DarwinLabs

DarwinLabs DarwinLabs (ex-Coronatest) is an Armenian tech company. Our team is proud to shape the future of the healthcare in Armenia and beyond.

DarwinLabs (ex-CoronaTest)
Order any PCR or blood test to your home or office - no need to queue at the lab or risk to get infected!
011 33 36 33
094 05 04 51
www.darwinlabs.am We allow you to book over 250 types of PCR and blood tests online and complete them at home or in your office without a need to queue in a medical institution or risk to get infected. We partner with the biggest medical lab

s in Yerevan controlling all aspects of their work, from nurses' performance to reagents they use. To secure results & protect your privacy, we use our own blockchain-based QR codes system – we were among the first ones in the world to start using QR codes for this. We serve both individual clients and corporate customers such as Visa, Aeroflot, Samsung, Picsart, ICRC, Yandex etc. Currently, we also offer a completely new set of technologies to automate routine processes of clinics & medical staff, with even more global plans on product and geographical expansion. We tightly collaborate with Armed, the national e-health system in Armenia, as well as with the state Russian Federation’s ‘Covid Free Travel’ app.

Տեստոստերոնն արտադրվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց օրգանիզմում, սակայն տղամարդկանց մոտ այս հորմոնի քանակներն...
11/07/2022

Տեստոստերոնն արտադրվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց օրգանիզմում, սակայն տղամարդկանց մոտ այս հորմոնի քանակներն անհամեմատ ավելի մեծ են, քան կանանց մոտ:

🙎‍♂️Տեստոստերոնը արական սեռական հորմոն է, որն օգնում է սերմնահեղուկի առաջացմանը և ազդում է տղամարդկանց սեռական ցանկությունների և հակման ձևավորման վրա: Տեստոստերոնն օգնում է նաև տղամարդկանց դեմքի և մարմնի արական տիպի մազածածկույթի առաջացմանը և կարևոր դեր խաղում նրանց կմախքային մկանների զարգացման մեջ:
🙍‍♀️Կանանց ձվարաններում, մակերիկամներում և այլ հյուսվածքներում արտադրվում է տեստոստերոնի շատ ավելի փոքր քանակներ: Նրանց մոտ տեստոստերոնի մի մասը տրոհվում է՝ առաջացնելով էստրադիոլ անվանումով էստրոգեն:

Տեստոստերոնի հետազոտություն կատարվում է, եթե՝
▫️կան երեխա ունենալու հետ կապված խնդիրներ,
▫️նկատվում է սեռական ցանկության անկում (տղամարդկանց մոտ),
▫️կան էրեկցիայի հասնելու հետ կապված խնդիրներ (տղամարդկանց մոտ),
▫️դուք կին եք և նշում եք արական բնույթի առանձնահատկություններ, օրինակ՝ ձայնի կոպտացում կամ մարմնի անսովոր մազակալում
▫️դուք դեռահաստ տղա եք և ձեր սեռահասունացումը սկսվել է շատ վաղ կամ շատ ուշ:

DarwinLabs-ում հնարավոր է կատարել տեստոստերոնի մակարդակի որոշման թեստավորում:

🌐 Լաբորատոր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` www.darwinlabs.am:

☎️ Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին և մենք կմոտենանք Ձեր նախընտրած վայր Ձեզ հարմար ժամին:

#թեստավորում #լաբորատորիա #արյուն

🔬Թիրեոգլոբուլինը վահանձև գեղձի հորմոնների սկզբնաղբյուր հանդիսացող սպիտակուց է, որը միաժամանակ հանդիսանում է որպես օնկոմա...
23/06/2022

