Drink Healthy - Խմիր առողջը

Drink Healthy - Խմիր առողջը Առողջությունը սկսվում է ճիշտ կումից։ Սովորի՛ր, փոխի՛ր ու ապրի՛ր առողջ։

Սիրելի՛ աշակերտներ, այսօր, երբ տեղեկատվությունն արագ է փոփոխվում, և մեզ շրջապատում են նոր տեղեկատվական հոսքեր, կարևոր է ...
31/03/2025

Սիրելի՛ աշակերտներ, այսօր, երբ տեղեկատվությունն արագ է փոփոխվում, և մեզ շրջապատում են նոր տեղեկատվական հոսքեր, կարևոր է ձևավորել գիտակից, պատասխանատու և գրագետ սերունդ։ Այդ արժեքների ձևավորման լավագույն պահը հենց դպրոցական տարիքն է։

📢 Ցանկանում ենք հայտնել, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը երկրորդ անգամ իրականացնում է ուսուցանող և ոգեշնչող նախաձեռնությունը՝ «Գիտակից սերունդ Vol.2» դպրոցը, որը նախատեսված է 12-16 տարեկան դպրոցականների համար։

🎯 Դպրոցի նպատակն է՝ օգնել ձեզ ձեռք բերել այնպիսի գիտելիք ու հմտություններ, որոնք կօգնեն ավելի վստահ քայլել դեպի պատասխանատու ու գիտակից ապագա։

📖 Դպրոցի ընթացքում նախատեսվում են բանախոսություններ և քննարկումներ հետևյալ թեմաների շուրջ՝
💰 Ֆինանսական գրագիտություն
🏃‍♂️ Առողջ կենսակերպ
📰 Մեդիագրագիտություն
🥗 Առողջ սնունդ

🎉 Սպասվում են նաև՝
🎲 Ժամանցային խաղեր
🤝 Թիմային առաջադրանքներ
🎁 Նվերներ

📅 Օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://drive.google.com/file/d/1uP0px2VmECWd7CruP0lRsflVACeo0b3K/view

📌 Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 2-ը գրանցվել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScLdxEKZ9WbDrm0m-FtY7K44rSKPJZvp8wjfhje-rGdT2tGGA/viewform

⚠️ Տեղերը սահմանափակ են, իսկ մասնակիցներն ընտրվելու են մոտիվացիոն նամակների հիման վրա։
«Գիտակից սերուն Vol.2»-ի մասնակցությունն անվճար է։

📍 Սպասում ենք ձեզ ապրիլի 5-ին՝ ՀՊՏՀ-ում։

🚀 Միացի՛ր և դարձի՛ր փոփոխությունների առաջնորդ՝ գրագետ քաղաքացի դառնալու ճանապարհին։

Պատկերացրու՝ կարող ես փոխել քաղցր ըմպելիքները ոչ միայն առողջ, այլև համեղ տարբերակներով🍹❌➡️💧🍋 Ահա մի քանի համեղ այլընտրան...
15/02/2025

Պատկերացրու՝ կարող ես փոխել քաղցր ըմպելիքները ոչ միայն առողջ, այլև համեղ տարբերակներով🍹❌➡️💧

🍋 Ահա մի քանի համեղ այլընտրանք, որոնք կօգնեն հրաժարվել ավելորդ շաքարից՝ առանց զրկանքների։

👉 Ջուր + Կիտրոն կամ նարինջ
Պարզապես ավելացրեք մի քանի կիտրոնի կամ նարնջի շերտ, և ջուրը կդառնա ամենասիրելի ըմպելիքը🍋💧

👉 Հանքային ջուր + Մրգեր
Ավելացրեք հատապտուղներ կամ նարնջի կտորներ՝ քո հանքային ջուրը դարձնելով զովացուցիչ ու գունավոր🍊🍓
Սա շատ լավ կարող է փոխարինել գազավորված ըմպելիքներին։

👉 Տնական սառը թեյ
Խառնեք բուսական թեյերը (օրինակ՝ անանուխ կամ կոճապղպեղ, նանա, ուրց) և սառեցրեք՝ առանց ավելացված շաքարի 🍵❄️

👉 Մրգային սմուզի
Խառնեք ձեր սիրելի մրգերն ու սառույցը՝ առանց շաքարի։ Օրինակ՝ բանան + ելակ + սառույց = կատարյալ համ🍌🍓

👉 Մաքուր ջուր՝ ամենօրյա թարմություն
Ոչինչ չի կարող հաղթել կամ փոխարինել ջրին․ այն էներգիա է տալիս և ստիպում լինել առողջ💧

