21/08/2026
Ես դեռ շատ երիտասարդ եմ, որ ,,նման խնդիրներ'' ունենամ, սա բավականին տարածված, բայց միաժամանակ վտանգավոր միտք է։
Ժամանակակից սեռական խնդիրները վաղուց արդեն հատել են տարիքային օրինաչափություններն ու շատ սեռական խնդիրներ հաճախ հանդիպում են նաև երիտասարդների մոտ։
🔴Որոշ երիտասարդներ անգամ դժվարանում են գիտակցել, որ իրենց սեռական կյանքում առկա դժվարությունը սեռական խանգարում է, այլ ոչ սկսնակին բնորոշ վիճակ։
🔵Որոշներն ուղղակի ամաչում են դիմել, ելնելով խարանից կամ անձնային պատճառներից։
🟠Մի մասն էլ փորձում են համացանցային reelsահեն ինքնաբուժումներ անել, վնասելով իրնց առողջությունն ու դժվարացնելով հետագա մասնագիտական օգնությունը։
Ժամանակակից միջավայրը, թե երիտասարդների և թե ավելի փորձառու անձանց համար ձևավորում է անտեսանելի ռիսկեր`
📍 քրոնիկ սթրես և բարձր տագնապայնություն
📍 պոռնոգրաֆիայի չարաշահում ոչ իրատեսական սպասումների ձևավորմամբ
📍վիրտուալ տւրույթում առկա ,,նորմերի" հետ մշտական համեմատությունները
📍քնի խանգարումներ
📍նվազ ֆիզիկական ակտիվություն
📍հոգեբանական և հորմոնալ գործոններ։
Ժամանակին մասնգիտական օգնության դիմելը թույլ կտա խուսափել ինքնավստահության ավել անկումից, զուգընկերոջ հետ հարաբերությունների վատթարացումից և ըստ այդմ սեռակսն կյանքի որակի ավել նվազումից։
Սեռական առողջությունը հանդիսանում է ընդհանուր առողջության հիմնարար բաղադրիչ։ Տաբուների հաղթահարումը և ժամանակին մասնագիտական օգնությանը դիմելը կարևոր քայլ են արդյունավետ բուժման և կյանքի որակի պահպանման կամ բարելավման համար։
Կարևորն առողջությունն է։