Armenian Dentists Union

Armenian Dentists Union Հայ Ստոմատոլոգների Միություն

07/04/2026

Հարգելի’ գործընկերներ,

ՀՍՄ-ն պատրաստակամ է միավորել ձեր ձայները, պաշտպանել Ձեր իրավունքները և շահերը,ինչպես նյութական,այնպես էլ բարոյական խնդիրների առաջացման պարագայում։ Աջակցել այն վեճերի լուծմանը,որոնք ծագում են ստոմատոլոգների, ստոմոտոլոգների և բուժառուների,ստոմատոլոգների ու պետական մարմինների միջև։

Միացե’ք Հայ Ստոմատոլոգների Միությանը` Ձեր ձայնը դարձնելով ավելի հասանելի։ Լինելով Հայ Ստոմատոլգների Միության անդամ ՝ դուք կկարողանաք մասնակցել ՀՍՄ-ի և այլ կազմակերպությունների կազմակերպած միջոցառումներին արտոնյալ պայմաններով։

ՀՍՄ-ն ստեղծվել է 2015թ։ Մեր հիմնական նպատակն է օրենսդրական փոփոխությունների շնորհիվ հասնել ստոմոտոլոգիական կլինիկաների,
բժիշկ-ստոմատոլոգների,ատամնատեխնիկների միջին բուժ անձնակազմի լիցենզավորման ընթացքի պարզեցմանը, կրթական համակարգի և հարկային դաշտի բարելավմանը։

Մեր Նպատակներն են ՝

● Ստոմատոլոգիան դիտարկել որպես մեկ ընդհանուր մասնագիտություն:
●Վերանայել կլինիկաների հագեցվածության և կլինիկաների տարածքի նկատմամբ պահանջները:

●Նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, որպեսզի ավագ կուրսերի ուսանողները հնարավորություն ստանան իրականացնել կլինիկական պրակտիկա ղեկավարի հսկողության ներքո:

●Հավաստագրող և լիցենզավորող պետական մարմինների առանձնացում կրթական հաստատություններից, շահերի բախման բացառում:

●Նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ՝ վարձակալական հիմունքներով լիցենզավորված կլինիկայի տարածքում աշխատանքային գործընթացը կազմակերպելու համար:
●Ատամնատեխնիկական ծառայության ազատում ԱԱՀ-ից, քանի որ տվյալ ծառայությունը խիստ փոխկապակցված է ստոմատոլոգիական ծառայությանը, որն արդեն իսկ ազատված է ԱԱՀ-ից։

●ՀԿ-ների դերի բարձրացում՝ փորձագիտական և օրենսդրական փոփոխությունների քննարկմանը մասնակցելու մակարդակով:

Տարեկան անդամագրություն
Բժիշկ ստոմատոլոգների համար 20.000 դրամ
Բժիշկ օրդինատորների համար 10.000 դրամ
Ատամնատեխնիկների համար 15.000 դրամ
Միջին բուժ աշխատողների համար Անվճար
Ուսանողների համար Անվճար

Կապ մեզ հետ
Կայք adu.am
Facebook Armenian Dentist Union
Instagram
Էլ փոստ [email protected]

Գրանցումների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով👇🏻☎️033-10-04-15
26/03/2026

Գրանցումների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով👇🏻

☎️033-10-04-15

17/03/2026
17/03/2026

Մարտի 13-ին կայացավ Հայ ստոմատոլոգների Միության վարչության նիստը՝ անցնելով գործնական և կառուցողական մթնոլորտում։

Նիստի ընթացքում Թորգոմ Դաշտոյանը վերընտրվեց ՀՍՄ նախագահ։ Ջերմորեն շնորհավորում ենք նրան և մաղթում նորանոր ձեռքբերումներ, արդյունավետ աշխատանք և շարունակական հաջողություններ այս պատասխանատու առաքելության մեջ։

Քննարկվեցին բազմաթիվ կարևոր հարցեր՝ կապված անդամագրության, առաջիկա ժողովների կազմակերպման, ինչպես նաև մի շարք այլ ընթացիկ և ռազմավարական ուղղությունների հետ։ Նիստի ընթացքում անդամները ակտիվորեն արտահայտեցին իրենց կարծիքները և կիսվեցին մտքերով՝ նպաստելով արդյունավետ և բազմակողմանի քննարկմանը։

ՀՍՄ-ն մեկնարկում է իր գործունեության նոր փուլը՝ ավելի մեծ եռանդով, նոր թափով և զարգացման հստակ տեսլականով։

🇷🇺
13 марта в конструктивной и деловой атмосфере состоялось заседание правления Союза стоматологов Армении.

В ходе заседания Торгом Даштоян был переизбран на пост президента Союза стоматологов Армении. Мы сердечно поздравляем его и желаем новых достижений, плодотворной работы и дальнейших успехов в этой ответственной миссии.
Были обсуждены многочисленные важные вопросы, включая членство, организацию предстоящих встреч, а также ряд других актуальных и стратегических вопросов. В ходе заседания члены Совета активно высказывали свои мнения и делились мыслями, способствуя продуктивной и многогранной дискуссии.

