Dr. Suren Hovakimyan / վիրաբույժ, պրոկտոլոգ, էնդոսկոպիստ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Dr. Suren Hovakimyan / վիրաբույժ, պրոկտոլոգ, էնդոսկոպիստ

Dr. Suren Hovakimyan / վիրաբույժ, պրոկտոլոգ, էնդոսկոպիստ 🏥«Շենգավիթ» ԲԿ Պրոկտոլոգիական ծառայության ղեկավար, վիրաբույժ, պրոկտոլոգ, էնդոսկոպիստ, բ․գ․թ․

ԻՄ ՄԱՍԻՆ

Աշխատանքային փորձ՝
2006 – մինչ օրս «Շենգավիթ» ԲԿ -ի Կոլոպրոկտոլոգիայի և էնդոսկոպիկ
ծառայությունների ղեկավար
2008 – 2018 ՀՀ Գիտությունների Ակադեմիայի օրգանական և դեղաբանական քիմիայի գիտա- տեխնոլոգիական կենտրոն
2000- 2005 Ռազմաբժշկական Ակադեմիայի Որովայնի վիրաբուժության ամբիոն, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ
1997- 2000 ԵՊԲՀ, Վիրաբուժական հիվանդությունների բաժանմունք № 1, Երևան, ՀՀ

Գիտական աստիճան՝
1998-ից Բժշկական գիտությունների թեկնածու

Կրթություն՝
1994 - 1997 ԵՊԲՀ , Կլինիկական օրդինատուրա, վիրաբուժական հիվանդությունների բաժանմունք №2
1988 - 1994 ԵՊԲՀ , Բուժական գործ

Ավելի քան 52 գիտական աշխատության հեղինակ

Վերապատրաստումներ՝
2019- Պրագա ESGE օրեր 2019 Կոնգրես
2018 – Կիև «Ստամոքս-աղիքային հետազոտությունների ժամանակակից մեթոդներ»
2017 - Ցյուրիխ «Միջազգային սեմինար `ախտորոշիչ և բուժական էնդոսկոպիայի վերաբերյալ»
2016 – Սանկտ Պետերբուրգ «Կոլոպրոկտոլոգիայի նոր տեխնոլոգիաներ»
2012 – Կազան «Փոքր կոնքի օպերատիվ էնդովասկուլյար վիրաբուժություն»
2011 – Երևան 3-րդ միջազգային բժշկական համագումար
2008 - Ереван «Կոլոնոսկոպիան `որպես հետազոտության մեթոդ», ԳՀԱ ՀՀ
2007 – Մոսկվա «Հեմորրոիդոպեկսիա ըստ Լոնգոյի» Կենտրոնական ռազմական հիվանդանոց, Դաշնային Պետական Բժշկական Համալսարան
2007 – Մոսկվա «Էնդոսկոպիկ վիրաբուժության ժամանակակից տեխնոլոգիաներ», Մոսկվայի պետական բժշկական և ստոմատոլոգիական համալսարան

Լեզուների իմացություն'
Տիրապետում եմ ռուսերեն և անգլերեն օտար լեզուներին:


Ռազմա- ժշկական ծառայության լեյտենանտ եմ:

19/03/2026

Վիրահատարանում ամեն վայրկյանը պայքար է կյանքի համար։

«Շենգավիթ» ԲԿ Պրոկտոլոգիական ծառայության ղեկավար, վիրաբույժ, պրոկտոլոգ, էնդոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու Սուրեն Սերգեյի Հովակիմյան

Հերթագրման և խորհրդատվության համար` ☎️ 093 55 99 91

18/03/2026

Մարտ ամիսը կոլոռեկտալ քաղցկեղի իրազեկման ամիսն է։
Կոլոնոսկոպիան և ժամանակակից հետազոտությունները հնարավորություն են տալիս հայտնաբերել խնդիրը դեռ վաղ փուլում, երբ բուժման հնարավորությունները շատ ավելի մեծ են։

Բանակը կանգուն պահելու գործում միայն զինվորների ու հրամանատարների ուժը չէ կարևոր,այլ նաև բժիշկների նվիրումը՝ նրանց պատրա...
28/01/2026

Բանակը կանգուն պահելու գործում միայն զինվորների ու հրամանատարների ուժը չէ կարևոր,
այլ նաև բժիշկների նվիրումը՝ նրանց պատրաստակամությունը, գիտելիքներն ու արագ արձագանքը։
Մենք պաշտպանում ենք ոչ միայն կյանքը մարտի դաշտում, այլև վստահություն ու ոգի ենք տալիս յուրաքանչյուր զինվորին, որ նա գիտակցի՝ վտանգի պահին նրա կողքին կանգնած է պատրաստակամ ու վստահելի բժիշկը։

