10/12/2021
Բարի օր իմ հետեևորդներ 💜
Այսօրվա մեր թեման՝ ականջների պլաստիկ վիրահատությունն է (Օտոպլաստիկա)👂👂
Ականջների անհամաչափությունը և լայնականջությունը բավական հաճախ են հանդիպում թե՛ երեխաների և թե՛
մեծահասակների շրջանում: 👨👩👧👦
Ներկայումս ականջների պլաստիկան թույլատրելի է ոչ միայն մեծահասակներին, այլև երեխաներին՝ սկսած 6
տարեկանից, քանի որ այս տարիքում արդեն ականջների լիակատար ձևավորումն ավարտված է լինում: 👧🧒
⛔️ Նախքան վիրահատությունը, սակայն, պետք է խորհրդակցել օտոռինոլարինգոլոգի և ապա վիրաբույժի հետ, ով կուսումնասիրի
դեպքի առանձնահատկությունները, կլուսանկարի և կխոսի հակացուցումների մասին:
Վիրահատություն՝👇
Օտոպլաստիկան բոլորովին անվտանգ և ոչ շատ ցավոտ վիրահատական միջամտություն է:😇
Ցուցված է՝
✅լոշտակության,
✅ականջախեցիների կամ բլթակների նորմայից դուրս մեծ չափերի,
✅բնածին և ձեռքբերովի այլ դեֆեկտների դեպքերում:
Այն հիմնականում իրականացվում է երկու նպատակով՝ 👇✅ռեկոնստրուկտիվ (երբ
անհրաժեշտ է լինում վերականգնել ականջը կամ դրա մի հատվածը)
✅էսթետիկ (ականջի տեսքի, ձևի, չափի և դիրքի
փոփոխության համար):
Թե՛ առաջինի, թե՛ երկրորդի դեպքում իրականացվում է միայն արտաքին ականջի փոփոխություն և երկուսն էլ
բացարձակապես կապ չունեն լսողության հետ: ⛔️
- Մեծահասակաների դեպքում, կախված դեպքի
առանձնահատկությունից, վիրահատությունը կարող է իրականացվել տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ,
- Երեխաների դեպքում ընտրվում է միայն ընդհանուր անզգայացմամբ:
Այն կարող է տևել 30 րոպեից մինչև 1-2 ժամ՝
կախված բարդության աստիճանից:⏰
Օտոպլաստիկայից հետո՝ կախված դեպքի բարդություններից,
պահանջվում է 1 օրվա հոսպիտալացում:🗓
Հետվիրահատական ընթացք՝👇
✅Վերականգնման պրոցեսը
բավականին արագ է ընթանում:
✅Շուրջ 7-10 օրերի ընթացքում հեռացվում են կարերը:
✅Վիրահատությունից անմիջապես հետո ականջները կապում են վիրակապով, որը 1 օր անց հարկավոր է փոխել, դնել նոր վիրակապ, որը պետք է կրել շուրջ 10-15 օր:
✅Օտոպլաստիկայի դեպքում պրոցեդուրայից հետո արդյունքն
անմիջապես երևում է:
✅Հետվիրահատական ընթացքը սկզբնական շրջանում ուղեկցվում է ցավերով, որոնք 4-5 օր անց մեղմանում են:
✅Ականջների շուրջ առաջացած կապտուկներն անցնում են մոտ 2 շաբաթ, իսկ
այտուցները՝ 2 ամիս հետո:
✍️Կատարվում է անվճար խորհրդատվություն։
👉Տեղում գործում է ապառիկ ձևակերպում։
☎️+374 99 800 563
📍Բուգանդ 7/12