SIUN - Medical Equipment and Services

SIUN - Medical Equipment and Services - Բժշկական սարքավորումների ներմուծում-վաճառք
- Տեխսպասարկման ծառայություն
- Խորհրդատվություն

🔬 Տեսանելի դարձրեք յուրաքանչյուր մանրուք OP-C16-ի հետOPTOMIC OP-C16 միկրոսկոպը ստեղծված է ԼՕՌ մասնագետների համար՝ ապահով...
10/06/2026

🔬 Տեսանելի դարձրեք յուրաքանչյուր մանրուք OP-C16-ի հետ
OPTOMIC OP-C16 միկրոսկոպը ստեղծված է ԼՕՌ մասնագետների համար՝ ապահովելով բարձր ճշգրտություն, հստակ պատկեր և աշխատանքի առավելագույն հարմարավետություն։ 5-աստիճան խոշորացման համակարգը, բարձրորակ օպտիկան և LED լուսավորման տեխնոլոգիան թույլ են տալիս կատարել մանրակրկիտ զննումներ և վստահ ախտորոշումներ։

✅ Բարձր լուծաչափով և հստակ պատկեր
✅ 1x-ից մինչև 26x խոշորացում
✅ Հարթ և ճշգրիտ շարժման համակարգ (Soft Move)
✅ Ավելի քան 60,000 ժամ աշխատող LED լուսավորում
✅ Տեսանկարահանման և լուսանկարման հնարավորություն
✅ Կոմպակտ դիզայն՝ փոքր տարածքներում հարմար օգտագործման համար

OP-C16 — երբ յուրաքանչյուր մանրուք կարևոր է 🔍

#բժշկականսարքավորումներ

05/06/2026

SIUN-ը ներկայացնում է Нейрософт ընկերության «Нейро-ИОМ» համակարգը 💻
Անվտանգություն և ճշգրտություն յուրաքանչյուր վիրահատության ժամանակ ✨

Ապահովե՛ք պացիենտի նյարդային կառուցվածքների առավելագույն պաշտպանությունը «Нейро-ИОМ» ունիվերսալ համակարգի միջոցով: Ներվիրահատական մոնիթորինգի այս մուլտիմոդալ համալիրը զգալիորեն նվազեցնում է նյարդաբանական բարդությունների ռիսկը նեյրովիրաբուժության, սիրտ-անոթային վիրաբուժության և ՔԿԱ գործունեության մեջ:

Ինչո՞ւ ընտրել «Нейро-ИОМ»-ը.
🔹 Հզոր ֆունկցիոնալություն. Մինչև 128 ալիք և ներկառուցված մինչև 1000Վ հզորությամբ խթանիչ՝ ցանկացած պայմաններում որակյալ պատասխաններ ստանալու համար:
🔹 Էրգոնոմիկություն. 5-մետրանոց մալուխներով հեռակա բլոկները թույլ են տալիս աշխատել ստերիլ գոտուց դուրս՝ չխանգարելով վիրաբույժին:
🔹 Արագություն և ճկունություն. NeuroIOM Net ծրագրային ապահովումը՝ վիրահատությունների պատրաստի շաբլոններով, ակնթարթորեն հարմարեցվում է ձեր խնդիրներին:
«Нейро-ИОМ»-ը բարձրտեխնոլոգիական ստանդարտ է՝ Ձեր վիրահատարանում անվտանգություն և հարմարավետություն ապահովելու համար:

📩 Մանրամասների համար գրեք մեզ՝ [email protected]
📞 Կամ զանգահարեք՝ +374 98 441616
🌐 siun.am

#բժշկականսարքավորումներ

02/06/2026

🧠 SIUN ընկերությունը, որպես Մանկական նյարդավիրաբույժների Եվրասիական ասոցիացիայի 3-րդ կոնգրեսի գլխավոր հովանավոր, ներկայացրեց նյարդավիրաբուժության ոլորտի առաջատար արտադրողների նորարարական սարքավորումներն ու տեխնոլոգիական լուծումները։

Կոնգրեսի շրջանակում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու SIUN-ի կողմից ներմուծվող համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների սարքավորումներին, որոնք նպաստում են նյարդավիրաբուժական միջամտությունների առավել արդյունավետ և անվտանգ իրականացմանը։

Շնորհակալ ենք բոլոր այցելուներին ցուցաբերած հետաքրքրության համար և սիրով կսպասենք ձեզ՝ ավելի մանրամասն ներկայացնելու ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների և առաջատար լուծումների լայն հնարավորությունները💙