Այսօր, Հայոց բանակի 34-ամյակին, ուզում եմ շնորհավորել մեր բոլոր զինվորներին, հրամանատարներին ու բժշկական անձնակազմին՝ հպարտությամբ հիշելով, թե ինչպես է միասնական աշխատանքը պահում մեր սահմանները ամուր ու անվտանգ։

Հ.գ. լուսանկարները 44-օրյա պատերազմի արխիվից են:

🎄 Տոնական օրերից հետո՝ աղիների առողջությունը վտանգի տակ ❗️Տոնական օրերն ավարտվեցին, սակայն  այս օրերին սննդակարգի խախտու...
15/01/2026

🎄 Տոնական օրերից հետո՝ աղիների առողջությունը վտանգի տակ ❗️

Տոնական օրերն ավարտվեցին, սակայն այս օրերին սննդակարգի խախտումները, քիչ շարժուն ապրելակերպը և ալկոհոլային խմիչքների չարաշահումը հաճախ հանգեցնում են աղիների աշխատանքի խանգարմանը, որը հիմնականում արտահայտվում է փորկապությամբ։

💢 Փորկապությունն իր հերթին կարող է դառնալ պրոկտոլոգիական մի շարք քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ, մասնավորապես՝

👉🏻 թութքային հանգույցների թրոմբոզ, որը կարող է ուղեկցվել ցավով և ակտիվ արյունահոսությամբ,

👉🏻 ուղիղ աղու լորձաթաղանթի բորբոքում և անալ ճաքեր, որոնց դեպքում ժամանակին դիմելու պարագայում հնարավոր է արդյունավետ կոնսերվատիվ բուժում,

👉🏻 ուղիղ աղու թարախային բարդություններ (պարապրոկտիտ), որոնք պահանջում են անհետաձգելի վիրահատական միջամտություն։

⚠️ Կարևոր է հիշել, որ այս խնդիրները անուշադրության մատնելու դեպքում կարող են վերաճել ավելի լուրջ առողջական բարդությունների։

📌 Տոնական օրերից հետո ուշադիր եղեք ձեր օրգանիզմի ազդակներին և առաջին իսկ անհանգստացնող ախտանշանների դեպքում դիմեք մասնագետի։

📩 Հարցերի կամ խորհրդատվության համար կարող եք գրել էջին։

05/01/2026

Հերթագրման և խորհրդատվության համար` ☎️ 093 55 99 91

Պրոկտոլոգիական ծառայության ղեկավար
«Շենգավիթ» բժշկական կենտրոն
Վիրաբույժ, պրոկտոլոգ, էնդոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու
Սուրեն Սերգեյի Հովակիմյան

Սիրելի պացիենտներ, կոլեգաներ, ընկերներԹող գալիք տարին բերի առողջություն, խաղաղություն և վստահություն վաղվա օրվա հանդեպ։Մ...
31/12/2025

Սիրելի պացիենտներ, կոլեգաներ, ընկերներ

Թող գալիք տարին բերի առողջություն, խաղաղություն և վստահություն վաղվա օրվա հանդեպ։

Մաղթում եմ բոլորիս ուժ, սեր և հավատ՝ մեր առաքելությանը հավատարիմ մնալու համար։

Շնորհակալ եմ վստահության և միասին անցած յուրաքանչյուր ճանապարհի համար

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ🕊

Ինչպես մեր ամբողջ օրգանիզմը, այնպես էլ աղիքներն ակտիվորեն արձագանքում են սթրեսային գործոններին։Փորկապությունը կամ լուծը ...
26/12/2025

Ինչպես մեր ամբողջ օրգանիզմը, այնպես էլ աղիքներն ակտիվորեն արձագանքում են սթրեսային գործոններին։

Փորկապությունը կամ լուծը հաճախ ուղեկցում են նյարդային լարված վիճակներին։ Երկարատև սթրեսի դեպքում աղիքային խանգարումները կարող են դառնալ քրոնիկ։

📌 Ահա մի քանի կարևոր կանոն, որոնք խորհուրդ է տրվում պահպանել այս շրջանում․

🖇 Առողջ և բալանսավորված սնունդ
🖇 Աշխատանքի և հանգստի ճիշտ ռեժիմ, սննդի և հեղուկների բավարար ընդունում
🖇 Լիարժեք և առողջ քուն
🖇 Կանոնավոր աղիների դատարկում՝ առանց լարվածության

📩 Խորհրդատվության և գրանցման համար
☎️ 093 55 99 91

Պրոկտոլոգիական ծառայության ղեկավար
«Շենգավիթ» բժշկական կենտրոն
Վիրաբույժ, պրոկտոլոգ, էնդոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու
Սուրեն Սերգեյի Հովակիմյան

