Կախվածությունների բուժման ազգային կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Կախվածությունների բուժման ազգային կենտրոն

Կախվածությունների բուժման ազգային կենտրոն Քիմիական և ոչ քիմիական կախվածություններից բուժում, լաբորատոր ախտորոշում, սոցիալ-հոգեբանական աջակցություն:

📌
28/08/2026

📌

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ առանձնահատուկ ուշադրություն դարձրե՛ք երեխաների ճանապարհային անվտանգությանը։

🚦 Օգնե՛ք երեխաներին սովորել և պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնական կանոնները․

🔹միասին նախապես ընտրե՛ք դպրոց տանող ամենաանվտանգ երթուղին,

🔹ճանապարհն անցե՛ք միայն հետիոտնային անցումով կամ անվտանգ հատվածով

🔹ճանապարհն անցնելուց առաջ՝ կանգնեք, նայեք շուրջը և լսեք,

🔹 ճանապարհն անցնելիս մի՛ շտապեք և մի՛ վազեք․ մինչև ճանապարհի մյուս կողմ հասնելը շարունակե՛ք ուշադիր հետևել երթևեկությանը,

🔹 մութ ժամերին ընտրե՛ք սպիտակ, վառ գույնի կամ անդրադարձնող տարրեր պարունակող կտորից հագուստ (օրինակ` հագուստին ամրացված անդրադարձնող զոլեր կամ ուսապարկ), որպեսզի երեխան ավելի տեսանելի լինի վարորդների համար:

Հասարակական տրանսպորտից օգտվելիս

🔹 Կանգառում սպասե՛ք մայթին՝ երթևեկելի հատվածից անվտանգ հեռավորության վրա։

🔹 Նախ սպասե՛ք, մինչև ուղևորներն իջնեն, ապա բարձրացեք տրանսպորտ։

🔹 Մի՛ շեղեք վարորդի ուշադրությունը։

🔹 Տրանսպորտից իջնելուց հետո մի՛ շտապեք անմիջապես անցնել ճանապարհը․ սպասե՛ք, մինչև այն հեռանա և տեսանելի լինի մոտեցող երթևեկությունը։

Երեխաներին ճանապարհներին նկատելի դարձնելու համար

🔹հեծանիվ վարելիս օգտագործե՛ք ճիշտ չափի և ամուր ամրացված սաղավարտ,

🔹մեքենայի մեջ երեխաներին նստեցնել տարիքին համապատասխան մանկական նստատեղերում, 7 տարեկանից բարձր տարիքում ամրագոտիներ կապել` անգամ ամենակարճ տարածություն տեղափոխելու դեպքում:

Երեխաները հետևում են մեծահասակների օրինակին․ միշտ պահպանե՛ք ճանապարհային անվտանգության կանոնները և խրախուսե՛ք երեխաներին անել նույնը։
Սեպտեմբերը սկսենք անվտանգ։ 💚

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում գործում է «Ծխելը դադարեցնելու թեժ գիծ»: Հեռ. 060-44-00-01Սիրելի’ հայրենակից...
12/08/2026

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում գործում է «Ծխելը դադարեցնելու թեժ գիծ»:
Հեռ. 060-44-00-01

Սիրելի’ հայրենակիցներ, զերծ մնացեք վնասակար սովորություններից💚

Առանց ծխախոտի նարգիլեն չի կարելի համարել առողջության համար անվտանգ այլընտրանք։

Շատերը կարծում են, որ առանց ծխախոտի («բուսական» կամ «առանց նիկոտինի») նարգիլեն ավելի անվտանգ է առողջության համար, քանի որ չի պարունակում նիկոտին։ Սակայն գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նիկոտինի բացակայությունը նարգիլեն անվտանգ չի դարձնում։

Գիտական տվյալների համաձայն՝ ծխախոտային և առանց ծխախոտի նարգիլեների օգտագործման ընթացքում առաջացող ծուխը պարունակում է առողջության համար վտանգավոր բազմաթիվ թունավոր նյութեր՝ գրեթե նույն քանակներով։

Հիմնական տարբերությունն այն է, որ առանց ծխախոտի նարգիլեն չի պարունակում նիկոտին։ Սակայն երկու դեպքում էլ առաջանում և ներշնչվում են առողջության համար վտանգավոր նյութեր, այդ թվում՝

