/2026

💥Համաձա՞յն եք, որ հաճախ մենք ավելի շատ կենտրոնանում ենք երեխայի ոչ ցանկալի վարքի վրա, քան այն պատճառների, որոնք թաքնված են այդ վարքի հետևում։

🤔Երեխայի կարիքները հասկանալու փոխարեն՝ մենք մտածում ենք, թե ինչպես փոխենք նրա վարքը կամ ինչ հետևանք կիրառենք, որպեսզի այն չկրկնվի։

😞Հետո հուսահատված ասում ենք՝ արդեն ամեն ինչ փորձել ենք։ Սակայն շատ դեպքերում պարզապես փորձել ենք այն, ինչը չի անդրադառնում խնդրի իրական պատճառին։

Իրականում երեխայի թե՛ ցանկալի, թե՛ ոչ ցանկալի վարքի հետևում միշտ կա պատճառ։

👍Արդյունավետ աջակցությունը սկսվում է այն պահին, երբ մենք փորձում ենք հասկանալ ոչ միայն վարքը, այլև այն կարիքը, որն ընկած է դրա հիմքում։

❤️Այլ կերպ ասած՝ երեխայի վարքը հաղորդագրություն է, իսկ մեր խնդիրն է լսել, հասկանալ և ճիշտ մեկնաբանել այդ հաղորդագրությունը։

🚫Դադարեք երեխային հրահանգ տալ հարցի ձևով, եթե պատրաստ չեք լսելու «ոչ» պատասխանը։❓️Երբեմն ծնողը հրահանգը տալիս է հարցի ձև...
13/06/2026

🚫Դադարեք երեխային հրահանգ տալ հարցի ձևով, եթե պատրաստ չեք լսելու «ոչ» պատասխանը։

❓️Երբեմն ծնողը հրահանգը տալիս է հարցի ձևով.
օրինակ՝ հավաքե՞նք խաղալիքները կամ բակում՝ գնա՞նք տուն…
Երեխայի ուղեղը դա չի ընկալում որպես պարտադիր հրահանգ։

👉 Դա դառնում է ընտրություն՝
«ուզո՞ւմ եմ անել, թե ոչ»։
Եվ շատ բնական է, որ երեխան կարող է ասել՝ ոչ։

Բայց այդ պահին ծնողը հաճախ բարկանում է, քանի որ հրահանգը անտեսվեց։

Եթե հրահանգը պետք է պարտադիր կատարվի, ապա նախընտրելի է այն ձևակերպել հետևյալ կերպ.

✔️ «Հիմա հավաքիր խաղալիքները»։
✔️ «Հիմա տուն ենք գնում»։

Հարցը ընտրության հնարավորություն է տալիս, իսկ հստակ հրահանգը՝ ուղղություն։

🤦‍♀️Շատ ծնողներ ակամա սովորեցնում են իրենց երեխաներին չկատարել իրենց հրահանգները։Չե՞ք հավատում։Ծնողն ասում է երեխային․ «...
12/06/2026

🤦‍♀️Շատ ծնողներ ակամա սովորեցնում են իրենց երեխաներին չկատարել իրենց հրահանգները։

Չե՞ք հավատում։

Ծնողն ասում է երեխային․ «Հավաքիր խաղալիքներդ» կամ «Հագիր կոշիկներդ»։
Բայց հաճախ, չսպասելով երեխայի արձագանքին, ինքն է սկսում հավաքել խաղալիքները կամ հագցնել կոշիկները։

👶Այսպես երեխան սովորում է մի կարևոր բան․ թեև հրահանգն իրեն է ուղղված, վերջում ծնողն ամեն դեպքում կանի իր փոխարեն։

Հաջորդ անգամ երեխան պարզապես սպասում է նույն սցենարի կրկնությանը։

😠Իսկ ծնողը բարկանում է․ «Քանի՞ անգամ ասեմ», «Ինչո՞ւ չես կատարում իմ ասածը»։
Իրականում երեխան հաճախ չի անտեսում հրահանգը։ Նա գործում է այն փորձի հիման վրա, որը ձևավորվել է նախկինում։

🤷‍♂️Հրահանգ տալուց հետո ժամանակ տվեք երեխային՝ հասկանալու, ընդունելու և կատարելու այն։

🤦‍♀️«Երեխան անտեսո՞ւմ է քո հրահանգները, թե՞ պարզապես չի հասկանում ինչ եք ակնկալում իրականում»։Շատ ծնողներ ասում են` 100 ...
11/06/2026

🤦‍♀️«Երեխան անտեսո՞ւմ է քո հրահանգները, թե՞ պարզապես չի հասկանում ինչ եք ակնկալում իրականում»։

Շատ ծնողներ ասում են` 100 անգամ ասում եմ՝ մի' արա, բայց նույնը կրկնում է։
Ու թվում է՝ երեխան չի լսում։

Բայց հաճախ խնդիրը այլ է։

😠Երբ ասում եք՝ մի' գոռա, մի' վազիր, մի' արա այդպես...
Երեխան հաճախ չի հասկանում՝ ինչ անել դրա փոխարեն։

😊Փոխարենը տվեք դրական և կոնկրետ հրահանգներ, թե ինչ է պետք անել. խոսի'ր ցածր ձայնով, քայլի'ր հանգիստ, արի' այսպես անենք...

👶Դրական և կոնկրետ ձևակերպված հրահանգները բարձրացնում են երեխայի համագործակցությունը և հրահանգը կատարելու հավանականությունը։

08/10/2025

Նոր ընդունելություն 🌟

Տեղեկացնում եմ , որ սկսում եմ նոր ընդունելություն հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար։

✅ Վարքային խնդիրներ
✅ Աուտիզմ
✅ Ագրեսիայի հաղթահարում
✅ Խոսքի զարգացում
✅ Սոցիալական և էմոցիոնալ հմտությունների զարգացում։

Պայմաններին ծանոթանալու համար գրեք անձնական հաղորդագրություն։

Address

Vanadzor

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հատուկ մանկավարժ Անդրանիկ Կոստանյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share