15/04/2026
🤰Առողջ հղիության ընթացքում ֆիզիկական ակտիվությունը համարվում է անվտանգ և օգտակար։
Համաձայն American College of Obstetricians and Gynecologists-ի և World Health Organization-ի՝ չափավոր ինտենսիվության կանոնավոր ակտիվությունը նպաստում է մոր և պտղի բարեկեցությանը։
🔬 Ապացուցված օգուտներ
✔️ նվազեցնում է գեստացիոն դիաբետի ռիսկը
✔️ նվազեցնում է պրեէկլամպսիայի հավանականությունը
✔️ բարելավում է քնի որակը և հոգեկան վիճակը
✔️ նպաստում է քաշի վերահսկմանը
✔️ կարող է կրճատել ծննդաբերության տևողությունը
🧘♀️ Հղիների յոգա
Հետազոտությունները ցույց են տալիս, որ հղիների յոգան՝ որպես low-impact ակտիվություն, բարելավում է շնչառական վերահսկումը, նվազեցնում է սթրեսի հորմոնների մակարդակը և կարող է նվազեցնել մեջքի ցավերը։
📅 Երբ սկսել, եթե նախկինում չեք մարզվել
➡️ Առողջ, առանց բարդությունների հղիության դեպքում կարելի է սկսել 2-րդ եռամսյակից (մոտ 12–14 շաբաթականից)
➡️ Խորհուրդ է տրվում սկսել շաբաթական ≥150 րոպե չափավոր ինտենսիվության ակտիվությամբ օրինակ՝ արագ քայլքից։
➡️ Սկսել փոքր տևողությամբ 10–15 րոպե և աստիճանաբար ավելացնել
❗️ Սահմանափակումներ և հակացուցումներ
Խուսափել՝
🚫 բարձր ինտեսիվության և կոնտակտային սպորտից
🚫 ընկնելու բարձր ռիսկ ունեցող ակտիվություններից
🚫 երկար ժամանակ պառկած մեջքի վրա վարժություններից (2-րդ եռամսյակից հետո)
🚫 գերծանրաբեռնվածությունից և ջրազրկումից
⚠️ Բացարձակ հակացուցումներ (բժշկի վերահսկմամբ)
• ծանր սրտային կամ թոքային հիվանդություններ
• վտանգված վաղաժամ ծննդաբերություն
• առաջադիր պլացենտա
• արյունահոսություն
💡 Եզրակացություն
Հղիության ընթացքում ֆիզիկական ակտիվությունը պետք է լինի անհատականացված, աստիճանական և վերահսկվող։ Ճիշտ ընտրված շարժումը ոչ միայն անվտանգ է, այլև կարևոր ներդրում է առողջ հղիության և ծննդաբերության համար։
📌 Մարզվել սկսելուց առաջ պարտադիր խորհրդակցեք հղիությունը վարող բժշկի հետ։
#առողջապրելակերպ #էնդոկրինոլոգսննդաբան #առողջհղիություն #սննդաբան #յոգա