Ճանաչողական աստղացուցարան / Cognitive observatory

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Ճանաչողական աստղացուցարան / Cognitive observatory

Ճանաչողական աստղացուցարան / Cognitive observatory Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ճանաչողական աստղացուցարան / Cognitive observatory, Astrologist & Psychic, Khanjyan 11, Yerevan.

Բևեռափայլ, երկրի մթնոլորտի վերին նոսր շերտերի՝ (80-1000 կմ) լուսարձակումը։ Այն դիտվում է Երկրի բևեռային շրջաններում, հազ...
25/10/2024

Բևեռափայլ, երկրի մթնոլորտի վերին նոսր շերտերի՝ (80-1000 կմ) լուսարձակումը։ Այն դիտվում է Երկրի բևեռային շրջաններում, հազվադեպ՝ նաև միջին լայնություններում (Հայաստանում 1098-1100 թվականներին դիտվել է չորս բևեռափայլ)։

Բևեռափայլերը Արեգակի ակտիվության հետևանք են։ Արեգակի հսկայական շիկացած գունդը տիեզերական տարածություն է ճառագայթում վիթխարի քանակությամբ ջերմություն և արտանետում էլեկտրականությամբ լիցքավորված նյութի մանրագույն մասնիկների հոսքեր (արեգակնային քամի)։

Հասնելով երկրի մթնոլորտի վերին շերտերը, այդ մասնիկները բախվում են օդի ատոմներին ու մոլեկուլներին, և սրանք սկսում են փայլփլել տարբեր գույներով՝ դեղին, կանաչ, կապույտ, կարմիր, մանուշակագույն, նարնջագույն։

#տիեզերք #բևեռափայլ

Գալակտիկաներ (հին հունարեն. Γαλαξίας՝ կաթնային), գրավիտացիոն ուժով կապված համակարգեր՝ բաղկացած աստղերից, աստղակույտերից,...
14/10/2024

Գալակտիկաներ (հին հունարեն. Γαλαξίας՝ կաթնային), գրավիտացիոն ուժով կապված համակարգեր՝ բաղկացած աստղերից, աստղակույտերից, միջաստղային գազից և փոշուց, մութ նյութից, մոլորակներից։

Գալակտիկայի կազմի մեջ մտնող բոլոր օբյեկտները մասնակցում են ընդհանուր զանգվածների կենտրոնի նկատմաբ շարժմանը:

Բոլոր գալակտիկաները (բացի մեր գալակտիկայից) չափազանց հեռու տիեզերական օբյեկտներ են։

Անզեն աչքով երկնքում կարելի է տեսնել միայն 4 գալակտիկա՝ Անդրոմեդան (հյուսիսային կիսագնդում), Մեծ և Փոքր Մագելանի Ամպերը (երևում են հարավային կիսագնդից, հանդիսանում են մեր գալակտիկայի արբանյակները), և Եռանկյունի համաստեղության M33 գալակտիկամ (հյուսիսային կիսագնդում չլուսավորված երկնքում)։

5 փաստ Արեգակի մասին ☀️🌞 Արեգակի ներսում կարող է տեղավորվել մեկ միլիոն Երկիր:🌞 4.5 միլիարդ տարեկան Արեգակը համարվում է մ...
03/10/2024

5 փաստ Արեգակի մասին ☀️

🌞 Արեգակի ներսում կարող է տեղավորվել մեկ միլիոն Երկիր:

🌞 4.5 միլիարդ տարեկան Արեգակը համարվում է միջին տարիքի աստղ:

🌞 Ութ րոպե է տևում, որպեսզի լույսն Արեգակից հասնի Երկիր:

🌞 «Արեգակ» բառը հազարամյակներ առաջ ունեցել է Աստված, կյանք, լույս, տղամարդկային ուժ, պտղաբերություն և աչք խորհրդանիշերը:

🌞 Արեգակի կենտրոնում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 15 միլիոն աստիճանի:

