Dr.Vardanyan

Dr.Vardanyan «Ակուշեր-գինեկոլոգ՝ 10 տարվա փորձ, հղիության հսկում,ծննդօգնություն,անպտղության բուժում,կանանց առողջության խորհրդատվություն»

ՍԳԼ Ծննդատուն
15/01/2026

ՍԳԼ Ծննդատուն

19/12/2025
11/11/2025
12/09/2025

Այսօր կներկայացնեմ ՊԱՀ(Պտղի Աճի Հապաղում)Պտղի ներարգանդային աճի դանդաղումը հղիության բարդություն է, որի դեպքում պտղի չափերը ետ են մնում գեստացիոն տարիքից:
Աճի դանդաղումը դեռևս չի նշանակում, որ երեխան պարտադիր կունենա մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրներ:
Կան մի շարք գործոններ, որոնք կարող են առաջացնել պտղի աճի դանդաղում.
📌 Սիրտանոթային համակարգի հիվանդություններ (զարկերակային հիպերտոնիա, պրեէկլամպսիա)
📌Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ
🚬 Ծխելը
🍺Ալկոհոլի, թմրանյութերի, որոշակի դեղամիջոցների օգտագործումը
📌Պտղի որոշ պաթոլոգիաներ (քրոմոսոմային, գենետիկական անոմալիաներ)
📌Որոշ վարակիչ հիվանդություններ
📌Պտղի աճի դանդաղում նախորդ հղիության ժամանակ

Ինչպե՞ս ախտորոշել:
👩‍⚕️Գինեկոլոգը կարող է կասկածել ՊՆԱԴ եթե արգանդի հատակի բարձրությունը հետ է մնում 3 կամ ավելի սմ-ով:
🎯ՊՆԱԴ-ի ախտորոշումը կատարվում է միայն ուլտրաձայնային հետազոտության միջոցով՝ փորձագիտական ​​մակարդակի ուլտրաձայնային սարքավորման վրա, անպայման կարեվոր է դինամիկ հետազոտություն կատարել!

Ի՞նչ անել
✔Գնահատել պտղի աճի դինամիկան (ֆետոմետրիա) յուրաքանչյուր 14 օրը մեկ:
✔Գնահատել պտղի արյան հոսքը Դոպլերի միջոցով: 1-ին աստիճանի արյան հոսքի խախտման դեպքում՝ շաբաթական 1 անգամ հսկողություն։ 2 կամ ավելի աստիճանի խախտման դեպքում՝ դիտարկել ստացիոնարի պայմաններում։
✔Պտղի կարդիոտոկոգրաֆիա (ԿՏԳ): ԿՏԳ-ով պտղի վիճակի վատացման դեպքում՝ հոսպիտալացում:
Եթե ​​դոպլերոմետրիայի և ԿՏԳ-ի վրա ամեն ինչ կարգին է, դա լավ է: Հնարավոր է, որ հղիության վաղաժամ ընդհատման մասին խոսք չլինի
☝Հիմա ամենակարևորը.
📌Պետք չէ սկսել ընդունել իմացած բոլոր դեղերը՝ Ակտովեգին, Կուռանտիլ: Արդյունավետ դեղորայքային թերապիա պտղի ներարգանդային աճի դանդաղման դեպքում դեռ գոյություն չունի!Աիգինինը ներերակային կաթիլային ճանապարհով որոշակի օգուտ տալիս է,բաց ապացուցված չէ։ Իսկ եթե, օրինակ ախտորոշված է եղել հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ, ապա ՊՆԱԴ-ի և վաղաժամ ծննդաբերության պրոֆիլակտիկան ցածր մոլեկուլյար հեպարինով պետք էր սկսել դեռևս հղիության պլանավորման փուլում:
📌Մի՛ ընդունեք վիտամիններ, էֆեկտիվ չեն
Կանխատեսումը խիստ անհատական ​​է, կախված է դանդաղման աստիճանից, պատճառից, թէ հղիության ո՞ր շաբաթից է սկսել,կա՞ թէ ոչ արյան հոսքի խանգարում։

«Կանանց առողջության պահպանման ամենահեշտ քայլերից մեկը՝ տարեկան գինեկոլոգիական զննումն է։✅ Ժամանակին հայտնաբերված խնդիրնե...
04/09/2025

«Կանանց առողջության պահպանման ամենահեշտ քայլերից մեկը՝ տարեկան գինեկոլոգիական զննումն է։
✅ Ժամանակին հայտնաբերված խնդիրները հեշտ են բուժվում։
✅ Կանոնավոր զննման շնորհիվ կանխվում են լուրջ հիվանդություններ։
Սիրելի կանայք, հոգ տարեք ձեր առողջության մասին 🌸»

Address

Գյուրջյան 6
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr.Vardanyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category