17/06/2026
🇦🇲 ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՑԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ 2026 թվականի հոկտեմբերի 26–30-ը կմասնակցեմ Ցավի ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի (International Association for the Study of Pain – IASP) համաշխարհային կոնգրեսին (IASP World Congress on Pain 2026), որը կկայանա Թաիլանդի Թագավորության մայրաքաղաք Բանգկոկում։
Տվյալ համաժողովը ցավագիտության ոլորտի ամենահեղինակավոր և ամենամեծ միջազգային գիտական հարթակն է, որը յուրաքանչյուր երկու տարին մեկ համախմբում է հազարավոր հետազոտողների, կլինիկական մասնագետների, առողջապահության կազմակերպիչների, կրթության առաջնորդների և առողջապահական քաղաքականություն մշակողների աշխարհի տարբեր երկրներից։ Համաժողովը ոչ միայն նորագույն գիտական տվյալների ներկայացման և մասնագիտական փորձի փոխանակման հարթակ է, այլև համաշխարհային ցավագիտական օրակարգի ձևավորման, միջազգային համագործակցության ընդլայնման և ոլորտի ռազմավարական զարգացման առաջնահերթությունների քննարկման կարևորագույն կենտրոն։
Որպես Հայաստանի Ցավի Բժշկության Ազգային Ասոցիացիայի նախագահ, Ցավի ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի (International Association for the Study of Pain – IASP) հայկական մասնաճյուղի ղեկավար, Ցավի Եվրոպական դաշնության (European Pain Federation – EFIC) հայկական ազգային մասնաճյուղի ղեկավար և նախագահի խորհրդական, Ցավի Եվրոպական դաշինքի (Pain Alliance Europe – PAE) հայկական ներկայացուցչության համակարգող, ինչպես նաև Ցավի հասարակական ազդեցության հայկական նախաձեռնության (Societal Impact of Pain – SIP Armenia) համակարգող՝ նախատեսում եմ ակտիվ մասնակցություն ունենալ համաժողովի ինչպես գիտական, այնպես էլ կազմակերպական, ռազմավարական և միջազգային համագործակցության ձևավորմանն ուղղված միջոցառումներին։
Համաժողովի շրջանակներում ավանդաբար անցկացվում են ազգային մասնաճյուղերի ղեկավարների հանդիպումներ, խորհրդակցություններ և աշխատանքային քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացվում են տարբեր երկրների փորձը, քննարկվում են ցավագիտության ոլորտի զարգացման համաշխարհային միտումները, կրթական և գիտահետազոտական առաջնահերթությունները, ինչպես նաև ազգային մասնաճյուղերի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս հանդիպումները կարևոր դեր ունեն միջազգային մասնագիտական ցանցերի ամրապնդման և համատեղ նախաձեռնությունների ձևավորման գործում։
Առանձնահատուկ կարևորություն ունեն նաև ասոցիացիայի ղեկավար մարմինների մասնակցությամբ կազմակերպվող պաշտոնական ընդունելությունները, գործընկերային հանդիպումները, թեմատիկ աշխատանքային ընթրիքները և ցանցային համագործակցության միջոցառումները, որոնք հնարավորություն են տալիս խորացնելու մասնագիտական կապերը, քննարկելու նոր ծրագրեր և ձևավորելու երկարաժամկետ համագործակցության հիմքեր տարբեր երկրների առաջատար մասնագետների և կազմակերպությունների հետ։
Համաշխարհային կոնգրեսները նաև հանդիսանում են ասոցիացիայի կառավարման և զարգացման կարևոր փուլերից մեկը, որի ընթացքում քննարկվում են կազմակերպության հետագա ռազմավարական ուղղությունները, ներկայացվում են նոր նախաձեռնությունները և ձևավորվում են ապագա համագործակցության առաջնահերթությունները։ Այդ համատեքստում առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում նաև կազմակերպության ղեկավարության ընտրական գործընթացներին և կառավարման համակարգի զարգացմանը վերաբերող քննարկումները, որոնք էական նշանակություն ունեն համաշխարհային ցավագիտական համայնքի հետագա գործունեության համար։
Իմ աշխատանքային առաջնահերթությունները համաժողովի ընթացքում ներառելու են՝
▪ Հայաստանի ցավագիտական համայնքի, իրականացվող ծրագրերի և ձեռքբերումների ներկայացումը միջազգային գործընկերներին,
▪ միջազգային և տարածաշրջանային համագործակցության նոր ուղղությունների ձևավորումը գիտության, կրթության, կլինիկական գործունեության և առողջապահական քաղաքականության ոլորտներում,
▪ ցավի կառավարման ազգային համակարգերի զարգացման և կազմակերպման միջազգային փորձի ուսումնասիրությունը,
▪ համաշխարհային և եվրոպական մասնագիտական կառույցների հետ համագործակցության խորացումը,
▪ միջազգային փորձագետների և գործընկեր կազմակերպությունների ներգրավման հնարավորությունների քննարկումը Հայաստանի առաջիկա գիտական, կրթական և մասնագիտական նախաձեռնություններում,
▪ ինչպես նաև 2026 թվականի դեկտեմբերին Երևանում կայանալիք Ցավի բժշկության միջազգային երկրորդ համագումարի (Armenian International Congress on Pain Medicine 2.0 – AICPM 2.0) միջազգային ներկայացվածության և համագործակցային ծրագրերի ընդլայնումը։
Առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնելու ցավի հասարակական ազդեցությանը, ցավի կառավարման ազգային ռազմավարություններին, բազմամասնագիտական բուժման մոդելներին, առողջապահական քաղաքականությանը, թվային առողջապահությանը, արհեստական բանականության կիրառմանը, ինչպես նաև կրթության և գիտահետազոտական գործունեության զարգացմանը վերաբերող քննարկումներին, որոնք ներկայումս հանդիսանում են համաշխարհային ցավագիտության առավել արագ զարգացող և ազդեցիկ ուղղություններից։
Համոզված եմ, որ Բանգկոկում կայանալիք համաշխարհային համաժողովը կարևոր հնարավորություն է ոչ միայն ներկայացնելու Հայաստանում իրականացվող նախաձեռնություններն ու ձեռքբերումները, այլև առավել ամրապնդելու մեր երկրի մասնակցությունը միջազգային ցավագիտական կառույցների գործունեությանը, ընդլայնելու համագործակցությունը համաշխարհային և եվրոպական մասնագիտական ցանցերի հետ, ինչպես նաև նոր խթան հաղորդելու տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ցավի բժշկության զարգացմանը միտված ծրագրերին։
