08/07/2026
Հարգելի վիրաբույժներ, տեղադրիւմ եմ միջոցառման հղում, որին կարող եք մասնակցել։
Հարգելի՛ գործընկեր
Սիրով հրավիրում ենք Ձեզ և Ձեր ղեկավարած մասնագիտական ասոցիացիայի անդամներին մասնակցելու «Մետաբոլիկ համախտանիշ․ միջմասնագիտական մոտեցումներ՝ կանխարգելումից մինչև բարդությունների կառավարում» խորագրով գիտաբժշկական միջոցառմանը, որը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 25-ին, Երևանի Իբիս Երևան Կենտրոն հյուրանոցի նիստերի դահլիճում։
Մետաբոլիկ համախտանիշը ժամանակակից բժշկության առավել արդիական և բազմաշերտ խնդիրներից է, որի արդյունավետ կանխարգելումն ու կառավարումը պահանջում են տարբեր մասնագիտությունների բժիշկների համակարգված և միջմասնագիտական համագործակցություն։
Միջոցառման նպատակն է մեկ հարթակում համախմբել տարբեր ոլորտների մասնագետների՝ քննարկելու մետաբոլիկ համախտանիշի զարգացման մեխանիզմները, ռիսկի գործոնները, կանխարգելման հնարավորությունները, կենսակերպային միջամտությունները, վաղ ախտորոշման մոտեցումները, ինչպես նաև տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների և բարդությունների կառավարման արդի հարցերը։
Գիտական ծրագրում ելույթներով հանդես կգան ճանաչված մասնագետներ, այդ թվում՝
Արտեմ Գրիգորյան – ԵՊԲՀ Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀԲԱ Ընտրված Նախագահ
Երանիկ Համբարձումյան – «Գաստրոկլինիկ» տնօրեն, գաստրոէնտերոլոգ
Միլենա Ոսկանյան – Արաբկիր ԲՀ, Օրգան փոխպատվաստված պացիենտների դիսպանսեր բաժանմունքի վարիչ, ՀՀ
ԱՆ խորհրդատու երիկամաբանության գծով նեֆրոլոգ
Լիդիա Այվազյան - «Ռեբալանս Կլինիկ» բժիշկ – դիետոլոգ, հոգեբույժ,
Սամվել Հայրումյան - «Կարդիոմեդ» ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն, ՀՀ ԱՆ խորհրդատու ընտանեկան
բժշկության գծով
Հովհաննես Հովհաննիսյան - ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ ԱՆ
խորհրդատու մաշկաբանության և վեներոլոգիայի գծով, բժիշկ մաշկավեներաբան
Գեղամ Խանդանյան – ՀԲԱ Նախագահ, Էրեբունի ԲԿ Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի ղեկավար,
Պարունակ Զելվեյան – ՀԲԱ Հիմնադիր նախագահ, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի ղեկավար, Երևան
քաղաքի գլխավոր սրտաբան
ինչպես նաև այլ անվանի բժիշկներ և փորձագետներ։
Միջոցառմանը նախատեսվում է շուրջ 100–120 բժիշկների մասնակցություն։ Հատկապես կարևորում ենք տարբեր մասնագիտական համայնքների ներգրավվածությունը, քանի որ մետաբոլիկ համախտանիշի խնդիրը դուրս է մեկ նեղ մասնագիտության սահմաններից և պահանջում է իրական միջմասնագիտական երկխոսություն։
Մեծապես ուրախ կլինենք տեսնել Ձեզ միջոցառման մասնակիցների շարքում և երախտապարտ կլինենք, եթե հնարավոր համարեք հրավերը տարածել նաև Ձեր ասոցիացիայի անդամների շրջանում։
Վստահ ենք, որ Ձեր և Ձեր մասնագիտական համայնքի մասնակցությունը կարևոր ներդրում կունենա միջոցառման գիտական և միջմասնագիտական արժեքի ձևավորման գործում։
Հարգանքով՝
Գեղամ Խանդանյան
ՀԲԱ Նախագահ