🩺 Խորհրդատվության և հերթագրումների համար 📥 գրել էջին կամ 📲093 55 99 91«Շենգավիթ» ԲԿ Պրոկտոլոգիական ծառայության ղեկավար, ...
04/12/2025

🩺 Խորհրդատվության և հերթագրումների համար 📥 գրել էջին կամ 📲093 55 99 91

«Շենգավիթ» ԲԿ Պրոկտոլոգիական ծառայության ղեկավար, վիրաբույժ, պրոկտոլոգ, էնդոսկոպիստ, բ․գ․թ․ Սուրեն Սերգեյի Հովակիմյան

Առողջությունը առաջնահերթություն է👌
20/11/2025

Առողջությունը առաջնահերթություն է👌

Պարզ խորհուրդներ պրոկտոլոգից👌Մեզնից շատերը սխալ են օգտվում զուգարանից՝ երկար նստելով, լարվելով կամ սխալ դիրք ընդունելով:...
12/11/2025

Պարզ խորհուրդներ պրոկտոլոգից👌

Մեզնից շատերը սխալ են օգտվում զուգարանից՝ երկար նստելով, լարվելով կամ սխալ դիրք ընդունելով:

Դա խաթարում է ուղիղ աղու բնական ֆիզիոլոգիան և նպաստում է թութքի, ճաքերի, քրոնիկ փորկապության զարգացմանը։

✅ Ինչ անել․

❌Մի նստեք զուգարանակոնքին ավելի քան 5 րոպե
❌Զերծ պահեք ձեզ ուժեղ լարումից
❌Օգտագործեք ոտքերի տակ փոքր հենարան, որպեսզի ճիշտ դիրք ստանաք
❌Խմեք բավական ջուր և սննդակարգում ներառեք մանրաթելով հարուստ սնունդ

Այս պարզ քայլերը կարող են զգալիորեն նվազեցնել անհարմարությունները և կանխել տարբեր պրոկտոլոգիական խնդիրներ։

Ճիշտ սովորությունները՝ առողջ ապրելակերպի գրավական են:

🩺 Խորհրդատվության և հերթագրումների համար 📥 գրել էջին կամ 📲093 55 99 91

«Շենգավիթ» ԲԿ Պրոկտոլոգիական ծառայության ղեկավար, վիրաբույժ, պրոկտոլոգ, էնդոսկոպիստ, բ․գ․թ․ Սուրեն Սերգեյի Հովակիմյան

Շատերը տատանվում են բժշկից հարցնել «ի՞նչ արժե»: Այդ հարցը հաճախ է տրվում բժիշկներին և հաճախ  անհանգստացնում պացիենտին։Իր...
29/10/2025

Շատերը տատանվում են բժշկից հարցնել «ի՞նչ արժե»: Այդ հարցը հաճախ է տրվում բժիշկներին և հաճախ անհանգստացնում պացիենտին։

Իրականում՝ դա բացարձակապես նորմալ հարց է, բայց կարևոր է՝ ում հարցնել և ինչպես։

Բժիշկը բուժում է, ոչ թե սահմանում գինը։
Գների քաղաքականությունը ձևավորվում է բժշկական կենտրոնի ղեկավարության կողմից՝
հաշվի առնելով․

• ծառայության ինքնարժեքը,
• պետպատվերի առկայությունը կամ բացակայությունը,
• և որոշ դեպքերում՝ ապահովագրական պայմանագրերը։

Եթե հաստատությունը գործում է պետպատվերի շրջանակում, ապա որոշ հետազոտություններ և միջամտություններ կարող են լինել ամբողջությամբ անվճար կամ մասնակի փոխհատուցվող։

Իսկ ապահովագրական ընկերությունների հետ համագործակցության դեպքում՝
ծառայության արժեքը կախված է տվյալ փաթեթից։

Ուստի ճիշտ է գինը ճշտել ոչ թե բժշկից, այլ՝ բուժհաստատության ադմինիստրացիայից կամ տեղեկատվական բաժնից։

Բժիշկը կարող է ներկայացնել, թե ինչ հետազոտություններ կամ միջամտություններ են անհրաժեշտ, իսկ գների և վճարման ձևերի մասին կարող եք հանգիստ հարցնել համապատասխան բաժնից։

Առողջությունը պահանջում է վստահություն ու բաց հաղորդակցություն՝ առանց անհարմար զգալու։

22/10/2025

Address

Manandyan 9
Yerevan
0006

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Suren Hovakimyan / վիրաբույժ, պրոկտոլոգ, էնդոսկոպիստ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Suren Hovakimyan / վիրաբույժ, պրոկտոլոգ, էնդոսկոպիստ:

Shortcuts

Share

Category