👉ածխածնի օքսիդ (շմոլ գազ),
👉խեժ,
👉ազոտի օքսիդներ,
👉թունավոր ալդեհիդներ,
👉պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ (որոնցից շատերն ունեն քաղցկեղածին հատկություններ)։

Այս վնասակար նյութերի հիմնական աղբյուրներն են նարգիլեի տաքացման համար օգտագործվող վառվող ածուխը, ինչպես նաև խառնուրդի բաղադրիչները, որոնց տաքացման և քայքայման արդյունքում առաջանում են վնասակար նյութերը:

Հայտնի է, որ այս նյութերը կարող են վնասել առողջություն․
⏬ածխածնի օքսիդը (շմոլ գազը) նվազեցնում է օրգանիզմ հյուսվածքներին թթվածնի մատակարարումը,
⏬խեժը, պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինները և որոշ ⏬ալդեհիդներ պարունակում են նյութեր, որոնք կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման վտանգը,
⏬ալդեհիդներն ու ազոտի օքսիդները գրգռում և վնասում են շնչուղիներն ու թոքերը։

Այսպիսով, նիկոտինի բացակայությունը միայն նվազեցնում է նիկոտինային կախվածության առաջացման հավանականությունը, սակայն չի վերացնում նարգիլեի օգտագործման հետևանքով օրգանիզմ ներթափանցող թունավոր նյութերի վնասակար ազդեցությունը։

Աղբյուր` https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC3407543/

👫Երիտասարդության համաշխարհային օրվան ընդառաջ՝ ՀՀ կառավարության «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշ...
12/08/2026

👫Երիտասարդության համաշխարհային օրվան ընդառաջ՝ ՀՀ կառավարության «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության» շրջանակում, հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ մշակված «Դեռահասների ու երիտասարդների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածման կանխարգելման» մեթոդական ուղեցույցը:

♻️Այս ուղեցույցը մասնագետներին հնարավորություն է ընձեռում ոչ միայն կանխարգելել թմրամիջոցների գործածումը, այլև ճանաչել դրանց տեսակներն ու պատճառած վնասները, վաղ շրջանում հայտնաբերել անչափահասների և երիտասարդների կողմից դրանց գործածման նշանները, ինչպես նաև կիրառել լսարանի հետ ինտերակտիվ աշխատանքի և աջակցման արդյունավետ մեխանիզմներ:

📌Ուղեցույցը նախատեսված է հոգեբանների, ուսուցիչների, վարքաբանների, սոցիալական աշխատողների և երիտասարդների շրջանում հոգեակտիվ նյութերի գործածման կանխարգելման ոլորտում աշխատող մասնագետների համար:

✨Շնորհավորելով Երիտասարդության օրվա առթիվ՝ մաղթում ենք մեր երիտասարդներին առողջ, գիտակից և նպատակասլաց ապագա։ Մեր մասնագետների միասնական ջանքերով և հետևողական աշխատանքով կարող ենք ձևավորել անվտանգ ու աջակցող միջավայր, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ կիրացնի իր ողջ պոտենցիալը:

10/08/2026

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում գործում է «Ծխելը դադարեցնելու թեժ գիծ»:
Հեռ. 060-44-00-01

Սիրելի’ հայրենակիցներ, զերծ մնացեք վնասակար սովորություններից💚

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Անահիտ Ավանեսյանը վերանշանակվել է Առո...
03/08/2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Անահիտ Ավանեսյանը վերանշանակվել է Առողջապահության նախարար:

Հրամանագիրը՝ https://www.president.am/hy/decrees/item/6356/

03/08/2026

📌Ի՞նչ է ալկոհոլային էնցեֆալոպաթիան:

❗️❗️ՀՈՒԼԻՍԻ 28-Ը ՀԵՊԱՏԻՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է📌Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրվա 2026 թվականի թեման՝ «Հեպատիտ...
28/07/2026

❗️❗️ՀՈՒԼԻՍԻ 28-Ը ՀԵՊԱՏԻՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

📌Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրվա 2026 թվականի թեման՝ «Հեպատիտ՝ եկեք բացահայտենք այն», կոչ է անում վերացնել մարդկանց և նրանց կյանքը փրկող միջոցառումների միջև կանգնած խոչընդոտները։ Վիրուսային հեպատիտը շարունակում է մնալ կանխարգելելի հիվանդությունների և մահերի հիմնական պատճառ ամբողջ աշխարհում։