Հայաստանը վերջին տարիներին հետևողականորեն ընդլայնում է իր ներկայությունը միջազգային ցավագիտական համայնքում, և վստահ եմ, որ այս մասնակցությունը ևս մեկ կարևոր քայլ կլինի մեր երկրի մասնագիտական հեղինակության ամրապնդման, նոր գործընկերությունների ձևավորման և ցավի բժշկության ոլորտում միջազգային համագործակցության հետագա զարգացման ճանապարհին։
🇬🇧 ARMENIA ON THE GLOBAL PAIN AGENDA
I am pleased to share that I will be participating in the 2026 World Congress on Pain, organized by the International Association for the Study of Pain (IASP), which will take place in Bangkok, Thailand, from October 26–30, 2026.
Recognized as the most prestigious and influential international event in the field of pain medicine and pain research, the World Congress on Pain brings together thousands of researchers, clinicians, healthcare leaders, educators, policymakers, and representatives of professional organizations from across the globe. Beyond serving as a platform for presenting the latest scientific advances, the Congress plays a pivotal role in shaping the global pain agenda, fostering international collaboration, and defining strategic priorities for the future of pain science and care.
As President of the National Association of Pain Medicine of Armenia, Head of the Armenian National Chapter of the International Association for the Study of Pain (IASP), Head of the Armenian National Chapter and Presidential Advisor of the European Pain Federation (EFIC), Coordinator of the Armenian Representation of Pain Alliance Europe (PAE), and Coordinator of Societal Impact of Pain Armenia (SIP Armenia), I look forward to actively participating not only in the scientific program of the Congress but also in its strategic, organizational, and international collaboration activities.
Traditionally, the Congress hosts dedicated meetings, consultations, and working sessions involving leaders of national chapters from around the world. These gatherings provide a unique opportunity to exchange experiences, discuss emerging global trends in pain medicine, identify educational and research priorities, and strengthen cooperation among national and regional organizations working in the field of pain.
Particularly important are the official receptions, networking events, chapter leadership meetings, working dinners, and high-level discussions organized throughout the Congress. These forums create valuable opportunities to establish new professional relationships, expand international partnerships, and explore collaborative initiatives aimed at advancing pain care, education, research, and policy development.
The World Congress on Pain also serves as an important milestone in the governance and strategic development of the international pain community. Discussions related to the future direction of the Association, leadership transitions, organizational priorities, and long-term strategic initiatives are expected to form an integral part of the Congress agenda. Participation in these activities offers a valuable opportunity to contribute to ongoing discussions regarding the future development of pain medicine worldwide.
My key objectives during the Congress include:
▪ Presenting the achievements, initiatives, and ongoing developments of the Armenian pain medicine community;
▪ Strengthening international and regional collaboration in research, education, clinical practice, and healthcare policy;
▪ Exploring international best practices in the organization and delivery of pain management services;
▪ Expanding cooperation with leading global and European professional organizations;
▪ Discussing opportunities to engage international experts and institutions in future Armenian educational, scientific, and professional initiatives;
▪ Promoting international collaboration and participation in the Armenian International Congress on Pain Medicine 2.0 (AICPM 2.0), which will be held in Yerevan in December 2026.
I will also place particular emphasis on discussions related to the societal impact of pain, national pain strategies, multidisciplinary models of care, healthcare policy, digital health, artificial intelligence, and the advancement of education and research—areas that currently represent some of the most dynamic and influential directions in contemporary pain medicine.
I am confident that participation in this global gathering will provide an important opportunity not only to present Armenia’s achievements and ongoing initiatives, but also to further strengthen our country's engagement within the international pain community, expand collaboration with global and European partners, and contribute to the advancement of pain medicine at both regional and international levels.
Over recent years, Armenia has steadily expanded its presence within the global pain community. I believe that this participation will represent another meaningful step toward strengthening our country's professional standing, building new partnerships, and advancing international cooperation in the field of pain medicine.