🎉 Հիմա ժամանակն է փորձել այս տարբերակները և գտնել ձեր սիրելին։ Կիսվեք մեկնաբանություններում, թե դուք ինչ այլընտրանք եք նախընտրում😊

Արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ տեսակետները։

#առողջկում

Քաղցր ըմպելիքները գայթակղիչ են, բայց դրանցից հրաժարվելը կարող է փոխել մեր կյանքը🥤💪Ահա մի քանի պարզ քայլեր, որոնք կօգնեն ...
11/02/2025

Քաղցր ըմպելիքները գայթակղիչ են, բայց դրանցից հրաժարվելը կարող է փոխել մեր կյանքը🥤💪

Ահա մի քանի պարզ քայլեր, որոնք կօգնեն ձեզ փոխել վատ սովորությունները՝ առանց սթրեսի։

👉Պետք է սկսել փոքր քայլերով
Եթե ամեն օր խմում եք քաղցր ըմպելիքներ, սկսեք նվազեցնել դրանց քանակը՝ համեմատաբար ավելի քիչ խմելով։

👉 Փոխարինել համեղ այլընտրանքներով
Որպես այլընտրանք սովորական ջուրը լցրեք նոր համերով՝ լիմոն, նարնջի կտորներ, անանուխ ավելացնելով🍋🍊

👉 Անտեսեք գայթակղիչ առաջարկները
Մի՛ պահեք տանը քաղցր ըմպելիքներ, և եթե ընկերները խմում են, ընտրեք այլ առողջ մի բան խմելը💧

👉 Սկսեք «Առանց քաղցր ըմպելիքների 30-օրյա մարտահրավերը»
Հավաքվեք ընկերներով և սկսեք միասին մարտահրավերը, և տեսեք, թե ով ավելի երկար կդիմանա առանց քաղցր ըմպելիքների💪🎉

Այս ամենը հեշտ չէ, բայց յուրաքանչյուր ոք կարող է դա անել։
Կփորձե՞ք այս քայլերը։ Կիսվեք մեկնաբանություններում։

Արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ տեսակետները։

#առողջկում

Ձեր մաշկն ու եղունգները կորցրե՞լ են իրենց բնական փայլն ու առողջությունը: Պատճառը կարող են լինել հենց ձեր սիրելի քաղցր ըմ...
27/01/2025

Ձեր մաշկն ու եղունգները կորցրե՞լ են իրենց բնական փայլն ու առողջությունը: Պատճառը կարող են լինել հենց ձեր սիրելի քաղցր ըմպելիքները։ 🚨

Ահա թե ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ դրանք ձեր արտաքինի վրա.
❌ Արագացնում են մաշկի ծերացումը և կնճիռների առաջացումը
❌ Պատճառում են բորբոքումներ, ակնե և անհարթություններ
❌ Թուլացնում են եղունգները՝ դարձնելով դրանք փխրուն ու կոտրվող

Բայց լավ լուր ունենք. 🥳
Հրաժարվելով քաղցր ըմպելիքներից, դուք կարող եք վերականգնել ձեր մաշկի առողջությունը ինչպես նաև եղունգների ամրությունն ու փայլը։ 🌿

Եկե՛ք սկսենք հենց այսօր։ Չթողնենք, որ մեր վատ սովորությունները ազդեցություն ունենան մեր բնական գեղեցկության վրա։

Արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ տեսակետները։

#առողջկում

Մեր ժպիտը խոսում է մեր առողջության մասին, բայց քաղցր ըմպելիքները կարող են սպառնալիք լինել դրա համար🦷❌ Քաղցր ըմպելիքները ...
26/01/2025

Մեր ժպիտը խոսում է մեր առողջության մասին, բայց քաղցր ըմպելիքները կարող են սպառնալիք լինել դրա համար🦷❌

Քաղցր ըմպելիքները
❌ նվազեցնում են ատամների էմալի ամրությունը
❌ ավելացնում են կարիեսի ռիսկը
❌ ստեղծում են թթվային միջավայր, որը վնասում է ատամների առողջությանը։

Քաղցր ըմպելիքներից հրաժարվելը կարևոր քայլ է դեպի առողջ, էներգիայով լի և եռանդուն կյանք։ Պահպանենք մեր ժպիտի փայլն ու առողջությունը՝ առանց ավելորդ շաքարի։

Արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ տեսակետները։

#առողջկում

ՀՀ-ում վերջապես արգելվեց անչափահասներին էներգետիկ ըմպելիքների վաճառքը. այսուհետ նրանք չեն կարողանա էներգետիկ ըմպելիքներ ...
23/01/2025

