31/08/2026
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ կարևորում ենք խոսել նաև այն թեմաների մասին, որոնք կարող են թաքնված մնալ դպրոցական առօրյայի հետևում։
Դպրոցական բուլինգը պարզապես «երեխաների միջև կռիվ» կամ մեկ անգամ արված վատ կատակ չէ։ Երբեմն երեխան չի ասում՝ «ինձ բուլինգի են ենթարկում», բայց նրա վարքն արդեն կարող է խոսել դրա մասին։
❗️Ի՞նչ նշանների պետք է ուշադրություն դարձնել։
🤍 Ինչպե՞ս արձագանքել, երբ երեխան վերջապես պատմում է։
🏫 Եվ ինչո՞ւ բուլինգի կանխարգելումը միայն երեխային «ուժեղ» դարձնելը չէ։
Այս սեպտեմբերի 1-ին հիշենք՝ երեխան պետք է իմանա, որ դժվար իրավիճակներում պարտավոր չէ ամեն ինչ միայնակ հաղթահարել։
Դպրոցը պետք է լինի ոչ թե վախի, այլ ապահովության, աջակցության և զարգացման միջավայր։