Psychotherapist Anush Gevorgyan

Psychotherapist Anush Gevorgyan Հոգեբան, հոգեթերապևտ
մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

29/07/2026

Ես հոգեբան եմ, ու ես գիտեմ, որ իմ վախերը միայն իմ վախերն են, դրանք չեմ փոխանցում իմ երեխաներին,չեմ սահմանափակում նրանց իմ դիրքորոշումներով, չեմ արգելում նրանց վայելել այն հաճույքը, որը կարող են զգալ այդ կարուսելների վրա։ 

P.S. Բոլոր կադրերն իմ տղայի մասնակցությամբ են։

Երբևէ մտածել էիք, որ մայրամուտը խորը հոգեբանական նշանակություն ունի։ Պահպանիր  և կիսվիր👍❤️Ընդունել անխուսափելի ավարտը և ...
25/07/2026

Երբևէ մտածել էիք, որ մայրամուտը խորը հոգեբանական նշանակություն ունի։ Պահպանիր և կիսվիր👍❤️

Ընդունել անխուսափելի ավարտը և բաց թողնել։
Մայրամուտը խորհրդանշում է օրվա ավարտը, ինչը հոգեբանորեն ասոցացվում է ցիկլերի, փուլերի կամ հարաբերությունների ավարտի հետ։ Այն սովորեցնում է «բաց թողնել» և ընդունել, որ յուրաքանչյուր ավարտ բնական է։

Անորոշության անխուսափելիությունը և հանգստությունը։
Մայրամուտին հաջորդում է մթությունը, որը հաճախ ասոցացվում է անհայտի կամ վախի հետ, սակայն մայրամուտի տաք գույները մեղմում են այդ անցումը՝ պարգևելով ապահովության զգացում։

Մայնդֆուլնես` գիտակից կենտրոնացում։ Մայրամուտի գույները փոխվում են րոպեների ընթացքում։ Սա ստիպում է ուղեղին կենտրոնանալ ընթացիկ վայրկյանի վրա, քանի որ «հետո» այն արդեն անհետացած կլինի։

Մայրամուտին հետևելը ինքնաբուխ հոգեթերապևտիկ սեանս է։ Այն հնարավորություն է տալիս դանդաղեցնել կյանքի ռիթմը, լիցքաթափել նյարդային համակարգը և վերակապվել սեփական ներաշխարհի ու բնության հետ։

20/07/2026

Երբեմն ինքնախնամքը պահանջում է ոչ թե ակտիվ գործողություն, այլ պասիվ ոչինչ չանել։

18/07/2026

Արձակուրդը մասնագիտական այրումը կանխարգելելու և ինքնախնամքի կարևոր միջոց է։

04/07/2026

Սթրեսը Ձեզ, թե՞ դուք սթրեսին... ահա, թե որն է կարևոր հարցը։

03/07/2026

Էներգիայի բացակայությունը և հոգնածությունը միշտ չէ, որ ծանր աշխատանքի հետ է կապված։ Մեր հոգեկան առողջությունը և հոգատարությունը սեփական անձի հանդեպ կարող է էներգիայի աղբյուր դառնալ։

26/06/2026

Երբ դեստրուկտիվ դիրքորոշումները կողմնորոշում են մեր կյանքը։
Դիտել ձայնով։🔊
Մանկուց մ։եզ փոխանցում են դաստիարակչական բնույթի դեստրոկտիվ դիրքորոշումներ, որոնց շրջապտույտից դուրս գալը շատ դժվար է լինում։ Դրանցից մեկն է "Աշխատանքը գեղեցկացնում է, երիտասարդացնում է մարդուն"։
Դիտեք և լաեք խոսքերը💞

21/06/2026

Ինչու ես դու հայտնվում մի հարաբերություններում, որտեղ քեզ հարմար և երջանիկ չես զգում, այլ շարունակում ես արժանանալ սիրո։
Գրի, եթե ցանկանում ես քննարկել սիրո և տրավմատիկ հարաբերությունների կրկնվող սցենարները մասնագետի հետ։

02/06/2026

Հոգեբանի սենյակում բացվում են մեր մանկության ամենամութ արկղիկները և դու հասկանում ես, որքան անպաշտպան և խոցելի են երեխաները մեծերի աշխարհի առաջ։
Երեխաներին պետք է պաշտպանել և հոգ տանել նրանց մասին ամեն օր, տարվա բոլոր օրերին։

29/05/2026

Ինչո՞ւ է հոգեբանը թերապիայի ընթացքում իրականացնում հոգեկրթություն

​Հոգեբանը բացատրում է այցելուի հետ տեղի ունեցող պրոցեսները։ Օրինակ, տագնապային վիճակում գտնվող այցելուին բացատրում է, ինչպես է տագնապն ազդում մարդու ֆիզիոլոգիայի, հույզերի և վարքի վրա։ Կամ, ինչպես է սթրեսն առաջացնում “փախիր կամ հարձակվիր” ռեակցիան։

Հոգեկրթությունն օգնում է հաղթահարել դիմադրությունը։ Երբ այցելուն հասկանում է թերապևտիկ վարժությունների կամ տնային առաջադրանքների իմաստը, նա ավելի պատրաստակամորեն է ներգրավվում ապաքինման գործընթացում։ 

Հոգեկրթությունն օգնում է այցելուին հասկանալ, որ հոգեբանը «ամենագետ փրկիչ» չի, այլ մասնագետ, ով ունի համապատաախան գիտելիքներ և մարդկանց հետ աշխատելու փորձ։

Հոգեկրթությունը կարևոր է ոչ միայն թերապևտիկ գործընթացում, այլ ինքնազարգացման, ինքնաընդունման, միջանձնային հարաբերությունների բարելավման, հոգեկան առողջության կարևորության, հոգեբանական գիտելիքների մասայականացման համար։

Գիտելիքը ուժ է, բայց հոգեբանական գիտելիքը նաև ազատություն է։

#հոգեբան #հոգեկրթություն #հոգեբանականխորհրդատվություն #հոգեթերապիա #ԴիաԼոգ

Address

Տերյան 3, Դիա Լոգ հոգու և մտքի ներդաշնակ զարգացման կենտրոն
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 10:00 - 20:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Psychotherapist Anush Gevorgyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share