🔬Թիրեոգլոբուլինը վահանձև գեղձի հորմոնների սկզբնաղբյուր հանդիսացող սպիտակուց է, որը միաժամանակ հանդիսանում է որպես օնկոմարկեր։
Թիրեոգլոբուլինը յոդացված սպիտակուց է, որից սինթեզվում են վահանաձև գեղձի երկու հիմնական հորմոնները՝ թիրոքսինը (T4) և եռյոդթիրոնինը (T3): Այս հորմոնների սինթեզի ընթացքում թիրեոգլոբուլինը լքում է վահանագեղձի հիմնական բջիջները և կոլոիդի տեսքով պահեստավորում է ֆոլիկուլներում:

Առողջ մարդկանց մեծ մասի արյան մեջ կարելի է հայտնաբերել թիրեոգլոբուլինի ոչ մեծ քանակներ, դրա մակարդակի բարձրացումը վահանաձև գեղձի դիսֆունկցիայի ոչ սպեցիֆիկ նշանն է:
Լաբորատոր ախտորոշման մեջ թիրեոգլոբուլինը գլխավորապես օգտագործվում է որպես ուռուցքային մարկեր՝ վահանաձև գեղձի տարբերակված քաղցկեղով հիվանդների բուժման ընթացքը գնահատելու համար:

Հետազոտության ցուցումներ են`
▫️որպես օնկոմարկեր՝ վահանաձև գեղձի տարբերակված կարցինոմայի բուժման հսկողության մեջ,
▫️արհեստական թիրեոտոքսիկոզի ախտորոշում,
▫️երեխաների մոտ բնածին հիպոթիրեոիդիզմի ծագումնաբանության ուսումնասիրություն,
▫️թիրեոիդիտների ակտիվության գնահատում, ոչ ուշ անցյալում տարած թիրեոիդիտի հաստատում (մինչև 2 տարեկանը)
▫️յոդադեֆիցիտային վիճակի գնահատման պոպուլյացիոն հետազոտություններ:

DarwinLabs-ը կազմակերպում է վահանաձև գեղձի ընդլայնված հետազոտություն տնայցով: Պարզապես զանգահարեք ստորև նշված հեռախոսահամարներից մեկին, և սպասարկման բաժնի մեր մասնագետները այց կգրանցեն Ձեզ հարմար վայրում և ժամին:

🌐 Լաբորատոր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` www.darwinlabs.am:

☎️ Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին:

#թեստավորում #լաբորատորիա #արյուն

👩‍⚕️D-դիմերը (D-dimer) մակարդելիության համակարգի ցուցանիշներից մեկն է, որը պրակտիկ բժշկության մեջ համարվում է թրոմբի առա...
17/06/2022

👩‍⚕️D-դիմերը (D-dimer) մակարդելիության համակարգի ցուցանիշներից մեկն է, որը պրակտիկ բժշկության մեջ համարվում է թրոմբի առաջացման մարկեր:
Պլազմայում D-դիմերների որոշումը թույլ է տալիս դատել ֆիբրինայինթանձրուկների առաջացման և քայքայման ինտենսիվության մասին, օգտագործվում է թրոմբոզի հերքման և ԴՆՄ համախտանիշի ախտորոշման նպատակով։
Հետազոտության բարձր ցուցանիշները կարող են վկայել հետևյալ խնդիրների մասին՝
▫️թրոմբոզի վտանգ,
▫️խորանիստ երակների թրոմբոզ,
▫️աթերոթրոմբոզ,
▫️թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա,
▫️ԴՆՄ համախտանիշ (ДВС – синдром),
▫️օնկոլոգիական հիվանդություններ,
▫️լյարդի հիվանդություններ,
▫️բորբոքային ակտիվ պրոցես և այլն։