#բժշկականսարքավորումներ

🧠 SIUN ընկերությունը, ունենալով ավելի քան 10 տարվա փորձ նյարդավիրաբուժության ոլորտում, մայիսի 31-ից հունիսի 1-ը կմասնակց...
31/05/2026

🧠 SIUN ընկերությունը, ունենալով ավելի քան 10 տարվա փորձ նյարդավիրաբուժության ոլորտում, մայիսի 31-ից հունիսի 1-ը կմասնակցի Մանկական նյարդավիրաբույժների Եվրասիական ասոցիացիայի 3-րդ կոնգրեսին։

Մասնագիտական այս կարևոր հարթակը միավորում է ոլորտի առաջատար մասնագետներին՝ փորձի փոխանակման, նորարար լուծումների և ժամանակակից մոտեցումների քննարկման համար։

SIUN-ը շարունակում է աջակցել առողջապահության զարգացմանն ու ներկայացնել նյարդավիրաբուժության ոլորտի առաջատար տեխնոլոգիական լուծումները 💙

30/05/2026

✨ Եռալիքային էլեկտրանեյրոմիոգրաֆ Litebox

🔹 նախատեսված է գրգիռներից հարուցված ուղեղի պոտենցիալների հետազոտման համար
🔹 ապահովում է առավել արագ հետազոտության շնորհիվ երեք գրանցող ալիքների՝ շարժողական պատասխանի գրանցման, զգայական պատասխանի գրանցման, ասեղնային էլեկտրամիագրաֆիայի համար,
🔹 երեք ալիքներով միաժամանակ գրանցման հնարավորություն, ինչն անհրաժեշտ է, օրինակ՝ սոմատոսենսոր գրգիռներից հարուցված պոտենցիալների հետազոտման համար,
🔹 իրականացնում է ստիմուլյացիոն և ասեղնային ԷՄԳ,
🔹 հագեցված է խթանիչով, որն ունի միաբևեռ և երկբևեռ իմպուլսային ալիք

📩 Մանրամասների համար գրեք մեզ՝ [email protected]
📞 Կամ զանգահարեք՝ +374 98 441616
🌐 siun.am

#բժշկականսարքավորումներ

26/05/2026

✨ SIUN-ը ներկայացվում է Dawei DW-P8 դյուրակիր գունավոր ՈՒՁՀ սարքը։

🩵 Այն իսկական գտածո է սրտաբանների համար՝ հատուկ չափման փաթեթներով, TDI ռեժիմով և գունավոր M ռեժիմով։ Իսկ ST-U Ultra-fine տեխնոլոգիան և արագագործ ալգորիթմներն ապահովում են անթերի պատկերներ։
🔹 DW-P8-ը բազմաֆունկցիոնալ է. որովայնայինից մինչև մանկաբարձական և նորածնային հետազոտություններ՝ շնորհիվ տվիչների լայն ընտրության։ Վայելեք 4D պատկերումն իրական ժամանակում և պատկերման լայն տեսադաշտը WFOV)։
👩‍🔬Աշխատանքն է՛լ ավելի հարմարավետ է 15 դյույմանոց HD LCD էկրանով և iworks արխիվային համակարգով։ Այն հեշտ է տեղափոխել իր անիվներով ճամպրուկով կամ օգտագործել բժշկական սայլակի վրա։

Dawei DW-P8. Որակյալ ախտորոշում՝ Ձեր ձեռքերում։

📩 Մանրամասների համար գրեք մեզ՝ [email protected]
📞 Կամ զանգահարեք՝ +374 96 401616
🌐 siun.am
#բժշկականսարքավորումներ

✨ Merivaara Smarter Practico․ խելացի վիրահատական սեղան՝ ստեղծված ժամանակակից վիրահատարանի պահանջների համար։🔹 Սեղանն ապահ...
20/05/2026

✨ Merivaara Smarter Practico․ խելացի վիրահատական սեղան՝ ստեղծված ժամանակակից վիրահատարանի պահանջների համար։

