ՈւԱԿ Ախտորոշիչ ծառայություն / NCO Diagnostic Service

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՈւԱԿ Ախտորոշիչ ծառայություն / NCO Diagnostic Service

ՈւԱԿ Ախտորոշիչ ծառայություն / NCO Diagnostic Service Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՈւԱԿ Ախտորոշիչ ծառայություն / NCO Diagnostic Service, Medical and health, Fanarjyan 76, Yerevan.

Բարի Գալուստ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշիչ ծառայություն․ ժամանակակից սարքավորումներով ու բարձրակարգ մասնագետներով ապահովում ենք արագ, ճշգրիտ և վստահելի ախտորոշում։

10/08/2026

🦠Ի՞նչ է պահակային ավշային հանգույցը և ինչո՞ւ է դրա հայտնաբերումը կարևոր

👩🏻‍⚕️ՈւԱԿ Ախտորոշիչ ծառայության ռադիոլոգ Նաիրա Հարությունյանը պատասխանում է այս և այլ կարևոր հարցերի՝ ներկայացնելով պահակային ավշային հանգույցի դերն ախտորոշման գործընթացում։

27/07/2026

🩻Գիտե՞ք, որ ամբողջ ողնաշարը, կոնքը , մարմնի առանցքը ստորին վերջույթները կարելի է գնահատել ընդամենը մեկ պատկերով

📌Slot (Stitching) տեխնոլոգիայով իրականացվող հետազոտությունը հնարավորություն է տալիս մեկ պատկերում տեսնել ամբողջ ողնաշարը վերջույթը և գնահատել դրա դասավորվածությունը, սկոլիոզը, կիֆոզը, լորդոզը, կոնքի հավասարակշռությունը և մարմնի առանցքը։

Հետազոտությունը թույլ է տալիս խուսափել բազմաթիվ առանձին նկարներից և կարող է նվազեցնել ընդհանուր ճառագայթային ծանրաբեռնվածությունը՝ կախված կիրառվող մեթոդից։

📍 Ճշգրիտ ախտորոշումը ճիշտ բուժման առաջին քայլն է։

25/07/2026

🦴 Ի՞նչ պետք է իմանալ ոսկրային սարկոմայի մասին և ինչո՞ւ է վաղ ախտորոշումն այդքան կարևոր

ՈւԱԿ մասնագետները խոսում են հիվանդության առաջին ախտանշանների, վաղ ախտորոշման կարևորության և ժամանակակից բուժման հնարավորություններից։

🎥 Լուրեր -ի անդրադարձը

07/07/2026

«Սոնոգրաֆիան վնասակա՞ր է», «Հաճա՞խ կարելի է կատարել»…❓

Եթե այս հարցերից գոնե մեկը երբևէ ձեզ հետաքրքրել է, ապա այս տեսանյութը հենց ձեզ համար է։

📌ՈՒԱԿ Ախտորոշիչ ծառայության բժիշկ-ռադիոլոգ Լիլիթ Շաքարյանը հերքում է սոնոգրաֆիայի մասին ամենատարածված միֆերը և ներկայացնում գիտականորեն հիմնավորված փաստերը։

🎥 Դիտե՛ք տեսանյութը, տեղեկացե՛ք և հոգ տարե՛ք Ձեր առողջության մասին։

🩺 Շնորհավոր բուժաշխատողի օրՍիրելի՛ բուժաշխատողներ,Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ջերմորեն շնորհավորում է Ձեզ բուժաշխ...
21/06/2026

🩺 Շնորհավոր բուժաշխատողի օր

Սիրելի՛ բուժաշխատողներ,

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ջերմորեն շնորհավորում է Ձեզ բուժաշխատողի օրվա կապակցությամբ։

💜Շնորհակալ ենք առողջապահական համակարգի զարգացման և մարդկանց առողջության պահպանման գործում ունեցած կարևոր ներդրման համար։

📌Կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման մարտահրավերները. ՈՒԱԿ մասնագետի զեկույցը Ռադիոլոգիայի հայկական 8-րդ համագումարումՈՒԱ...
19/06/2026

📌Կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման մարտահրավերները. ՈՒԱԿ մասնագետի զեկույցը Ռադիոլոգիայի հայկական 8-րդ համագումարում