📍Այս օրը հատուկ ուշադրություն պետք է հրավիրել վիրուսային հեպատիտների, հատկապես՝ հեպատիտ Բ-ի և Ց-ի և թմրամիջոցների գործածման միջև եղած ուղղակի կապին։

Հեպատիտ Բ-ի և Ց-ի վիրուսները փոխանցվում են արյան միջոցով, իսկ ներարկային թմրամիջոցների գործածումը հանդիսանում է վարակման ամենաբարձր ռիսկի գործոններից մեկը՝ ոչ մանրէազերծ ասեղների, ներարկիչների կամ այլ պարագաների համատեղ օգտագործման պատճառով։

📌Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով

♻️Աշխարհում Հեպատիտ Ց-ի նոր դեպքերի շուրջ 23%-ը ասոցացվում է ներարկային թմրամիջոցների գործածման հետ:
♻️Վարակվածության տարածվածությունը․ Ներարկային թմրամիջոց գործածող անձանց մոտավորապես 50%-ը (ամեն 2-րդը) ապրում է հեպատիտ Ց-ով։
♻️Համակցված վարակներ․ Ներարկային ճանապարհով փոխանցվող վարակները (հեպատիտ Բ և Ց, ՄԻԱՎ վարակ) հաճախ ընթանում են համակցված:


🖇️Ի՞նչ է պետք իմանալ և անել

📌Հեպատիտ Ց-ն լիովին բուժելի է․ Ժամանակակից ուղղակի ազդեցության հակավիրուսային դեղերի շնորհիվ հեպատիտ Ց-ն բուժվում է ավելի քան 95% դեպքերում՝ 2–3 ամսվա ընթացքում:
Հեպատիտ Բ-ն կանխարգելելի է․ Գոյություն ունի արդյունավետ և անվտանգ պատվաստանյութ, որն ապահովում է հուսալի պաշտպանություն:
Վաղ հայտնաբերումը․ Արագ թեստավորումը տևում է ընդամենը 15–20 րոպե և թույլ է տալիս ժամանակին սկսել բուժումը՝ կանխելով լյարդի ցիրոզն ու քաղցկեղը:
Վնասի նվազեցում․ Անվտանգ վարքագիծը, մանրէազերծ պարագաների օգտագործումը և կախվածության բուժումը լյարդի առողջության պահպանման առաջնային քայլերն են։

📍2026 թվականի արշավը կոչ է անում ապացուցված գիտությունը վերածել գործողության։

✅Առողջությունը և կյանքը առաջնահերթություն են: Եթե դուք կամ ձեր մտերիմները գտնվում եք ռիսկի խմբում, դիմեք հետազոտման: Կանխարգելումն ու ժամանակին բուժումը փրկում են կյանքեր:

27/07/2026

🚭 Պատրաստվու՞մ եք դադարեցնել ծխելը

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է։ Անկախ նրանից, թե որքան երկար ժամանակ եք ծխել, դադարեցնելուց հետո օրգանիզմը սկսում է վերականգնվել, իսկ բազմաթիվ հիվանդությունների զարգացման ռիսկը ժամանակի ընթացքում նվազում է։

Երբ որոշում եք հրաժարվել ծխելուց, հիշեք, թե ինչու եք դա անում`

🔸 Իմ առողջությունը կսկսի բարելավվել արդեն ծխելը դադարեցնելու առաջին ժամերից։
🔸 Ավելի հեշտ կշնչեմ, իսկ հազը ժամանակի ընթացքում կնվազի։
🔸 Կբարելավվեն համի և հոտառության զգացողությունները։
🔸 Կբարելավվի իմ ֆիզիկական դիմացկունությունը և առօրյա ակտիվությունը։
🔸 Կնվազի սրտանոթային հիվանդությունների, կաթվածի, թոքերի քրոնիկ հիվանդությունների և բազմաթիվ քաղցկեղների զարգացման ռիսկը։
🔸 Կբարելավվի բերանի խոռոչի առողջությունը։
🔸 Կբարելավվի վերարտադրողական առողջությունը, իսկ հղիության ընթացքում մոր և պտղի առողջական ռիսկերը կնվազեն։
🔸 Ես կպաշտպանեմ իմ ընտանիքի անդամներին և շրջապատի մարդկանց պասիվ ծխելու վնասակար ազդեցությունից։
🔸 Ես կխնայեմ գումար, որը նախկինում ծախսում էի ծխախոտի վրա։

