Dr. Davit Dallakyan

Dr. Davit Dallakyan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Davit Dallakyan, Surgeon, 114 Muratsan Street, Yerevan.

03/07/2026
26/06/2026
Շնորհավորում եմ բոլոր բուժաշխատողների տոնը 👨‍⚕️🧑🏻‍⚕️👩‍⚕️🩺🩻Լինենք առողջ և անփորձանք Մաղթում եմ բոլորիս, որ  պացիենտները մ...
21/06/2026

Շնորհավորում եմ բոլոր բուժաշխատողների տոնը 👨‍⚕️🧑🏻‍⚕️👩‍⚕️🩺🩻
Լինենք առողջ և անփորձանք
Մաղթում եմ բոլորիս, որ պացիենտները միշտ գնահատեն և այսպես շնորհավորեն մեզ ՝ փոխանցելով անսահման դրական լիցքեր և մոտիվացիա

19/06/2026
15/06/2026

🏥Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բժշկական բուհի խորհրդատու պրոֆեսոր Նիկոլայ Դալլաքյանին այսօր շնորհավորում ենք ծննդյան օրվա առթիվ։

👨‍⚕️Փորձառու վիրաբույժը տասնամյակներ շարունակ իր մասնագիտական գործունեությունը նվիրել է մանկական վիրաբուժության զարգացմանն ու հազարավոր երեխաների առողջության պահպանմանը։

📖Ավելի քան 40 տարի նա իր գիտելիքն ու փորձը փոխանցում է նաև բժշկական համալսարանի ուսանողներին և ապագա բժիշկներին։

🔹️Նրա մասնագիտական ուղին երախտագիտությամբ են հիշում բազմաթիվ պացիենտներ, նրանց ընտանիքները, գործընկերներն ու սաները։

🗨Ուրախալի է, որ նրա սկսած գործն ու ավանդույթները նույն համալիրում այսօր արժանապատվորեն շարունակում է նաև որդին։

🖊Մաղթում ենք Նիկոլայ Դալլաքյանին քաջառողջություն, անսպառ եռանդ և ամենայն բարիք:

11/06/2026

Հիշե՛ք զգոն ծնողը լավագույն պաշտպանությունն է երեխայի անվտանգության համար․ Միայն 2026 թվականին Մուրացան հիվանդանոցում արձանագրվել է քիմիական թունավորման 431 դեպք, որից օրգանական նյութերից` 18 դեպք, դրանցից շուրջ 66% կազմել է ացետոնից թունավորման դեպքերը` մինչև 18 տարեկան բնակչության շրջանում