ՈՒԱԿ Ախտորոշիչ ծառայության բժիշկ-ռադիոլոգ Սոնա Ջիլավյանը հունիսի 5-ին մասնակցել է Ռադիոլոգիայի հայկական 8-րդ համագումարին։

📄 Համագումարի շրջանակում Սոնա Ջիլավյանը ներկայացրել է «Ինտերվալային քաղցկեղ. որտե՞ղ են ավարտվում մամոգրաֆիայի հնարավորությունները» թեմայով զեկույցը՝ անդրադառնալով կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությանը, սկրինինգին, ինչպես նաև մամոգրաֆիկ հետազոտությունների սահմանափակումներին և ժամանակակից ախտորոշիչ մոտեցումներին։

👩‍🔬Մասնակցությունը նման հեղինակավոր մասնագիտական հարթակներում հնարավորություն է տալիս շարունակաբար ընդլայնել գիտելիքները, ծանոթանալ ոլորտի նորագույն ձեռքբերումներին և միջազգային փորձը ներդնել ամենօրյա կլինիկական աշխատանքում՝ նպաստելով հիվանդությունների առավել արդյունավետ ախտորոշմանը։

📌ՈՒԱԿ-ը կարևորում է իր մասնագետների շարունակական մասնագիտական զարգացումն ու գիտական ակտիվությունը՝ որպես առողջապահական ծառայությունների որակի բարձրացման կարևոր նախապայման։

05/05/2026

Կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը. «Եղիր առողջ» հաղորդման անդրադարձը

📌ՈՒԱԿ Ախտորոշիչ ծառայություն բժիշկ-ռադիոլոգ Սոնա Ջիլավյանը ներկայացնում է ծրագրի մանրամասները

01/05/2026

🤝Շնորհավոր Մայիսի 1-ը՝ Աշխատավորների միջազգային օրը

Այս օրը լավ առիթ է արժևորելու յուրաքանչյուրի նվիրված աշխատանքը, պատասխանատվությունն ու մարդկային հոգատարությունը։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ողջ թիմը ամեն օր կատարում է կարևոր ու պատվաբեր գործ՝ պայքարելով մարդկանց առողջության և կյանքի համար։

Թող ձեր աշխատանքը միշտ ուղեկցվի ուժով, համբերությամբ և հաջողություններով, իսկ կյանքը՝ խաղաղությամբ ու բարեկեցությամբ։

17/04/2026

🔬 Ի՞նչ է սցինտիգրաֆիան և ե՞րբ է այն անհրաժեշտ

Այս տեսանյութում ՈւԱԿ Ախտորոշիչ ծառայության բժիշկ - ռադիոլոգներ Կարինե Խոնդկարյանը և Նաիրա Հարությունյանը պատասխանում եմ ամենահաճախ տրվող հարցերին՝
✔️ Ի՞նչ է ցույց տալիս հետազոտությունը
✔️ Ո՞ւմ է այն անհրաժեշտ
✔️ Ինչպե՞ս է կատարվում
✔️ Կա՞ն արդյոք հակացուցումներ
✔️ Պե՞տք է պատրաստվել
✔️ Արդյո՞ք այն անվտանգ է

⚠️ Սցինտիգրաֆիան օգնում է հայտնաբերել խնդիրները նույնիսկ այն դեպքում, երբ դրանք դեռ տեսանելի չեն այլ մեթոդներով

💬 Ունե՞ք հարցեր — գրեք մեկնաբանությունում

06/04/2026

🩻🦴 Գիտե՞ք ինչ է դենսիտոմետրիան և ինչո՞վ է վտանգավոր օստեոպորոզը

ՈւԱԿ Ախտորոշիչ ծառայության բժիշկ - ռադիոլոգ Լիլիթ Այվազյանը պատասխանում է Ձեզ հաճախ անհանգստացնող հարցերին:

💬 Ունե՞ք հարց — գրեք մեկնաբանությունում

Address

Fanarjyan 76
Yerevan
0052

Alerts

Be the first to know and let us send you an email when ՈւԱԿ Ախտորոշիչ ծառայություն / NCO Diagnostic Service posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share