Երևանի «Տիգրան Մեծ» առողջության կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Երևանի «Տիգրան Մեծ» առողջության կենտրոն

Երևանի «Տիգրան Մեծ» առողջության կենտրոն Բազմապրոֆիլ առողջապահական ծառայություններ (մեծահասակների և մանկական)

17/09/2026
12/09/2026

«Տիգրան Մեծ» առողջության կենտրոնում գործում է Ֆիզիոթերապիայի բաժանմունք:

Մանրամասների համար դիտե´ք տեսանյութը 🎥

5 ախտանշան, որոնք հուշում են՝ գինեկոլոգի այցը հետաձգել պետք չէ 👩🏻‍⚕️1️⃣ Դաշտանային ցիկլի խանգարումներՑիկլի հաճախակի ուշա...
26/08/2026

5 ախտանշան, որոնք հուշում են՝ գինեկոլոգի այցը հետաձգել պետք չէ 👩🏻‍⚕️

1️⃣ Դաշտանային ցիկլի խանգարումներ
Ցիկլի հաճախակի ուշացումները, անկանոնությունը կամ կտրուկ փոփոխությունները կարող են կապված լինել հորմոնալ խանգարումների, պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի և այլ պատճառների հետ։

2️⃣ Անսովոր արտադրություն կամ տհաճ հոտ
Արտադրության գույնի, քանակի կամ հոտի փոփոխությունը կարող է վկայել վարակների, միկրոֆլորայի խանգարման կամ բորբոքային գործընթացի մասին։

3️⃣ Ցավ որովայնի ստորին հատվածում կամ կոնքի շրջանում
Կրկնվող կամ երկարատև ցավը երբեմն կապված է էնդոմետրիոզի, ձվարանների կիստաների կամ այլ գինեկոլոգիական խնդիրների հետ։

4️⃣ Արյունահոսություն դաշտանից դուրս կամ սեռական հարաբերությունից հետո
Նման արյունահոսությունը նորմալ երևույթ չի համարվում և պահանջում է մասնագետի գնահատում։

5️⃣ Քոր, այրոց կամ հեշտոցային չորություն
Այս ախտանշանները կարող են առաջանալ վարակների, միկրոֆլորայի փոփոխությունների, հորմոնալ գործոնների կամ այլ պատճառների հետևանքով։

❗ Կարևոր է․ այս ախտանշանները միշտ չէ, որ վկայում են լուրջ հիվանդության մասին, սակայն դրանց կրկնվելու կամ պահպանվելու դեպքում ինքնաբուժմամբ զբաղվելու փոխարեն ճիշտ է դիմել գինեկոլոգի։

14/08/2026

Այս անգամ մանկաբույժի հետ խոսել ենք մանկական հասակում պորտային ճողվածքների մասին 👩‍⚕️

👁️ Աչքերը պարզապես տեսողության օրգան չեն․ դրանք մեր առօրյան լիարժեք ապրելու, սովորելու, աշխատելու և աշխարհը բացահայտելու...
08/08/2026

👁️ Աչքերը պարզապես տեսողության օրգան չեն․ դրանք մեր առօրյան լիարժեք ապրելու, սովորելու, աշխատելու և աշխարհը բացահայտելու կարևոր մասն են։

Ակնաբույժների միջազգային օրը ևս մեկ առիթ է շնորհակալություն հայտնելու այն մասնագետներին, ովքեր ամեն օր հոգ են տանում մեր տեսողության առողջության մասին՝ վաղ հայտնաբերելով խնդիրները, կանխելով բարդությունները և օգնելով պահպանել կյանքի ամենակարևոր զգայարաններից մեկը։ 💙

Հիշե՛ք՝ տեսողության հետ կապված խնդիրները միշտ չէ, որ նկատելի են վաղ փուլերում։ Այդ պատճառով կարևոր է պարբերաբար անցնել ակնաբուժական զննում, նույնիսկ եթե որևէ գանգատ չունեք։

29/07/2026

Շարունակում ենք քիթ-կոկորդ-ականջաբանի հետ պատասխանել ամենահաճախ հնչող հարցերին 👃🏻