#արեգակ #տիեզերք #կյանք

Երկնաքարերը միջմոլորակային տարածությունից Երկրի վրա ընկնող երկաթային կամ քարային մարմիններ են։ Տարածված է այն տեսակետը, ...
28/09/2024

Երկնաքարերը միջմոլորակային տարածությունից Երկրի վրա ընկնող երկաթային կամ քարային մարմիններ են։

Տարածված է այն տեսակետը, որ երկնաքարերը փոքր մոլորակների բեկորներ են, որոնք էլիպսաձև ուղեծրով շարժվում են միջմոլորակային տարածությունում և Երկրի ուղեծրի հետ հանդիպելիս ներխուժում մթնոլորտ։

Երկնաքարի անկումն ուղեկցվում է լուսային, ձայնային և մեխանիկական երևույթներով, ընդ որում երկնքում երևում է թռչող կրակի գունդ՝ ասուպ, բոլիդ։

#ճանաչողականաստղացուցարան #երկնաքար #տիեզերք #երկիրմոլորակ

5 հետաքրքրաշարժ փաստ ֆիզիկայի մասին 👨🏻‍🔬▪️ «Ֆիզիկա» բառը առաջին անգամ հայտնվել է հայտնի փիլիսոփա և գիտնական Արիստոտելի գ...
22/09/2024

5 հետաքրքրաշարժ փաստ ֆիզիկայի մասին 👨🏻‍🔬

▪️ «Ֆիզիկա» բառը առաջին անգամ հայտնվել է հայտնի փիլիսոփա և գիտնական Արիստոտելի գիտական ​​աշխատություններում:

▪️Կայծակի ջերմաստիճանը մոտավորապես 5 անգամ գերազանցում է Արեգակի մակերեսի ջերմաստիճանը:

▪️Հետաքրքիր է, որ ֆիզիկոսները դեռ չեն կարող հստակ բացատրել, թե ինչու է եռացող ջուրն ավելի արագ սառչում, քան սառը ջուրը:

▪️ Հոսանքն անցնում է ոչ թե հենց ջրի մոլեկուլների, այլ դրանում պարունակվող իոնների միջոցով:

▪️ Ձայնի արագության վրա ազդում է դրա միջավայրի խտությունը: Օրինակ ՝ ջրի մեջ այն ավելի բարձր կլինի, իսկ օդում ՝ համապատասխանաբար, ավելի ցածր:

#ֆիզիկա #հետաքրքիրփաստեր

Վիկտոր Համազասպի Համբարձումյան (1908-1996)Հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձ...
16/09/2024

Վիկտոր Համազասպի Համբարձումյան (1908-1996)

Հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։

Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի բնագավառներին։

Սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակ է։ Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978), Հայաստանի ազգային հերոս (1994), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է:

#ֆիզիկա #աստղաֆիզիկոս #նշանավորհայ

Ալբերտ Այնշտայն (1879-1955)Ծնունդով գերմանացի տեսաբան ֆիզիկոս, ով զարգացրել է հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ ֆ...
14/09/2024

Ալբերտ Այնշտայն (1879-1955)

Ծնունդով գերմանացի տեսաբան ֆիզիկոս, ով զարգացրել է հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ ֆիզիկայի երկու հիմնասյուներից մեկը։

Այս նվաճման համար Այնշտայնին հաճախ համարում են ժամանակակից ֆիզիկայի հայր։

Նրա հանրահայտ զանգված-էներգիա համարժեքության բանաձևը՝ E = mc2, երկու անգամ ճանաչվել է «աշխարհի ամենահայտնի հավասարումը»։

1921 թվականին նա արժանացել է Նոբելյան մրցանակի «տեսական ֆիզիկայում իր ավանդի և հատկապես իր՝ ֆոտոէֆեկտի օրենքի բացահայտման համար»։

