Dr. Anna Tonikyan

Dr. Anna Tonikyan 🍼Ինձ հետ քո բալիկը կուշտ կլինի
🤱🏻Կերակրում` առանց ցավի ու վախի
📚Ամեն ինչ նորածինների մասին
🏠Տնայցեր | Օնլայն խորհրդատվություն
💌Գրանցվիր հիմա

Նորածինն աշխարհ է գալիս մի իրականությունից,որտեղ միշտ ջերմ է, հանգիստ ու ապահով։Նա երբեք չի զգացել սով,չի բաժանվել մայրա...
07/04/2026

Նորածինն աշխարհ է գալիս մի իրականությունից,
որտեղ միշտ ջերմ է, հանգիստ ու ապահով։
Նա երբեք չի զգացել սով,
չի բաժանվել մայրական մարմնի ջերմությունից,
չի մնացել առանց սրտի ծանոթ զարկերի։

Այս նոր աշխարհում ամեն բան նոր է՝
նույնիսկ փոքր անհարմարությունները՝
գազիկներ, թաց տակդիրը…

Եվ հենց այդ պատճառով՝
երեխան հենց այնպես մոր կարիքը չունի։
Մայրը միակ աշխարհն է, որն ինքը ճանաչում է։

Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի մայրիկներ:
#կրծքովկերակրում #մայրություն

Աշխարհի ամենաթանկ «նյութերից» մեկը ստեղծվում է կնոջ մարմնում։Կրծքի կաթը պարզապես սնունդ չէ։Դա կենդանի, խելացի կենսաբանակ...
11/03/2026

Աշխարհի ամենաթանկ «նյութերից» մեկը ստեղծվում է կնոջ մարմնում։

Կրծքի կաթը պարզապես սնունդ չէ։
Դա կենդանի, խելացի կենսաբանական համակարգ է, որը հարմարվում է երեխային իրական ժամանակում։

Մի քանի փաստ, որոնք հաճախ զարմացնում են 👇

✨ Մեկ կաթիլ կրծքի կաթը կարող է պարունակել մինչև 1 միլիոն սպիտակ արյան բջիջ։

🦠 Երբ երեխան հիվանդանում է, կրծքով կերակրման ընթացքում մոր օրգանիզմը «ստանում է ազդանշան» և արագ ավելացնում է պաշտպանիչ բջիջներն ու հակամարմինները հենց այդ վարակին դիմակայելու համար։

🧬 Կրծքի կաթում կան.
• կենդանի իմունային բջիջներ
• հակամարմիններ՝ ստեղծված հենց տվյալ երեխայի համար
• ցողունային բջիջներ
• քաղցկեղի դեմ ակտիվ միացություններ
• 150+ օլիգոսախարիդներ, որոնք պաշտպանում են երեխայի միկրոբիոմը
(մինչդեռ խառնուրդներում դրանց քանակը շատ սահմանափակ է)

Եվ այս ամենը անընդհատ փոխվում է՝ երեխայի տարիքին ու կարիքներին համապատասխան։

🤍 Միևնույն ժամանակ կարևոր է հիշել.
ոչ բոլոր կանայք կարող են կրծքով կերակրել, և յուրաքանչյուր ընտանիքի ճանապարհը տարբեր է։

Բայց կանանց մարմնի կարողությունը ստեղծելու այս «հեղուկ ոսկին» իսկապես զարմանալի է։

Եթե այս փաստերը քեզ նույնպես զարմացրեցին՝
պահիր (save) կամ կիսվիր (share) մայրիկի հետ, ով սա պետք է կարդա 💛

#կրծքովկերակրում #մայրություն

07/03/2026

🟡 Կաթնախեժ — երեխայի առաջին «ոսկե կաթը»

Ծննդից հետո առաջին օրերին կրծքից արտադրվում է խիտ, դեղնավուն հեղուկ՝ կաթնախեժը։
Քանակով՝ փոքր, բայց արժեքով՝ հսկայական 💛

Ինչո՞ւ է այն այդքան կարևոր👇

🤍 Առաջին իմուն պաշտպանություն
Պարունակում է մեծ քանակով հակամարմիններ, որոնք պաշտպանում են երեխային վարակներից։

🤍 Աղիների պաշտպանություն
Պատում է աղիների լորձաթաղանթը և օգնում է ճիշտ ձևավորվել միկրոբիոտան։

