Psychologist Anahit Haykazuni

Psychologist Anahit Haykazuni Psychologist, Psychotherapist

Այսօր տեղի ունեցավ սոցիալ-հոգեբանական բաժնի հանդիպումը դոկտոր Ռուզաննա Օհանջանյանի հետ, ով Կալիֆոռնիայում գործունեությու...
02/06/2026

Այսօր տեղի ունեցավ սոցիալ-հոգեբանական բաժնի հանդիպումը դոկտոր Ռուզաննա Օհանջանյանի հետ, ով Կալիֆոռնիայում գործունեություն ծավալող լիցենզավորված կլինիկական հոգեբան է՝ ավելի քան 20 տարվա կլինիկական փորձով։ Հանդիպման ընթացքում նա կիսվեց ԱՄՆ-ում իր մասնագիտական փորձով և մեզ հետ քննարկեց, թե ինչպես կարելի է այդ փորձն ու արդյունավետ մոտեցումները ներդնել Հովարդ Կարագյոզյան հիմնադրամի շրջանակներում:

Հովարդ Կարագյոզյան հիմնադրամը ավելի քան 5 տարի տրամադրում է անվճար, բարձրորակ սոցիալ-հոգեբանական ծառայություններ Երևանում և մի շարք մարզերում և ավելի քան 30 տարի անվճար ատամնաբուժական և ակնաբուժական ծառայություններ: Դա բավականին մեծ ու ազդեցիկ ներդրում է Հայաստանի համար:

Պատմությունից փախչելը, մոռանալ ցանկանալը, չընդունելը, մերժելը, չուզենալ իմանալը, լռելն ու չհիշելը այն իրականության մասին...
24/04/2026

Պատմությունից փախչելը, մոռանալ ցանկանալը, չընդունելը, մերժելը, չուզենալ իմանալը, լռելն ու չհիշելը այն իրականության մասին, որը սկսվեց մոտ 111 տարի առաջ, շատերի համար պաշտպանական մեխանիզմ է։ Հասկանալի է՝ դժվար է ընդունել, որ մեզ հետ երբևէ այդքան դաժան են վարվել։

Բայց մենք այլևս մանուկներ չենք, որ փակվենք միայն խաղերի ու պատրանքների մեջ՝ սպասելով, որ մեզ կպաշտպանեն։ Մենք հասուն ենք այնքան, որ նայենք ճշմարտության աչքերին՝ տեսնենք, ընդունենք, հիշենք և համարձակվենք ՊԱՀԱՆՋԵԼ ճշմարտությունը։

Միշտ կա վերածնվելու ներուժ։ Մեր պատմությունն արդեն դրա ապացույցն է։

Հարգելի՛ հետևորդներ, Հայոց ցեղասպանությունը մեր բոլորի պատմության անբաժանելի մասն է։ Այն չի մնացել անցյալում: Այն ապրում է մեր մեջ՝ մեր հիշողության, մեր ինքնության, մեր ցավի ու մեր ուժի մեջ։ Եվ որքան էլ դժվար լինի, անհրաժեշտ է գիտակցել ու առերեսվել այդ իրականությանը։ Վշտից փախչելը երբեք չի բուժում։

Ապրիլի 24-ը ոչ աշխատանքային օր է ոչ թե հանգստանալու, առօրյայից կտրվելու, ընտանիքի կամ ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելու համար։ Այն օր է կանգ առնելու, լռելու, մտորելու համար։ Օր՝ հասկանալու, թե ովքեր ենք եղել, ինչ կարևոր արժեքներ ենք կրել, ինչ մշակույթ ու հոգևոր ժառանգություն ենք ներկայացրել, և ինչու ենք դարձել այդքան մեծ ատելության ու նախանձի թիրախ։

Այս օրը հիշեցում է՝ ինչ գին է ունեցել մեր գոյությունը։

Մենք հիշում ենք։
Եվ մենք ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ։

🎤Խոսում էինք թվային անվտանգությունից: Քննարկմանը մասնակցում էին հոգեբան, հոգեբույժներ տարբեր եվրոպական երկրներից և թեմայ...
21/04/2026

