30/04/2026
❗️Հազվադեպ կլինիկական դեպք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում
📍Հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումները նախատեսում են թիմային աշխատանք, որն էապես նպաստում է ճշգրիտ աշխտորոշմանը և համապատասխան բուժմանը։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում պացիենտների բուժումը կազմակերպված է հենց այս սկզբունքի հիման վրա։
🔗 Վիրաբուժական և ախտորոշիչ ծառայությունների սերտ համագործակցությունը հնարավորություն է տալիս գտնել արդյունավետ լուծումներ նույնիսկ ամենաբարդ և հազվադեպ հանդիպող կլինիկական դեպքերում։
🗓️ Վերջերս բժշկական կենտրոն է դիմել 44-ամյա տղամարդ՝ դաստակի շրջանում ցավերի, մատների թմրածության և այրոցի զգացման գանգատներով, ինչն առաջին հայացքից բնորոշ է կարպալ թունելի համախտանիշին։ Սակայն, ախտորոշիչ բաժանմունքի ղեկավար Օֆելյա Ալիխանյանի կողմից իրականացված մանրակրկիտ ուլտրաձայնային հետազոտության արդյունքում բացահայտվել է նյարդաբանական սիմպտոմատիկայի իրական և հազվադեպ պատճառը։
🔍 Ուլտրաձայնային հետազոտության ընթացքում հայտնաբերվել են՝
✅ միջնակ նյարդի բարձր բիֆուրկացիա (նյարդի բաժանումը երկու ճյուղերի),
✅ նյարդի ճյուղերի միջև տեղակայված աբերանտ (հավելյալ) անոթ, որը հանդիսացել է թրոմբոզված զարկերակ և սեղմել նյարդի ճյուղերը։
Հիմնվելով ուլտրաձայնային հետազոտության տվյալների վրա՝ միկրովիրաբույժներ Մհեր Սարգսյանը և Արթուր Ալավերդյանն ընտրել են բուժման համապատասխան տակտիկան։
🛠️ Բուժական միջամտության ընթացքը. Հաշվի առնելով ՈՒՁՀ տվյալները՝ դասական կտրվածքի փոխարեն իրականացվել է վերքի լայնացում պրոքսիմալ և դիստալ ուղղություններով։ Դաստակի լայնական կապանը հատելուց հետո բացազատվել և մոբիլիզացվել է խցանցած զարկերակը մինչև առողջ հատվածները, որից հետո այն լիգավորվել, հատվել և հեռացվել է։ Գործընթացն ավարտվել է նևրոլիզով (նյարդի ազատում ճնշումից)։
Այս կլինիկական դեպքը ևս մեկ անգամ փաստում է, որ տարբեր մասնագետների՝ ուլտրաձայնային հետազոտության, և վիրաբույժների համագործակցությունը, ինչպես նաև գործող կլինիկական ուղեցույցներին համապատասխան ախտորոշումը և բուժումը հանդիսանում են հաջողության կարևոր նախապայման։
📍 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 🏢 ք. Երևան, Գյուրջյան 10
📞 Մասնագիտական խորհրդատվության համար.
☎️ 8603 📞 011 60 00 03 | 044 60 03 03
#ՍուրբԳրիգորԼուսավորիչ #Միկրովիրաբուժություն #ՈւլտրաձայնայինՀետազոտություն #ԹիմայինԱշխատանք #Ախտորոշում #ԲժշկականԴեպք #Վիրաբուժություն #ԿարպալԹունել