Վերջինս վճռական դեր խաղաց ֆիզիկայում քվանտային մեխանիկայի հիմնադրման գործում։

#ալբերտէյնշտեյն #ֆիզիկա #նշանավորֆիզիկոս

Իսահակ Նյուտոն (1642-1727)Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Նաև հա...
11/09/2024

Իսահակ Նյուտոն (1642-1727)

Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Նաև համարվում է լուսավորության դարաշրջանի հիմնադիրներից։

«Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» հիմնարար աշխատանքի հեղինակն է, որտեղ շարադրել է տիեզերական ձգողականության օրենքը և մեխանիկայի երեք օրենքները, որոնք դասական մեխանիկայի հիմքն են։

Մշակել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկը, գույնի տեսությունը, դրել է ժամանակակից ֆիզիկական օպտիկայի հիմքերը, ստեղծել է շատ այլ մաթեմատիկական և ֆիզիկական տեսություններ։

#ԻսահակՆյուտոն #ֆիզիկա #հանճար #մեծնֆիզիկոս

5 փաստ Մարսի մասին 🛰️🚀 Մարսը «կարմիր մոլորակն» է: Այն այդպես է կոչվում մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվ...
05/09/2024

5 փաստ Մարսի մասին 🛰️

🚀 Մարսը «կարմիր մոլորակն» է: Այն այդպես է կոչվում մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով:

🚀 Մարս անունը հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին է, ով հունական դիցաբանությունում համապատասխանում է Արեսին, իսկ հայկականում՝ Հրատին։ Հայերեն «մարտ» («պայքար», «կռիվ» իմաստով) բառը կապվում է հենց Մարս մոլորակի, այսինքն՝ պատերազմի աստծո հետ։

🚀 Մարսի պատվին է անվանվել տարվա երրորդ ամիսը և շաբաթվա երեքշաբթի օրը (օրինակ, իսպաներեն՝ «martes», ֆրանսերեն «mardi», իտալերեն՝ «martedì», ռումիներեն՝ «marţi»)։

🚀 Մարսի մակերևույթը, համեմատած այլ մոլորակների մակերևույթներին, ամենանմանն է Երկրին, սակայն միջին ջերմաստիճանը կազմում է -50 °C:

🚀 Մարսը լի է սարսափով: Մոլորակն ունի երկու բնական արբանյակ՝ Ֆոբոսը և Դեյմոսը (հին հունարենից թագմանաբար՝ «վախ» և «սարսափ», կոչվում են Արեսի երկու որդիների անուններով, որոնք ուղեկցում էին նրան մարտի ժամանակ):

#մարս #տիեզերք #հետաքրքիրփաստեր

Մեծ Արջը կամ Մեծ Շերեփը հյուսիսային կիսագնդի համաստեղություն է:Մարտի կեսգիշերներին այդ համաստեղությունը կարելի է տեսնել ...
04/09/2024

Մեծ Արջը կամ Մեծ Շերեփը հյուսիսային կիսագնդի համաստեղություն է:

Մարտի կեսգիշերներին այդ համաստեղությունը կարելի է տեսնել մայրամուտի հորիզոնում: Իր չափերով երրորդն է երկնքում և իր յոթ պայծառ աստղերի հետ միասին կազմում է մի ուրվագիծ, որը շերեփ է հիշեցնում:

Այդ շերեփի «պատերի» միջոցով կարելի է մոտավորապես որոշել դեպի Բևեռային աստղ ընկած ուղղությունը, որը դեռևս հնուց Մեծ Արջը հայտնի է դարձրել որպես լավ երկնային ուղեծիր:

Մեծ Արջի ամենավառ աստղերն են` Դուբխեն և Մերակը, իսկ համաստեղության մյուս պայծառ աստղերն են` Ալիոտը, Ալկաիդը, Միցարը, Ֆեդկան:

Address

Khanjyan 11
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ճանաչողական աստղացուցարան / Cognitive observatory posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share