🤍 Օգնում է դուրս բերել մեկոնիումը
Նվազեցնում է դեղնուկի ռիսկը։

🤍 Քանակը քիչ է, բայց դա նորմալ է
Նորածնի ստամոքսը առաջին օրը բալի չափ է 🍒
5–7 մլ կաթնախեժը լիովին բավարար է։

❗️«Կաթս դեռ չի եկել» ≠ «երեխաս սոված է»
Առաջին օրերին կաթնախեժն է այն, ինչ պետք է երեխային։

💛 Վստահեք ձեր մարմնին։ Այն գիտի՝ որքան և երբ արտադրել։

#կրծքովկերակրում #կաթնախեժ #նորածին #մայրություն

23/02/2026

Մենք հաճախ ասում ենք՝ «օրական մոտ 8–12 կերակրում», բայց դա չի նշանակում, որ դրանք պետք է լինեն հավասար ընդմիջումներով կամ «հստակ ժամով»։
Դա նշանակում է՝ առնվազն 8 անգամ 24 ժամում, գիշերը ներառյալ։ Երբեմն կերակրումները կարող են լինել ավելի հաճախակի, ինչը համարվում է նորմա:
👉 Գրիր ինձ DM, եթե ուզում ես անհատական աջակցություն քեզ ու քո բալիկին։

#կկ #կրծքովկերակրում #մամա #բալիկ #կրծքիկաթ
#կերակրողմայրիկ #կերակրում #նորածին

🤱 Ամենահաճախ տրվող հարցը նորաթուխ մայրիկներից«Ինչպե՞ս իմանամ, որ իմ բալիկը կրծքի կաթ ստանալով կշտանում է»Կրծքի վրա միլիլ...
16/02/2026

🤱 Ամենահաճախ տրվող հարցը նորաթուխ մայրիկներից
«Ինչպե՞ս իմանամ, որ իմ բալիկը կրծքի կաթ ստանալով կշտանում է»
Կրծքի վրա միլիլիտրերը չես տեսնում, ու մտքերը սկսում են պտտվել 😵‍💫, անընդհատ կարծում ես, որ պակաս է։
Ահա ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել՝ տակդիրներ, վարքագիծ և քաշի փոփոխություն։
🧷 Տակդիրներ
✔️ Կյանքի 1-ին օրը 1 կղազատում - 1-2 միզարձակում
✔️ 2-րդ օրը՝ գոնե 2 անգամ, 3-4 միազարձակում
✔️ 3-րդ օրը՝ մոտ 3 անգամ, 4-5 միզարձակում
✔️ 4-րդ օրվանից սկսած՝ առնվազն 4 անգամ 24 ժամում, իսկ մեզը՝ միջինում 6 պլյուս
Սա սովորաբար շարունակվում է շաբաթներ շարունակ… երբեմն՝ ամիսներ 😄
⚖️ Քաշի ավելացում
Բոլոր նորածինները ծնվելուց հետո մի քիչ քաշ են կորցնում, սովորաբար 7-10% քաշի կորուստը համարվում է նորմա, բայց
📌 ցանկալի է, որ քաշի կորուստը կանգ առնի մինչև կյանքի 4-րդ օրը
📌 մոտ 2 շաբաթականում բալիկը պետք է վերադառնա ծննդյան քաշին
📌 հետո սպասվում է մոտ օրական ~30 գ քաշի ավելացում առաջին ամիսներին
👂 Կուլ տալու ձայն
Եթե վստահ չես, որ կաթ է ստանում, նայիր ու լսիր․
👶 կտեսնես ավելի խոր ծնոտի շարժում
👂 կլսես մեղմ «կուհ» կամ «հը» ձայն՝ կարծես օդի փոքր փչոց լինի քթով
Եթե հոգնել ես կռահելուց ու ուզում ես իրական վստահություն,
✨ հենց դրա համար են կրծքով կերակրման խորհրդատվությունները։
👉 Գրիր ինձ DM, եթե ուզում ես անհատական աջակցություն քեզ ու քո բալիկին։

#կկ #կրծքովկերակրում #մամա #բալիկ #կրծքիկաթ
#կերակրողմայրիկ #կերակրում #նորածին

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Anna Tonikyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share