🔹 Սեղանն ապահովում է մինչև 280 կգ անվտանգ աշխատանքային ծանրաբեռնվածություն, ունի 460 կգ բարձրացման հզորություն, ±30°
🔹 Տրենդելենբուրգ դիրքավորում, ±20° կողային թեքում, ինչպես նաև մինչև 390 մմ սեղանի վերնամասի երկայնական տեղաշարժ՝ C-arm սարքի հարմար հասանելիության համար։
🔹 540 մմ լայնությամբ և 4–6 սեկցիայից կազմված վերնամասը, լիթիում-իոնային մարտկոցը, էլեկտրական արգելակները և խելացի ձեռքի կառավարման վահանակը օգնում են վիրաբուժական թիմին աշխատել ավելի հարմար, անվտանգ և արդյունավետ։

🔸 Smarter Practico․ ճշգրտություն, անվտանգություն և ֆիննական ինժեներական որակ մեկ լուծման մեջ։

📩 Մանրամասների համար գրեք մեզ՝ [email protected]
📞 Կամ զանգահարեք՝ +374 96 401616
🌐 siun.am

#բժշկականսարքավորումներ

11/05/2026

👁️ Ներկայացնում ենք կատարակտի վիրահատության համար նախատեսված՝ Cristalens-ի Artis Symbiose-ը՝ նորարարական մուլտիֆոկալ հիդրոֆոբ ներակնային ոսպնյակները:
✨ Վայելեք երկարատև և սուր տեսողություն՝ առանց ակնոցների, սկսած 40 սանտիմետր հեռավորությունից:
Եզակի տեխնոլոգիան ապահովում է շարունակական ֆոկուսի ընդլայնված խորություն և բինոկուլյար կոմպլեմենտարություն: Միաժամանակ, հեռավորության վրա տեսողությունը մնում է անթերի, իսկ կոնտրաստը՝ կայուն՝ բոլոր հեռավորությունների վրա։

🔹 Artis Symbiose-ն ունի երկու լրացնող պրոֆիլ՝ MID՝ միջին հեռավորությունների համար, և PLUS՝ մոտ տարածությունների համար, ինչպես նաև թորիկ տարբերակ՝ աստիգմատիզմի շտկման համար: 🔹 Դիոպտրիաների միջակայքը՝ +10.0 դիոպտերից մինչև +35.0 դիոպտեր է, 0․5 դիոպտեր քայլով ապահովում է կիրառելիություն բուժառուների լայն շրջանակի համար։
🔹 Արտոնագրված նախապես բեռնված ներակնային ոսպնյակները նվազացնում են վիրահատությունից հետո էնդօֆթալմիտի առաջացման հավանականությունը։ Artis Symbiose. կատարյալ տեսողություն ցանկացած հեռավորության վրա:

📩 Մանրամասների համար գրեք մեզ՝ [email protected]
📞 Կամ զանգահարեք՝ +374 96 401616
🌐 siun.am

#բժշկականսարքավորումներ

🧑‍⚕️ Ներկայացնում ենք գերժամանակակից UNICOS UPT-900 ոսպնյակների եզրագծող սարքըՀիմնական առավելությունները.🔹 Բարձր ճշգրտու...
07/05/2026

🧑‍⚕️ Ներկայացնում ենք գերժամանակակից UNICOS UPT-900 ոսպնյակների եզրագծող սարքը

Հիմնական առավելությունները.
🔹 Բարձր ճշգրտության 3D չափագրում. չափում է շրջանակները եռաչափ ձևաչափով՝ ապահովելով լավագույն ճշգրտություն և կատարյալ համապատասխանություն նույնիսկ խիստ կորացած շրջանակների դեպքում:
🔹 Գերարագ աշխատանք. մեկ կամ երկու աչքի արագ սկանավորում՝ ավտոմատ վերականգնման գործառույթով բարդ շրջանակների համար:
🔹 Ունիվերսալ կիրառում. կարող է սկանավորել նույնիսկ շատ փոքր և բարձր կորություն ունեցող շրջանակներ՝ նվազեցնելով աղավաղումները:
🔹 Ավտոմատացված և խելացի. համալրված է ավտոմատ մեկ հպումով ամրացման գործառույթով, անլար կապով և OMA համատեղելիությամբ:

✨ Բարձրացրեք Ձեր աշխատանքի որակն ու արդյունավետությունը UPT-900-ի միջոցով

📩 Մանրամասների համար գրեք մեզ՝ [email protected]
📞 Կամ զանգահարեք՝ +374 96 401616
🌐 siun.am

#բժշկականսարքավորումներ

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00

Telephone

+37455160586

Alerts

Be the first to know and let us send you an email when SIUN - Medical Equipment and Services posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to SIUN - Medical Equipment and Services:

Shortcuts

Share