🤰Հղիության բարդությունների դեպքում գրանցվում է D-դիմերի զգալի բարձր ցուցանիշ, ուստի, հետագա բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է ստուգել D-դիմերի ցուցանիշի մակարդակը: Այն թույլ է տալիս գնահատել թրոմբների առաջացման հավանականությունը և անհրաժեշտության դեպքում ժամանակին բուժում իրականացնել։
Հղի կանանց մոտ հղիության վաղ փուլերից սկսած D-դիմերի մակարդակն արյան մեջ աստիճանաբար բարձրանում է: Հղիության ժամկետների ավարտին վերջինիս մակարդակը կարող է 3-4 անգամ գերազանցել սկզբնականը: D-դիմերի զգալի բարձր ցուցանիշներ գրանցվում է հղիության բարդությունների ժամանակ (գեստոզ, պրեէկլամպսիա), ինչպես նաև դիաբետով, երիկամների հիվանդություններով հղիների մոտ:

DarwinLabs-ում հնարավոր է ստուգել D-դիմերի ցուցանիշի մակարդակը:

🌐 Լաբորատոր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` www.darwinlabs.am:

☎️ Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին և մենք կմոտենանք Ձեր նախընտրած վայր Ձեզ հարմար ժամին:

#թեստավորում #լաբորատորիա #արյուն

👩‍⚕️Արյան մեջ խոլեսթերինի մակարդակը առողջության կարևոր ցուցանիշներից մեկն է: Խոլեսթերինը սովորաբար բաժանվում է երկու տես...
03/06/2022

👩‍⚕️Արյան մեջ խոլեսթերինի մակարդակը առողջության կարևոր ցուցանիշներից մեկն է:

Խոլեսթերինը սովորաբար բաժանվում է երկու տեսակի՝ «վատ» և «լավ»: Երկու տեսակներն էլ գտնվում են արյան պլազմայում՝ լիպոպրոտեինների բաղադրության մեջ:
▫️«Լավ» խոլեսթերինի հիմնական գործառույթն ավելորդ խոլեսթերինը վերամշակման համար արյան միջից լյարդ տեղափոխելն ու հետագայում օրգանիզմից դուրս բերելն է, ուստի խոլեսթերինի այս տեսակը պաշտպանում է օրգանիզմը լուրջ հիվանդություններից և մաքրում է անոթների ներքին պատերը:
▫️«Վատ» խելեսթերինը կուտակվում է զարկերակների պատերին՝ առաջացնելով խցանումներ: Այն միանում է ապոպրոտեինների հետ՝ առաջացնելով ճարպասպիտակուցային նյութեր՝ ցածր խտության լիպոպրոտեիններ: Առողջության համար վտանգավոր է համարվում հենց այս խոլեստերինի բարձր մակարդակը:

DarwinLabs-ը կազմակերպում է ճարպային փոխանակության ընդլայնված հետազոտություն տնայցով: Պարզապես զանգահարեք ստորև նշված հեռախոսահամարներից մեկին, և սպասարկման բաժնի մեր մասնագետները այց կգրանցեն Ձեզ հարմար վայրում և ժամին:

🌐 Լաբորատոր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` www.darwinlabs.am:

☎️ Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին:

#թեստավորում #լաբորատորիա #արյուն

ℹ️ Հարգելի՛ հաճախորդներ,Տեղեկացնում ենք, որ DarwinLabs-ը աշխատանքային մեծ զբաղվածության պատճառով մայիսի 17-ից 23-ը չի կա...
16/05/2022

ℹ️ Հարգելի՛ հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ DarwinLabs-ը աշխատանքային մեծ զբաղվածության պատճառով մայիսի 17-ից 23-ը չի կարող իրականացնել թեստավորման պատվերներ:
Հարցերի դեպքում խնդրում ենք գրել մեր ֆեյսբուքյան էջին և մեր մասնագետը հնարավորինս արագ կպատասխանի Ձեզ։

Հարգանքով՝ DarwinLabs թիմ 💙

Address

Koghbatsi Street 83
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 01:00
Tuesday 09:00 - 01:00
Wednesday 09:00 - 01:00
Thursday 09:00 - 01:00
Friday 09:00 - 01:00
Saturday 09:00 - 01:00
Sunday 09:00 - 01:00

Alerts

Be the first to know and let us send you an email when DarwinLabs posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to DarwinLabs:

Share