🎤Խոսում էինք թվային անվտանգությունից: Քննարկմանը մասնակցում էին հոգեբան, հոգեբույժներ տարբեր եվրոպական երկրներից և թեմային առնչվող ոլորտներից տարբեր մասնագետներ: Ես իհարկե խոսեցի նրա մասին, որ թվային անվտանգությունը սկսվում է հուզական անվտանգությունից: Սակայն նման թեմաների դեպքում, ժամանակը ինչպես միշտ չհերիքեց, քանի որ շատ հագեցած ու հետաքրքիր քննարկում էր: Շարունակելի...
#հոգեթերապևտ #թվայինանվտանգություն #հոգեբան

Last year, I completed my second training in group therapy — probably the most valuable professional experience I have e...
08/04/2026

Last year, I completed my second training in group therapy — probably the most valuable professional experience I have ever had for facilitating groups.
Recently, my respected trainer - Pavel Frolov visited Armenia, and it was especially meaningful for me to receive the certificate from him in person.

Group therapy is a space of real interaction, where through relationships, reflection, and support, participants gain the opportunity to better understand themselves, process important experiences, and discover new ways of being with themselves and others.
#հոգեբան #հոգեթերապևտ #խմբայինհոգեթերապիա #խումբ #հոգեթերապիա

🖋️«Սերը և կանոնները․ Ինչպե՞ս զարգացնել բալանսը ընտանիքում» թեմայով ելույթ ունեցա ընտանիքին նվիրված կոնֆերանսում, որը կազ...
03/04/2026

🖋️«Սերը և կանոնները․ Ինչպե՞ս զարգացնել բալանսը ընտանիքում» թեմայով ելույթ ունեցա ընտանիքին նվիրված կոնֆերանսում, որը կազմակերպվել էր Սոցիալական դիսկուրսի գրասենյակի կողմից։

Կոնֆերանսին մասնակցում էին նաև հոգեբանության ոլորտի մասնագետներ Գերմանիայից, Պորտուգալիայից, Ռումինիայից և Ռուսաստանից, ինչը միջոցառմանը հաղորդում էր միջազգային մակարդակ։

Շնորհակալություն կազմակերպիչներին այս կարևոր և արժեքավոր նախաձեռնության համար։ Այն իսկապես նշանակալի հարթակ էր ընտանիքի թեմայի շուրջ մտքերի փոխանակման և փորձի փոխանակման համար։

🔋2025-ը թվերով 🔋829 Հոգեբանական խորհրդատվություն🔋74 Այցելու🔋4 Տարբեր Գործունեություն✒️ Հոգեբանական խորհրդատվություններ կ...
31/12/2025

🔋2025-ը թվերով

🔋829 Հոգեբանական խորհրդատվություն

🔋74 Այցելու

🔋4 Տարբեր Գործունեություն

✒️ Հոգեբանական խորհրդատվություններ կլինիկայում
✒️ Հոգեբանական խորհրդատվություններ մասնավոր պրակտիկայում
✒️ Փորձագիտական գործունեություն Հայաստանի խոշորագույն MHPSS ծրագրում
✒️Դասախոսություններ

🔋 1 տպագրված գիտական հոդված գերմանական “The Global Psychotherapist” հոդվածների ժողովածուում:

🔋 7 միջազգային վերապատրաստում: Բազմաթիվ սուպերվիզիաներ

Սիրելի՛ այցելուներ, կոլեգաներ շնորհակալ եմ վստահության ու համագործակցության համար:

✨Թող 2026-ը դառնա Ազատ Հայաստանի տարի՝ որտեղ ոչ միայն ապրում ենք, այլ գիտակցում ու գործի ենք դնում մեր ազգային պոտենցիալը, ստեղծում, պաշտպանում և կենդանացնում ենք մեր երկիրը։

Միայն այդ ժամանակ տոնը կլինի իրական՝
ոչ օրացույցում, այլ մեր արժանապատվության, պատասխանատվության ու համախմբման մեջ։

Հավատացեք ձեր ուժերին։ Հայաստանը սկսվում է մեզնից։

Շնորհավորում եմ բոլորին:

Address

Yerevan
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Psychologist Anahit Haykazuni posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share