📍Հուլիսի 28՝ Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրՎիրուսային հեպատիտը շարունակում է մնալ հանրային առողջապահության կարևոր...
28/07/2026

📍Հուլիսի 28՝ Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր

Վիրուսային հեպատիտը շարունակում է մնալ հանրային առողջապահության կարևոր խնդիրներից մեկը։ Այս օրը կոչ է անում բարձրացնել իրազեկվածությունը վիրուսային հեպատիտի մասին՝ հիվանդության, որը հաճախ ընթանում է առանց արտահայտված ախտանշանների, սակայն կարող է հանգեցնել լյարդի լուրջ վնասումների՝ ցիռոզի և լյարդի քաղցկեղի։

📌 Ի՞նչ կարող եք անել ձեր առողջությունը պաշտպանելու համար.
• Պատվաստվել հեպատիտ B-ի դեմ,
• Անցնել հետազոտություն՝ հատկապես եթե ունեք ռիսկի գործոններ,
• Օգտագործել միայն ստերիլ բժշկական և կոսմետիկ գործիքներ,
• Հետևել անձնական հիգիենայի կանոններին,
• Ժամանակին դիմել բժշկի՝ անհրաժեշտ խորհրդատվություն և հետազոտություն ստանալու համար։

Վաղ հայտնաբերումը և ժամանակին սկսված բուժումը կարող են կանխել հիվանդության ծանր բարդությունները և փրկել կյանքեր։

💙 Հոգ տարեք ձեր լյարդի առողջության մասին, մեկ հետազոտությունը կարող է փոխել կյանքի ընթացքը։

💧 Հուլիսի 25-ը Ջրահեղձության կանխարգելման համաշխարհային օրն է։Ամեն տարի հազարավոր կյանքեր կորսվում են ջրահեղձության հետև...
25/07/2026

💧 Հուլիսի 25-ը Ջրահեղձության կանխարգելման համաշխարհային օրն է։

Ամեն տարի հազարավոր կյանքեր կորսվում են ջրահեղձության հետևանքով, մինչդեռ այն գրեթե ամբողջությամբ կանխարգելելի է։

Ջրահեղձությունը շարունակում է մնալ հանրային առողջապահության լուրջ, բայց հաճախ անտեսված խնդիր։ Տեղեկացվածությունն ու ճիշտ քայլերը կարող են փրկել կյանքեր։

📌 Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք 4 կարևոր գործողություն, որոնք կարող են կանխել ջրահեղձությունը․

👼 ստեղծել անվտանգ պայմաններ երեխաների համար
🏊 բարելավել լողալու և ջրային անվտանգության հմտությունները
🛡️ ապահովել արդյունավետ պաշտպանական միջոցառումներ
🚨 բարձրացնել իրազեկվածությունը համայնքներում

Յուրաքանչյուր կանխված դեպք՝ փրկված կյանք է 💙

🧘‍♀️ Հուլիսի 24-ը Ինքնախնամքի միջազգային օրն է։Այս օրը հիշեցնում է, որ առողջության պահպանման առաջին և ամենակարևոր քայլը ...
24/07/2026

🧘‍♀️ Հուլիսի 24-ը Ինքնախնամքի միջազգային օրն է։

Այս օրը հիշեցնում է, որ առողջության պահպանման առաջին և ամենակարևոր քայլը սեփական անձի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքն է։

🧴 Ինքնախնամքը ներառում է առողջ ապրելակերպի ձևավորում, հավասարակշռված սնունդ, կանոնավոր ֆիզիկական ակտիվություն, բավարար քուն, հոգեկան առողջության պահպանում, ինչպես նաև կանխարգելիչ բժշկական զննումներ և առողջության վերաբերյալ տեղեկացված որոշումների կայացում։

💚 Հոգ տանելով ձեր մասին՝ դուք ոչ միայն բարելավում եք կյանքի որակը, այլև նպաստում հիվանդությունների կանխարգելմանն ու երկարաժամկետ առողջությանը։

17/07/2026

Լսողության մասին ամենատատարածված հարցերին պատասխանում է քիթ-կոկորդ-ականջաբանը 👩🏻‍⚕️

Address

Տիգրան Մեծի 36ա
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Երևանի «Տիգրան Մեծ» առողջության կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share