Vardanush Petrosyan

Vardanush Petrosyan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Vardanush Petrosyan, Medical Service, Yerevan.
(1)

Dietitian, MD, սննդաբան
🥗անհատականացված սննդակարգեր
հոլիստիկ մոտեցմամբ
🌱վարքագծային փոփոխություններիի արշավներ
📋հիվանդանոցների,մանկապարտեզների
ճաշացանկի կազմում

01/08/2026
02/07/2026

Եթե հարցնում եք՝ արժե՞ մասնակցել երկուշաբթի մեկնարկող «Դիետոթերապիան ճարպակալման բուժման մեջ» դասընթացին,

կարճ պատասխանը՝ այո։ 😎

Սպասում եմ ձեր հարցերին։

#ԻսկՄանրամասները
#ԻսկԴասընթացինԿերակրելուԵնքԱռողջ
#ԻսկԴիետանՍնվելուցԱռա՞ջԹեՀետո
#ԻսկՔաղցածՉենքՄնալուԽոստանումԵմ
#ԻսկԿալորիաներըՉենՓախչելու
#ԻսկՍանդղակըՉիՎախեցնելու
#ԻսկՍելֆինԵրկուշաբթիիցՀետո

Սիրով՝
Վ.

02/06/2026

Եթե հավանում եք այս ձևաչափը, Վարդանուշին կարող ենք խնդրել հաճախ նկարել😍

Հ.Գ. Երկաթը ցա՞ծր է:
Վարդանուշից մի պարզ հնարք ենք իմացել, որը օգնում է մսի երկաթն ավելի լավ յուրացնել։ Կիսվե՞նք

#ՏաշիկՏուշիկ #Քաշիիջեցում #ԲժշկիՀսկողությանՏակ #ՄիԱփՍեր

01/06/2026

Հայտարարում եմ գարունը ավարտված և ամառը սկսում եմ նոր մարտահրավերներով, սպասեք պատմություններ, հետաքրիր նորություններ APSE food -ի և իմ ոչ իդեալական , բայց հետաքրիր կյանքի մասին:

Խնդրում եմ բաժանորդագրվեք և կազմեք այս պատմության մասը🥰

Սպասում եմ հարցերի, առաջարկների...նաև մեկնաբանությունների` որ ձևաչափն եք հավանում, որն` ավելի շատ հավանում🥰

Իսկ Սեդային ո՞վ գիտի
#ԿյանքնԷկրանիԱյսԿողմ
#ՏաշիկՏուշիկ

25/05/2026

Սիրելի հարգելիներ, բարի երեկո

Նախ ասեմ՝ շատ շնորհակալություն՝ օգնեցիք կազմել ծննդկնների առողջ, comfort food ճաշացանկ: Կսկսենք փորձարկել ու այս մասին դեռ կպատմեմ 😎 #ՍիրնիկներուԽավիծԸնտրեքԻնքներդ

Մյուսը՝ APSE food ն փնտրում է առաքի՝ առավոտյան յոթին առաքյալներին սնունդ հասցնելու: Մեկ- երկու ժամ, հաճելի մարդիկ, հաճելի աշխատանք, քաղաքն էլդեռ էդ ժամին հաճելիի մեջ ա🚚📦

Զանգեք 055 442944 Անուշին, եթե ուզում եք մեր թիմին միանալ:

Եվ վերջինը, էլի նույն Ափսեն #ՄեկԱփՍերը կարիք ունի ՍՄՄ ընկերությանծառայության: Եթե ունեք հարմար - սրտիՍՄՄ - գրեք ձեր էլ հասցեն, Անին կգրի ձեզ: Անուշը կգրեր, բայց ինքը առաքիչների թոկնածուների զանգերին ա պատասխանելու ...

Հենց էսպես էլ ապրում ենք:

Ես էլ չերկարացնեմ, գնամ քնեմ, առավոտյան5.20 պայմանվորվել եմ, բայց դա արդեն ուրիշ պատմություն ա...