Союз стоматологов Армении вступает в новый этап своей деятельности с большей энергией, новым импульсом и четким видением развития.

🇬🇧

On March 13, a meeting of the board of the Armenian Stomatologists' Association was held in a practical and constructive atmosphere.

During the meeting, Torgom Dashtyan was re-elected as the President of the Armenian Stomatologists' Union. We warmly congratulate him and wish him new achievements, productive work, and continued success in this responsible mission.

Numerous important issues were discussed, including membership, the organization of upcoming meetings, as well as a number of other current and strategic directions. During the session, members actively expressed their opinions and shared ideas, contributing to an effective and multifaceted discussion.

The HSMA is embarking on a new phase of its activities with greater enthusiasm, new momentum, and a clear vision for development.

Send a message to learn more

Հարգելի՛ գործընկերներ`Հայ ստոմատոլոգների միությունը սիրով շնորհավորում է Ձեզ Ստոմատոլոգների միջազգային օրվա առթիվ։Մաղթու...
09/02/2026

Հարգելի՛ գործընկերներ`

Հայ ստոմատոլոգների միությունը սիրով շնորհավորում է Ձեզ Ստոմատոլոգների միջազգային օրվա առթիվ։

Մաղթում ենք ամուր առողջություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ, անսպառ նվիրում և շարունակական հաջողություններ Ձեր կարևոր առաքելության մեջ։

Շնորհակալություն Ձեր բարձր պրոֆեսիոնալիզմի և մարդկանց առողջ ժպիտ պարգևելու համար։

Ամանորը և Սուրբ Ծնունդն այն հիասքանչ տոներն են, որ համակում են մարդկանց սրտերն անհուն լավատեսությամբ, մղում նրանց ավելի ...
30/12/2024

Ամանորը և Սուրբ Ծնունդն այն հիասքանչ տոներն են, որ համակում են մարդկանց սրտերն անհուն լավատեսությամբ, մղում նրանց ավելի ջերմ հայացքով նայել ապագային:
Հայ Ստոմատոլոգների Միության անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը .
Թող 2025-ը լինի խաղաղ և ավետաբեր, լի լինի մասնագիտական ձեռքբերումներով և նորամուծություններով:
Մաղթում եմ բարորություն, նպատակների ու իղձերի կատարում
ՀՍՄ նախագահ՝ Գագիկ Քալանթարյան

21/07/2022
Հարգելի կոլեգաներ և գործընկերներ: Առավոտ օրաթերթի փետրվարի 10-ին լույս տեսած  համարում տպագրված հարցազրույցը նպատակ ունի...
11/02/2022

Հարգելի կոլեգաներ և գործընկերներ: Առավոտ օրաթերթի փետրվարի 10-ին լույս տեսած համարում տպագրված հարցազրույցը նպատակ ունի ծանոթացնել և հանրայնացնել Հայ Ստոմատոլոգների Միության տեսակետը՝ մասնագիտական խնդիրների վերաբերյալ: Թեման ավելի բազմաշերտ է և հաշվի առնելով մամուլի ֆորմատը անդրադարձել եմ մեզ հուզող հարցերի ոչ բոլորին: Ակնկալում և ցանկանում եմ, որ այն դառնա լայն քննարկման առարկա՝ ստոմատոլոգիական հանրության ներսում և մասնագիտական կրթական միջավայրում: Ցանկալի է լսել Ձեր կարծիքները և տեսակետները: Հայ Ստոմատոլոգների Միությունը Ձեր հետաքրքրության և ակտիվության պարագայում պատրաստ է կազմակերպել գործնական միջոցառում՝ կոնֆերանսի կամ կլոր սեղանի ձևաչափով:
Հարգանքներով՝ ՀՍՄ նախագահ Գագիկ Քալանթարյան:

Հոդվածի հղումը ստորև՝

https://www.aravot.am/2022/02/10/1246696/?fbclid=IwAR1OxTGMspb11gH9WaZnco9kTV8YXyvMFWKFURWQ5OGZDpzUETm_3swlfoM

Научно-практическая конференция "Взгляд на будущее". До новых встреч!
22/05/2021

Научно-практическая конференция "Взгляд на будущее". До новых встреч!

Դիտեք մայիսի 15-ին կայացած միջոցառման վիդեո տարբերակը:
18/05/2021

Դիտեք մայիսի 15-ին կայացած միջոցառման վիդեո տարբերակը:

Address

Yerevan
0001

Opening Hours

Monday 10:30 - 18:30
Tuesday 10:30 - 18:30
Wednesday 10:30 - 18:30
Thursday 10:30 - 18:30
Friday 10:30 - 18:30
Saturday 10:30 - 18:30

Telephone

+37499521442

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Dentists Union posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Armenian Dentists Union:

Shortcuts

Share