ՀՀ-ում վերջապես արգելվեց անչափահասներին էներգետիկ ըմպելիքների վաճառքը. այսուհետ նրանք չեն կարողանա էներգետիկ ըմպելիքներ գնել խանութներից և սուպերմարկետներից 🎉🚫

Էներգետիկ ըմպելիքները, որոնք մեծ քանակությամբ շաքարավազ են պարունակում, զգալիորեն վնասում են մարդկանց առողջությանը, առաջացնելով այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ սրտանոթային համակարգի խնդիրները, նյարդային համակարգի խանգարումները, անքնությունը և այլն։

#առողջկում

Ուղեղը շա՜տ է սիրում էներգիա, բայց ցավոք ոչ շաքար։ Քաղցր ըմպելիքների օգտագործումը մեզ տալիս է կարճաժամկետ էներգիա, հետագ...
22/01/2025

Ուղեղը շա՜տ է սիրում էներգիա, բայց ցավոք ոչ շաքար։ Քաղցր ըմպելիքների օգտագործումը մեզ տալիս է կարճաժամկետ էներգիա, հետագայում խլելով մեզնից մեր առողջությունը 🧠❌

Քաղցր ըմպելիքների չափից շատ օգտագործումը կարող է
⚡️ նվազեցնել ուշադրությունը և կենտրոնացումը,
⚡️ ավելացնել դեպրեսիայի և անհանգստության հավանականությունը, ⚡️ թուլացնել մտավոր ճկունությունը և որոշումների կայացման հմտությունները։

Ուղեղի աշխատանքի համար անհրաժեշտ է որակյալ էներգիա, այլ ոչ թե ավելորդ շաքար։
💡Ավելորդ շաքարը կարող է ազդել ամենակարևորը հիշողության և սովորելու ունակություննների վրա, ուստի ընտրեք առողջը, խմեք առողջը։

Արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ տեսակետները։

#առողջկում

✨ Նոր տարին՝ նոր սկզբի, առողջության և խնամքի ժամանակն է! ✨Տոները հիանալի առիթ են վերաիմաստավորելու մեր սննդակարգը։  Այս ...
31/12/2024

✨ Նոր տարին՝ նոր սկզբի, առողջության և խնամքի ժամանակն է! ✨

Տոները հիանալի առիթ են վերաիմաստավորելու մեր սննդակարգը։ Այս ընթացքում ավելի հաճախակի ենք օգտագործում քաղցր ըմպելիքներ, որոնք կարող են վնասակար ազդեցություն ունենալ մեր առողջության վրա:

Համաձայն մասնագետների, քաղցր ըմպելիքները մեծացնում են արյան մեջ շաքարի մակարդակը, նպաստում ավելորդ քաշի կուտակմանը և ատամների վնասմանը: Դրանք կարող են նաև երկարաժամկետ վնաս հասցնել սրտանոթային առողջությանը՝ դառնալով լուրջ հիվանդությունների պատճառ:

Այս Նոր տարում առաջարկում ենք մտածել այլընտրանքների մասին՝ ընտրելով բնական և առողջ ըմպելիքներ: Թող այս տոները լինեն ոչ միայն համեղ, այլև առողջարար:

💚 Եղեք առողջ, մնացեք երջանիկ:

#ՆորՏարի #ԱռողջԱպրելակերպ #ՔաղցրԸմպելիքներՔիչ #ՏոներըԱռանցՇաքարի

Քաղցր ըմպելիքների ազդեցությունը սրտի վրա Ձեր սիրտը յուրաքանչյուր կումի հետ աշխատում է ձեզ առողջ պահելու համար, բայց գիտե...
24/12/2024

Քաղցր ըմպելիքների ազդեցությունը սրտի վրա

Ձեր սիրտը յուրաքանչյուր կումի հետ աշխատում է ձեզ առողջ պահելու համար, բայց գիտե՞ք, թե ինչ ազդեցություն ունեն քաղցր ըմպելիքները սրտի վրա։ 💔
Գիտությունը պնդում է, որ
❌ Քաղցր ըմպելիքները կարող են բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը՝ հանգեցնելով ինսուլինի բարձրացման։
❌ Սա ավելացնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը՝ անգամ երիտասարդ տարիքում։
❌ Ամենօրյա քաղցր ըմպելիքների օգտագործումը կարող է ավելացնել արյան ճնշումը։
Սրտի առողջությունը մեր ընտրության մեջ է։

Արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ տեսակետները։

#առողջկում

Address

Nalbandyan 128
Yerevan
0025

Alerts

Be the first to know and let us send you an email when Drink Healthy - Խմիր առողջը posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share