#ՍպասումեմՁորՀարցերին

#ԻսկԻնչուՀենց5.20
#ԻսկՈրտեղԸնտրենքԷդՄենյուով
#ԻսկՄենյուումԽորովածԿա
#ԻսկԲլինչիկ
#ԻսկԴուքԻնչԿարծիքիեքՕզեմպիկիՄասին
#ԻսկՄուջարոյի

16/05/2026

Սիրելի հարգելի մայրիկներ ու ապագա մայրիկներ, ծննդաբերությունից հետո հաջորդ օրը հենց ծննդատանը ինչ՞ կուզեիք ուտել🥳

Սպասում եմ ձեր պատասխաններին 🥰

08/04/2026

Սիրելի հարգելիներ,

Հղիության և հետծննդյան շրջանում սնուցումը հաճախ ընկալվում է որպես «ընդհանուր խորհուրդների» ոլորտ։ Սակայն հենց այստեղ են ձևավորվում այն որոշումները, որոնք երկարաժամկետ ազդեցություն ունեն թե՛ մոր, թե՛ երեխայի առողջության վրա։

Հրավիրում ենք Ձեզ ՇՄԶ դասընթացի, որտեղ սնուցումը ներկայացվում է ոչ թե ընդհանուր, այլ կլինիկական, կիրառելի և ապացուցահեն մակարդակով։

❓Դասընթացի ընթացքում կքննարկենք՝
• Ի՞նչ ենք իրականում բաց թողնում մայրական խնամքում
• Ինչպե՞ս ճիշտ գնահատել և լրացնել միկրոսննդանյութերի պակասները
• Սնուցման դերը գեստացիոն շաքարախտի, անեմիայի, հիպերտենզիայի կառավարման մեջ
• Հետծննդյան վերականգնման և կրծքով կերակրման իրական մարտահրավերները
• Ինչպե՞ս կառուցել արդյունավետ սնուցման խորհրդատվություն՝ հայկական իրականության համար

😎Թիրախային լսարան՝ ընտանեկան բժիշկներ, մանկաբարձ-գինեկոլոգներ, մանկաբույժներ,

թերապևտներ, կլինիկական դիետոլոգներ և սննդաբաններ, մանկաբարձուհիներ, բուժքույրեր

📁Ֆորմատը՝ ինտերակտիվ, քեյս-հիմնված, անմիջապես կիրառելի կլինիկական պրակտիկայում։

👩‍🏫Դասախոսները՝

- Սթեֆանի Սուջյան, գրանցված սննդաբան, անգլերեն սինխրոն թարգմանությամբ

- Վարդանուշ Պետրոսյան, գաստրոէնտերոլոգ-սննդաբան, Հայաստան,

📍 Վայր՝ LOFT, Երևան
📅 Ամսաթվեր՝ ապրիլի 16–18, երեք օր, ընդհանուր տաս ժամ

Գինը՝ Գինը՝ 35 000 ՀԴ

🧑‍⚕️👩‍⚕️Եթե ցանկանում եք դուրս գալ «ընդհանուր խորհուրդների» մակարդակից և աշխատել կառուցված, ապացուցահեն և արդյունք տվող մոտեցումներով, սիրով սպասում ենք Ձեր մասնակցությանը։

👇Գրանցման համար կարող եք կամ գրանցվել այս հղումով՝ առաջին մեկնաբանության մեջ կամ գրել ինձ 💚

#ԿիսենքԼավՆորությունները
#ՍովորենքՈրԿիսվենք
#ԻսկԻնչԱնենքՈրՀետՉտանք
#ԵվայսպեՀերթովԻննըԱմիս

26/02/2026

Սիրելի հարգելի դեռահասների մայրիկներ, հայրիկներ, տատիկներ և, ինչու՝ ոչ՝պապիկներ👵🧓

Եթե ձեր դեռահաաը նիհարում է, հարցը միայն «քանի կիլոգրամ»-ը չէ։ Կարևոր հարցը՝ ինչպես🤔

