04/04/2026
Դադարեք մեղադրել ինքներդ ձեզ տագնապ զգալու, կոնֆլիկտներից խուսափելու և բոլորին գոհացնելու ձգտման համար։
Դա ոչ թե բնավորություն է կամ թուլություն, այլ ձեր նյարդային համակարգի ադապտացիան։
🧠 Երբ երեխան հայտնվում է սթրեսային և անկանխատեսելի միջավայրում (օրինակ՝ ծնողների մշտական վեճերի էպիկենտրոնում), նրա ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է վտանգի ճանաչման համար , սկսում է աշխատել գերակտիվ ռեժիմով։
Ուղեղն ընտրում է բազային պաշտպանական ռեակցիաներից մեկը. այն ստեղծում է հստակ նեյրոնային կապ. «Եթե ես կարդամ ուրիշների հույզերը, լինեմ հարմար և հարթեմ կոնֆլիկտները, ապա ես ապահով կլինեմ»։
⚠️ Ինչո՞ւ է դա խանգարում չափահաս տարիքում
Տարիներն անցնում են, միջավայրը դառնում է անվտանգ, բայց մանկական տարիքում ձևավորված մեխանիզմը պահպանվում է:
💡 Դուք ներկայում կարող եք փոխել այս սցենարը և սովորել արձագանքել կոնֆլիկտներին և ձեզ հետ տեղի ունեցողին այլ կերպ:
Եթե պատրաստ եք այս ճանապարհն անցնել, ճանաչել ձեր տարբեր արձագանքներ ու սովորել գործ ունենալ դրանց հետ, հրավիրում ենք ձեզ մեր առաջիկա «Տագնապի սարդոստայն» գործնական, օնլայն թրեյնինգին։
Ի՞նչ ենք անելու դասընթացի ընթացքում⤵️
* Կբացահայտենք ձեր ավտոմատ արձագանքների, մտքերի, զգացողությունների մեխանիզմները։
* Կսովորենք հույզերի ինքնակարգավորման և գիտականորեն հիմնավորված գործիքներ։
* Կկատարենք գործնական վարժություններ՝ ճանաչելու ձեր տարբեր, թաքնված մասերը:
* Կսովորենք քանդել խառը մտքերի ու էմոցիաների կծիկը:
* Կհասկանանք էմոցիաների ազդանշանները և կսովորենք ապրել դրանք այնպես, որպեսզի դրանք չվերածվեն մշտական ինքնախարազանման։
👉 Թրեյնինգից կհեռանաք նոր պատկերացումներով, հզոր գիտելիքներով ու կոնկրետ գործիքակազմով՝ կառուցելով ամուր, առողջ հենարան ինքներդ ձեզ համար:
🎙️ Թրեյնինգը կվարեն՝
• Աննա Բելովան - Առաջին անգամ հայկական հարթակում հանդես եկող, միջազգայնորեն որակավորված սխեմաթերապևտ, կլինիկական հոգեբան ու հոգեթերապևտ։
• Թամարա Սիմոնյանը - Հոգեբան, CBT հոգեթերապևտ, Տրանսֆորմացիա ակադեմիայի հիմնադիր։
📌 Մանրամասները՝
• 🗓️ Օրը՝ մայիսի 2
• ⏰ Ժամը՝ 19:00 (տեսագրությունը կմնա ձեզ ընդմիշտ)
• 💡 Տևողությունը՝ 2-3 ժամ
• 🎥 Ֆորմատը՝ օնլայն, Zoom հարթակով
• 💵 Արժեքը՝ 9900 դրամ(զեղչված)
Շտապեք ամրագրել ձեր տեղը զեղչված արժեքով👆