Dr. Mariam Avdalyan Բժիշկ Մարիամ Ավդալյան

Dr. Mariam Avdalyan Բժիշկ Մարիամ Ավդալյան Անոթային վիրաբույժ Մարիամ Ավդալյան

Կատարում եմ անոթային վիրահատություններ՝
զարկերակային, երակային համակարգերի, ներանոթային,
եւ բաց վիրահատություններ ,
դիաբետիկ անգիոպաթիայի,լիմֆոստազի կանխարգելում եւ բուժում,սկրելոթերապիա։

04/02/2026

Շատերը ասում են․
«Մեկ-երկու բառ ասեց ու 20 000 դրամ վերցրեց»։

Բայց իրականում բժիշկը չի վճարվում այդ երկու բառի համար։
Բժիշկը վճարվում է այն ամենի համար, ինչի շնորհիվ կարողացավ այդ երկու բառը ճիշտ ասել։

Այդ «երկու բառի» հետևում կա՝
տարիների ուսում,
անհաշիվ գիշերներ առանց քնի,
հարյուրավոր քննություններ,
սխալներից սովորելու ցավ,
մարդկային ճակատագրերի պատասխանատվություն։

Բժիշկը խորհրդատվության ժամանակ մի քանի րոպեում օգտագործում է այն,
ինչին հասել է տասնամյակների ընթացքում։

Երբ դու նստում ես բժշկի առաջ,
նա քո պատմությունը համադրում է իր ամբողջ գիտելիքի հետ․
անատոմիա, ֆիզիոլոգիա, պաթոլոգիա, փորձ, սխալներ, հաջողություններ, հազարավոր պացիենտներ։

Դա «մի երկու բառ» չէ։
Դա սեղմված գիտություն է։
Սեղմված փորձ է։
Սեղմված պատասխանատվություն է։

Եվ ամենակարևորը՝
բժիշկը այդ պահին պատասխանատու է քո առողջության, երբեմն նաև քո կյանքի համար։

Եթե սխալ ասի՝ կարող է վնասել։
Եթե ճիշտ ասի՝ կարող է փրկել։

Խորհրդատվության արժեքը վճար չէ խոսքի համար։
Այն վճար է վստահության, գիտելիքի, փորձի և պատասխանատվության համար։

Ու երբեմն հենց այդ «երկու բառը» կարող է տարիներ շարունակ փոխել մարդու կյանքը։

20/01/2026

👉Ինչու՞ կատարել սկլերոթերապիա։
📍Բուժման և կանխարգելման կոմբինացիա:
Սկլերոթերապիան ոչ միայն բարելավում է արտաքին տեսքը, այլ նաև կանխում հնարավոր բարդությունների առաջացումը։
📍Պրոցեդուրան գրեթե անցավ է՝
օգտագործվում են հնարավոր ամենափոքր ասեղները, զգացողությունները մեղմելու նպատակով։
📍Արագ, առանց հետագա երկար վերականգնողական շրջանի։
Հնարավոր է անմիջապես վերադառնալ առօրյա կյանքին, առանց փոխելու կենսակերպը։
📍Զգալի բարելավում վաղ փուլերում:
Արդյունքները երևում են արդեն առաջին պրոցեդուրաներից հետո՝ առանց երկարատև սպասման՝ սկլերոթերապիայից 1-2 շաբաթ հետո։

Ահա եւ վերջ 2025թ-ի եզրափակիչ վիրահատությունը:Շնորակալ եմ , որ Աստված ինձ ուժ եւ հնարավորություն տվեց,որ եւս այս տարի կա...
30/12/2025

Ահա եւ վերջ 2025թ-ի եզրափակիչ վիրահատությունը:Շնորակալ եմ , որ Աստված ինձ ուժ եւ հնարավորություն տվեց,որ եւս այս տարի կարողանամ օգտակար լինեմ մարդկանց։Շնորհակալ եմ իմ ողջ աշխատանքային թիմին,ամբողջ տարին ինձ հետ լինելու,ինձ սատարելու եւ օգնելու համար։ 🩷🩷🩷
Հարգելի ՛ հայրենակիցներ, ընդունեք ջերմագին շնորհավորանքներս և բարեմաղթանքներս գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Թո՛ղ որ 2026թ-ը դառնա բազում հաջողությունների և ձեռքբերումների, աշխատանքային ակնառու նվաճումների, ստեղծագործական նախաձեռնությունների և ակտիվության տարի:

Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է` լի հույսերով և սպասելիքներով։Ճիշտ մեկնարկը միայն սկիզբ կդնի երազանքների ու նպատակների հաջող իրականացմանը:

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և երկարակեցություն, ընտանեկան երջանկություն ու բարեկեցություն:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

‼ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՎՃԱՐ ԼԱԶԵՐԱՅԻՆ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՄԲՈՂՋ ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ....ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ։‼🎯 ...
06/12/2025

‼ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՎՃԱՐ ԼԱԶԵՐԱՅԻՆ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՄԲՈՂՋ ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ....

ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ։‼
🎯 Պետական աջակցությունից կարող են օգտվել՝

📍 Պետական աշխատողները՝ սոցփաթեթի շրջանակներում
📍 Ուժային կառույցների ծառայողները և նրանց ընտանիքի անդամները
📍 Պայմանագրային և ժամկետային զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները
📍 Սոցանապահով խմբի նպաստառուներ(28,0-ից ավել միավորների դեպքում)
📍 Հաշմանդամության խումբ ունեցոզ անձինք
📍 Ապահովագրություն ունեցող անձինք

Հերթագրման համար և հարցերի դեպքում կարող եք գրել

Ահա բարձր խոլեստերինի պատկերը. Արտերիաների մեջ փառի առաջացումը, որը կոչվում է աթերոսկլերոզ, տեղի է ունենում, երբ ճարպայի...
21/11/2025

Ահա բարձր խոլեստերինի պատկերը. Արտերիաների մեջ փառի առաջացումը, որը կոչվում է աթերոսկլերոզ, տեղի է ունենում, երբ ճարպային նյութերը, խոլեստերինը և այլ բջջային մնացորդներ կուտակվում են արյունատար անոթների ներսային պատերին։ Այս կուտակումը սկսվում է այն ժամանակ, երբ վնասվում է անոթների ներքին շերտը՝ էնդոթելը։ Բարձր արյան ճնշումը, ծխելը, բարձր խոլեստերինը, շաքարային դիաբետը և քրոնիկ բորբոքումը մեծացնում են այդ շերտի վնասման հավանականությունը։Ժամանակի ընթացքում այս փառերը կարծրանում են և նեղացնում անոթները, նվազեցնելով արյան հոսանքը և բարձրացնելով սրտի կաթվածի ու ինսուլտի ռիսկը։ Փառի ձևավորմանը նպաստող այլ գործոններ են՝ անառողջ սնունդը (հագեցած և տրանս ճարպերով հարուստ), ֆիզիկական ակտիվության պակասը, գիրությունը և քրոնիկ սթրեսը։ Խուսափեք վնասակար սովորույթներից որքան հնարավոր է և կշրջանցեք խոլեստերինը։

3 տարբեր կարծրատիպ🙃1. Բժիշկները սառն են և անտարբեր Շատերն մտածում են, թե բժիշկները չեն արտահայտում էմոցիաներ, բայց իրակա...
04/11/2025

3 տարբեր կարծրատիպ🙃

1. Բժիշկները սառն են և անտարբեր

Շատերն մտածում են, թե բժիշկները չեն արտահայտում էմոցիաներ, բայց իրականում դա մասնագիտական պաշտպանական մեխանիզմ է՝ թույլ չտալու, որ զգացմունքները խանգարեն ճիշտ որոշումներ կայացնելուն։ Բազմաթիվ բժիշկներ շատ հուզական են և ապրումակցում են իրենց հիվանդներին, պարզապես փորձում են դա ցույց չտալ։

2. Բժիշկ դառնում են միայն գումար աշխատելու համար

Հաճախ մարդիկ կարծում են, թե բժշկությունն ընտրվում է ֆինանսական նպատակներով, մինչդեռ շատերի համար այն օգնելու, փրկելու, բուժելու ցանկություն է։

3․ Բժիշկները գիտեն ամեն ինչ կապված բժշկության հետ

Իրականում բժշկությունը չափազանց լայն ոլորտ է, և ոչ ոք չի կարող տիրապետել բոլոր ուղղություններին։ Յուրաքանչյուր բժիշկ ունի իր մասնագիտացումը՝ թերապևտ, վիրաբույժ, նյարդաբան, և այլն։ Լավագույն տարբերակն է ուղղորդել ճիշտ մասնագետի մոտ։

❗Վարիկոզը շատ տարածված հիվանդություն է ամբողջ աշխարհումԺամանակի ընթացքում ստեղծվել են հիվանդության դեմ պայքարի նորանոր մ...
15/10/2025

❗Վարիկոզը շատ տարածված հիվանդություն է ամբողջ աշխարհում
Ժամանակի ընթացքում ստեղծվել են հիվանդության դեմ պայքարի նորանոր մեթոդներ, որոնք զարգացել են, կատարելագործվել՝ անոթային վիրաբույժներին տրամադրելով վարիկոզի տարբեր փուլերում բուժման արդյունավետ միջոցներ:
✅Բոլոր այն մեթոդները, որոնք հաստատվել են համաշխարհային բժշկությունում ու ապացուցել իրենց արդյունավետությունը, մենք կիրառում ենք մեր պրակտիկայում. լինեն թերմալ վիրահատական միջոցներ (լազերային, ռադիոհաճախային), թե ոչ թերմալ մեթոդներ (բիոսոսինձ, մեխանոքիմիական սկլերոթերապիա):

Հարցերը ուղղեք անձնական նամակներով, քանի որ էթիկայի նորմերից ելնելով ու բժշկական գաղտնիքը հաշվի առնելով, չի կարելի ամեն ինչ քննարկել մեկնաբանություններում։
•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••
Աստղիկ ԲԿ
Գյումրի ԲԿ
Անոթային վիրաբույժ՝ Մարիամ Ավդալյան
Ինստագրամ՝ dr.mariam avdalyan

‼ԱՆՎՃԱՐ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ։‼🎯 Պետական աջակցությունից կարող են օգտվել՝📍 Պետական աշխատողները՝ սոցփ...
19/03/2025

‼ԱՆՎՃԱՐ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ։‼
🎯 Պետական աջակցությունից կարող են օգտվել՝

📍 Պետական աշխատողները՝ սոցփաթեթի շրջանակներում
📍 Ուժային կառույցների ծառայողները և նրանց ընտանիքի անդամները
📍 Պայմանագրային և ժամկետային զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները
📍 Սոցանապահով խմբի նպաստառուներ@
📍 Հաշմանդամության խումբ ունեցոզ անձինք
📍 Ապահովագրություն ունեցող անձինք

Հերթագրման համար և հարցերի դեպքում կարող եք գրել։
🔽 Աստղիկ ԲԿ,Գյումրի ԲԿ

Address

Աստղիկ ԲԿ
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Mariam Avdalyan Բժիշկ Մարիամ Ավդալյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category