❓Ի՞նչ անել ծխելը դադարեցնելու առաջին օրերին

Առաջին օրերին նիկոտինի նկատմամբ պահանջը կարող է ուժեղ լինել։ Դա ժամանակավոր է և սովորաբար աստիճանաբար նվազում է։

Հետևյալ քայլերը կարող են օգնել`

🔸 Ընտրե՛ք միջավայրեր, որտեղ ծխելն արգելված է (մարզասրահ, գրադարան, թանգարան, առևտրի կենտրոն և այլն)։
🔸 Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ. քայլե՛ք, վազե՛ք, հեծանիվ վարե՛ք, լողով կամ յոգայով զբաղվե՛ք։
🔸 Ձեռքերը զբաղված պահե՛ք. գրե՛ք, նկարե՛ք, գործե՛ք, օգտագործե՛ք հակասթրեսային գնդակ կամ այլ զբաղմունք։
🔸 Խմե՛ք բավարար քանակությամբ ջուր։ Նախընտրե՛ք ջուրը և չքաղցրացված ըմպելիքները, սահմանափակե՛ք ալկոհոլի օգտագործումը, քանի որ այն կարող է ուժեղացնել ծխելու ցանկությունը։
🔸 Եթե սուրճը առաջացնում է ծխելու ցանկություն, ժամանակավորապես փոխարինե՛ք այն այլ ըմպելիքով։
🔸 Շեղե՛ք ուշադրությունը. կարդացե՛ք, լուծե՛ք խաչբառ, լսե՛ք երաժշտություն կամ զբաղվե՛ք այլ հետաքրքիր գործունեությամբ։
🔸 Ծխելու ցանկության դեպքում ծամե՛ք առանց շաքարի մաստակ, կտրատած բանջարեղեն։
🔸 Հիշե՛ք, որ ծխելու ցանկությունը սովորաբար տևում է ընդամենը 5–10 րոպե և անցնում է, եթե չծխեք։

Եթե դժվարանում եք դադարեցնել ծխելը` դիմե՛ք մասնագետների օգնությանը:

📞 Ծխելը դադարեցնելու թեժ գիծ՝ 060 44 00 01
(անվճար և անանուն խորհրդատվություն)

🖇️2026 թ․ հուլիսի 13-ից 15-ը ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախա...
24/07/2026

🖇️2026 թ․ հուլիսի 13-ից 15-ը ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամի համագործակցությամբ անցկացվեց «Անչափահասների կողմից թմրամիջոցների գործածման կանխարգելումը և աջակցության տրամադրման վերաբերյալ սոցիալական ոլորտի կադրերի գիտելիքների և կարողությունների զարգացումը» թեմայով եռօրյա դասընթաց։

✅Դասընթացն իրականացվում է ՀՀ կառավարության 2025 թ. հունիսի 5-ի N 736-Լ որոշմամբ՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների, տնօրենների, ինչպես նաև երեխաների խնամք ու դաստիարակություն իրականացնող կազմակերպությունների, ՀԿ-ների և Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների գիտելիքների ու կարողությունների զարգացման միջոցառումների շրջանակում։

📑Դասընթացը միտված է անչափահասների կողմից թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման կանխարգելմանը, դրանց հասցրած առողջական ու սոցիալական վնասների լուսաբանմանը, վաղ շրջանում անչափահասի կողմից թմրամիջոցի գործածման նշանների բացահայտմանը, աջակցման մեխանիզմների և ուղղորդման հմտությունների փոխանցմանը, ինչպես նաև ծնողների հետ հաղորդակցության առանձնահատկություններին ու կանխարգելիչ աշխատանքների անհրաժեշտության ներկայացմանը։

👥Դասընթացն իրականացնում էին Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի սոցիալական աշխատող Մարիամ Բադալյանը և հոգեբան-խորհրդատու Սիլվա Ալեքսանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են վերոնշյալ թեմաների արդիականությունը, իրականացվել են խմբային աշխատանքներ և քննարկումներ։

23/07/2026

❗️❗️Թմրամիջոցների նույնիսկ մեկանգամյա գործածումը կարող է լինել ճակատագրական:

Սիրելի հայրենակիցներ, զերծ մնացեք հոգեներգործուն նյութերի գործածումից:

Address

Աճառյան փող. 2-րդ նրբ. , 2 շենք
Yerevan
0022

Alerts

Be the first to know and let us send you an email when Կախվածությունների բուժման ազգային կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share