09/08/2025
Հարգելի ընկերներ, բուժառուներ և հետևորդներ այսօր ուզում եմ համառոտ խոսել շատ արդիական խնդրի` ավելորդ քաշի և խնդրի վիրահատական բուժման մասին։
▪️ Ավելորդ քաշը՝ դա միայն էսթետիկ խնդիր չէ։ Այն պատճառ կարող է հանդիսանալ այնպիսի հիվանդությունների ինչպիսիք են շաքարային դիաբետը, սրտի հիվանդությունները, գերճնշումը, հոդացավերը, նույնիսկ նվազեցնում է կյանքի տևողությունը։
📈 Աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում այս խնդիրը արագ տեմպերով աճում է ։
💡 Եթե Մարմնի Զանգվածի Ինդեքսը (BMI) ավելի բարձր է, քան 30՝ արժե խորհրդակցել բժշկի հետ։
📍 Ի՞նչ է բարիատրիկ վիրահատությունը
Բարիատրիկ վիրահատությունը՝ ավելորդ քաշի դեմ պայքարի արդյունավետ միջոց է, երբ դիետաներն ու մարզումները չեն օգնում։
Այն օգնում է նվազեցնել քաշը և բարելավել առողջությունը՝ հատկապես եթե ունեք երկրորդ տիպի շաքարախտ, բարձր ճնշում կամ հոդացավեր։
🔹 Տարածված վիրահատական մեթոդներ
▪️ Որովայնի "փողկապ" (ռուկավային գաստրէկտոմիա) – երբ ստամոքսի մի մասը հեռացվում է և դուք արագ հագենում եք։
▪️ Շունտավորում – երբ սնունդը շրջանցում է ստամոքսի մի մասը, և դուք քիչ կալորիա եք կլանում։
🔹 Թիրախային խումբ
✔️ Երբ Մարմնի Զանգվածի Ինդեքսը 35-ից բարձր է և կան ուղեկցող հիվանդություններ
✔️ Երբ փորձել եք այլ մեթոդներ՝ առանց դրական արդյունքի
✔️ Երբ պատրաստ եք փոխել ձեր ապրելակերպը
🔹 Ինչ կտա ձեզ
✨ Մինչև 60–80% ավելորդ քաշի կորուստ
✨ Շաքարախտի և ճնշման վերահսկում՝ նույնիսկ առանց դեղերի
✨ Ավելի թեթև, ակտիվ և ազատ կյանք
⚠️ Սա կախարդական լուծում չէ՝ այլ լուրջ քայլ։ Վիրահատությունից հետո շատ կարևոր է պահպանել սննդակարգը, հետևել վիտամիններին և լինել բժիշկների հսկողության տակ։
________________________________________
Խորհրդատվության, ախտորոշման և բուժման հարցերով կարող եք դիմել` ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ Վրեժ Վալերի Ասրյան
📩 ☎ (044) 75-05-75
________________________________________