26/09/2026
Առավոտյան սուրճը շատերիս օրվա անբաժան մասն է։ ☕️
Բայց գիտե՞ք, որ կորտիզոլը՝ մեր օրգանիզմի բնական արթնացմանը նպաստող հորմոններից մեկը, առավոտյան առանց սուրճի էլ բարձրանում է։
Կոֆեինը կարող է ժամանակավորապես բարձրացնել կորտիզոլի մակարդակը, սակայն դա դեռ չի նշանակում, որ առավոտյան սուրճը վնասում է մակերիկամներին կամ խախտում հորմոնային հավասարակշռությունը։
Իսկ ե՞րբ է նախընտրելի սուրճ խմել։
☀️ Առավոտյան՝ կարող եք խմել նույնիսկ արթնանալուց հետո։ Պարտադիր չէ սպասել 90–120 րոպե․ այդ կանոնի օգտակարությունը գիտականորեն հաստատված չէ։
🕑 Օրվա ընթացքում՝ ընտրեք ձեզ հարմար ժամը՝ հաշվի առնելով կոֆեինի նկատմամբ ձեր զգայունությունը։
🌙 Երեկոյան՝ զգուշացեք։ Կոֆեինը կարող է խանգարել քնին նույնիսկ այն դեպքում, երբ ձեզ թվում է, թե հեշտությամբ եք քնում։ Նախընտրելի է սուրճը սահմանափակել քնելուց առնվազն 6 ժամ առաջ, իսկ զգայուն լինելու դեպքում՝ ավելի վաղ։
📌 Հիշեք․ սուրճի օգտագործման համար բոլորին համապատասխանող «արգելված ժամեր» գոյություն չունեն։ Ավելի կարևոր են կոֆեինի քանակը, անհատական զգայունությունը և քնի որակը։
❗️Նկարում . ներկայացված ժամերը պայմանական են, ոչ թե կորտիզոլի վրա ազդեցությամբ հաստատված բժշկական սահմաններ։❗️
☕ Իսկ դուք օրվա ո՞ր ժամին եք խմում ձեր առաջին սուրճը։ Գրեք մեկնաբանություններում։
#Կորտիզոլ #Սուրճ /