Վերջին ամիսներին հանդիպում եմ դեռահասների, որոնք օնլայն ձեռք բերված «բնական» նիհարեցնող միջոցներ են օգտագործել։ Պատմածներից հասկացվում է, որ դրանց մեջ կա քիմիական արգելվածնյութ‼️

Հետևանքները կարող են լինել՝
• սրտի արագ աշխատանք
• ճնշման տատանումներ
• տրամադրության անկում, երբեմն անկառավարելի դեպրեաիաներ
• դաշտանի դադար
• սննդային դեֆիցիտներ/ երկաթ, վիտամին դ, կալցիում և այլն/

Առաջին նշանները հաճախ չեն նկատվում, որովհետև միասին սնվելու մշակույթը կորցրել ենք, իսկ երեխաները փակվում են։

❓Ծնողների համար 5 պարզ հարց
1. Ինչպե՞ս ես քեզ զգում վերջին շաբաթներին։
2. Ուտելուց հետո ուժ ունե՞ս, թե՞ հոգնում ես։
3. Քունդ նորմա՞լ է։
4. Ցիկլդ կարգավո՞ր է։
5. Ինտերնետով ինչ-որ հավելում օգտագործո՞ւմ ես։

Հարցերը տվեք հանգիստ, առանց քննադատության։
Քաշի թեման դեռահաս տարիքում չափազանց նուրբ է։

Եթե կասկած ունեք — դիմեք մասնագետի։
Վաղ արձագանքը կանխում է լուրջ բարդությունները։

Սիրով,
Վ

Ես չեմ սպասում այսօր հարցերի, որովհետև գնում եմ😉
Բայց կգամ
#ՇուտԳնամՈրՇուտէլԳամ
#ՇատՉմնամ
#ԻնչեղավՎեգասումՄնացՎեգասում
#ԲժշկիԿաբինետումՍցենարնենՊատմվում
#ԷլԿինոՉեմԳնում
#ԻսկՈւմՍցենարումովաՔոԿյանքը
#ԵվԱյոԷրիկԵսհաշթագամոլեմ

21/02/2026

Սիրելի հարգելիներ,
գարնանսկզբի հետ մեկնարկում ենք քաշի իջեցման բժշկական ծրագիրը,
որտեղ քաշը նվազեցնում ենք հեշտ, թեթև և վերահսկվող միջավայրում՝ իրական աջակցությամբ։

Մասնագիտական օգնությամբ դուք կարող եք՝

💚 կարգավորել քաշը և վերականգնել առողջ սննդային սովորությունները
💚 ստանալ նոր ու կիրառելի գիտելիքներ քաշի կառավարման մասին
💚 ակտիվացնել նյութափոխանակությունը՝ գրագետ վերահսկմամբ
💚 լինել մշտական կապի և աջակցող միջավայրում
💚 հասնել կայուն արդյունքի՝ բժշկական հսկողությամբ

❗ Ինչպե՞ս միանալ

1️⃣ Լրացնել գրանցման ձևը (հղումը՝ մեկնաբանություններում)
2️⃣ Վճարել մասնակցության վճարը
(ամսական՝ 25 000 ՀՀ դրամ՝ նախկինմասնակիցների համար,
30 000 ՀՀ դրամ՝առաջին անգամ մասնակցության համար)
3️⃣ Սկսել ձեր քաշի կառավարման ճանապարհը մեզ հետ 😉

Բոլոր մանրամասները՝ գրառման մեջ։
Գրե՛ք մեկնաբանությունում «միանում եմ» կամ ուղարկե՛ք անձնական նամակ։

Սպասում եմ Ձեր հարցերին

#ԻսկՈւրէիքԿորել
#ԻսկՈրԳարունըԳաՔաշըԻնքնինՉիԻջնի
#ԻսկՕզեմպիկիՄասինԻն՞չԿասեք
#ԻսկԲարիատրիայիՊարտքերըԵրբեքՓակելու
#ԻսկՄենքըՈվէ
#ԻսկՄեզՃաշացանկՏալուեք

Սիրով,
Վ

Address

Yerevan
0033

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37494881186

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Vardanush Petrosyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Vardanush Petrosyan:

Shortcuts

Share