27/03/2026
Աշխատաժողով նորակոչիկ կամ ժամկետային զինծառայության մեջ գտնվող զինվորների մայրերի, քույրերի, տատիկների, ընկերուհիների համար:
Երբ ընտանիքում ծնվում է երեխա, դա մեծ երջանկություն է։ Այն ընտանիքներում, որտեղ տղա երեխա է ծնվում, ժամանակի ընթացքի հետ առնչվում են բանակի թեմայի հետ։ Տղաներն անցնում են ծառայության, իսկ ծնողները սպասում են նրանց տանը։
Այսօր ուզում ենք հրավիրել ձեր ուշադրությունը մայրիկների և նրանց ապրումների հոգեբանական կողմի վրա։
Ի՞նչ հույզերի, տագնապների, անորոշության, վախի, անհանգստության, սպասումների, ծանր մտորումների միջով են նրանք անցնում, մինչև իրենց զինվորի վերադարձը։
Եթե դուք նորակոչիկի կամ ժամկետային զինծառայության մեջ գտնվող զինվորի մայր, քույր, տատիկ կամ ընկերուհի եք, և
եթե նկատում եք, որ Ձեր տագնապները չափից ավելի են և ազդում են Ձեր առօրյայի վրա;
եթե զգում եք, որ դժվարացել է շփումը մարդկանց հետ;
եթե ունեք մենակության զգացում կամ ձգտում եք մեկուսանալ;
եթե վախենում եք, որ Ձեր ապրումներով կարող եք ազդել Ձեր զինվորի հեգեվիճակի վրա;
եթե զգում եք, որ ունեք աջակցության կարիք՝
ապա Ձեզ սիրով հրավիրում ենք մասնակցելու մեր հոգեբանական աշխատաժողովին, որտեղ ստեղծված կլինի ապահով և վստահելի միջավայր՝
☆ կիսվելու հուզող հարցերով, ապրումներով, մտքերով,
☆ զգալու, որ միայնակ չեք Ձեր իրավիճակում գտնվող այլ կանանց կողքին,
☆ ստանալ հոգեբանական աջակցություն խմբավար- հոգեբաններից։
Աշխատաժողովը կվարեն հոգեբաններ՝
Հռիփսիմե Մանուկյանը՝ հավաստագրված և ակրեդիտացված գեշտալտ-թերապևտ, խմբավար,
Արմինե Քոչարյանը՝ գեշտալտ-թերապևտ, խորհրդատու։
Հանդիպումը տեղի կունենա՝
Ապրիլի 9-ին, ժամը՝ 17.00-20.00
Կալենդա կենտրոնում Ռ․ Լեմկինի 14
Մասնակցությունը նախնական գրանցումով
Արժեքը՝ կանխավճարի դեպքում 8000 դրամ, տեղում վճարելու դեպքում՝ 10000դրամ
Հարցերի և գրանցման համար գրել կամ զանգել՝ +37491004104