Քիմիական թունավորումները երեխաների շրջանում շարունակում են մնալ հանրային առողջապահական առաջնահերթությունների շարքում, դրանք չեն սահմանափակվում միայն մեկ երեխայի առողջական խնդրով, այլ լուրջ բեռ են պետության համար: Թունավորված երեխաները պահանջում են թանկարժեք վերակենդանացման ծառայություններ, երկարատև հոսպիտալացում և երբեմն վիրահատական միջամտություններ (օրինակ՝ կերակրափողի քիմիական այրվածքների դեպքում): Որոշ քիմիական նյութեր (կապար, ծանր մետաղներ խաղալիքների մեջ, թթուներ) կարող են թողնել մնացորդային ծանր հետևանքներ՝ նյարդային համակարգի խանգարումներ, կերակրափողի նեղացում և ներքին օրգանների անդառնալի վնասում: Շատ քիմիական նյութեր վաճառվում են վառ, գրավիչ գույներով և չունեն «երեխաներից պաշտպանող» հատուկ կափարիչներ: Բացի այդ, ծնողները հաճախ ժավելը կամ ացետոնը լցնում են հյութի կամ ջրի շշերի մեջ, ինչը սխալ է:
Միայն 2026 թվականին Մուրացան համալսարանական հիվանդանոցում արձանագրվել է քիմիական թունավորման 431 դեպք, որից օրգանական նյութերից` 18 դեպք, դրանցից շուրջ 66% կազմել է ացետոնից թունավորման դեպքերը` մինչև 18 տարեկան բնակչության շրջանում:
Ացետոնը քիմիական նյութ է, որն օգտագործվում է որպես լուծիչ՝ եղունգների լաքը հեռացնող միջոցներում, ներկերի, սոսինձների և որոշ կենցաղային ու արդյունաբերական արտադրանքների մեջ։ Այն անգույն, հեշտ գոլորշիացող և սուր հոտ ունեցող հեղուկ է։ Չնայած կենցաղում լայն կիրառությանը՝ ացետոնը կարող է վտանգավոր լինել առողջության համար, հատկապես երեխաների համար։ Ացետոնից թունավորումը կարող է առաջանալ՝
• ացետոն պարունակող հեղուկը պատահաբար խմելու դեպքում,
• մեծ քանակությամբ գոլորշիներ շնչելու դեպքում,
• մաշկի կամ աչքերի հետ երկարատև շփման արդյունքում,
• փակ և վատ օդափոխվող տարածքներում աշխատելիս։
Երեխաները հատկապես խոցելի են, քանի որ կարող են շփոթել հեղուկը ջրի կամ այլ խմիչքի հետ։
Թունավորման նշանները կախված են ներթափանցած նյութի քանակից և ազդեցության տևողությունից։ Հիմնական ախտանշաններն են` գլխացավ, գլխապտույտ, թուլություն, սրտխառնոց, փսխում, քնկոտություն, աչքերի, քթի և կոկորդի գրգռում։ Այս ախտանշանները ի հատ են գալիս թեթև և միջին ծանրության թունավորման դեպքում:
Եթե երեխան կամ մեծահասակը խմել է ացետոն
• Անմիջապես դադարեցրեք նյութի հետ հետագա շփումը։
• Տուժածին տվեք փոքր քանակությամբ ջուր, եթե նա գիտակից է և կարող է կուլ տալ։
• Չի թույլատրվում ինքնուրույն փսխում առաջացնել։
• Անմիջապես դիմեք շտապ բժշկական օգնության կամ բժշկական կազմակերպություն:
Եթե տեղի է ունեցել գոլորշիների ներշնչում
• Տուժածին տեղափոխեք մաքուր օդ։
• Թուլացրեք սեղմող հագուստը։
• Հետևեք շնչառությանը։
• Եթե շնչառությունը դժվարացած է կամ տուժածը կորցնում է գիտակցությունը, անհապաղ կանչեք շտապ օգնություն։
Եթե ացետոնը հայտնվել է աչքերում
• Աչքերը լվացեք առատ հոսող ջրով առնվազն 15 րոպե։
• Դիմեք բժշկի, նույնիսկ եթե գրգռումը նվազել է։
Եթե ացետոնը հայտնվել է մաշկին
• Հանեք աղտոտված հագուստը։
• Մաշկը լվացեք օճառով և մեծ քանակությամբ ջրով։
Ինչպե՞ս կանխարգելել թունավորումը
Ծնողները կարող են զգալիորեն նվազեցնել վտանգը՝
• ացետոն և այլ քիմիական նյութեր պահել երեխաների համար անհասանելի վայրերում,
• նյութերը պահելով միայն իրենց բնօրինակ տարաներում` մակնշված
• երբեք չլցնելով դրանք ջրի կամ ըմպելիքի շշերի մեջ,
• օգտագործելուց հետո տարաները ամուր փակել,
• աշխատելիս ապահովել լավ օդափոխություն,
• երեխաներին վաղ տարիքից սովորեցնել չդիպչել և չօգտագործել անհայտ հեղուկներ։
Հիշե՛ք
Ացետոնից թունավորումը կանխարգելելի դեպք է։ Քիմիական նյութերի անվտանգ պահպանումը և դրանց հետ ճիշտ վարվելը կարող են կանխել լուրջ առողջական հետևանքները, հատկապես երեխաների շրջանում։ Եթե կասկածում եք թունավորման որևէ դեպքի, մի զբաղվեք ինքնաբուժմամբ և անհապաղ դիմեք բժշկական օգնության։
Զգոն ծնողը լավագույն պաշտպանությունն է երեխայի անվտանգության համար։

Այսօր մեր սիրելի փոքրիկների տոնն է։ Մաղթում եմ բոլորին, որ մեծանան առողջ ու խաղաղ, կապույտ երկնքի տակ։ Նկարում մեր Նարեկ...
01/06/2026

Այսօր մեր սիրելի փոքրիկների տոնն է։ Մաղթում եմ բոլորին, որ մեծանան առողջ ու խաղաղ, կապույտ երկնքի տակ։

Նկարում մեր Նարեկն է ՝ բազմաթիվ ծանրագույն բարդությունները հերոսաբար հաղթահարած մի հրաշալի բալիկ, ով տեսնելուն պես վազելով եկավ ու պինդ գրկեց ինձ՝ բոլորիս օրը լցնելով ջերմությանբ ու սիրով։
Բոլոր հիվանդ բալիկներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և չնայած դժվարություններին Նարեկի նման լավ արդունք ու անհոգ մանկություն

Address

114 Muratsan Street
Yerevan
0039

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37411303303

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Davit Dallakyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Davit Dallakyan:

Share

Category