MD_Mkhitaryan

Մի' լռիր, լռելու, հարմարվելու, դիմանալու դարն արդեն անցյալում է, հիմա խոսել է պետք։Ու եթե քո երեխայի հետ «վատ են վարվում...
27/08/2026

Մի' լռիր, լռելու, հարմարվելու, դիմանալու դարն արդեն անցյալում է, հիմա խոսել է պետք։

Ու եթե քո երեխայի հետ «վատ են վարվում», մի' լռիր❗️

Վերջին դեպքերը ինձ թույլ տվեցին հասկանալ, որ էջս միայն մանկաբուժական տեղեկատվության տարածման համար չէ, սրանով կարելի է նաև հասնել այլ՝ անհրաժեշտ մարդկանց ու կառույցներին, կարելի է օգնել, համենայն դեպս փորձել օգնել...

Ու եթե ձեր կամ ձեր բարեկամի, հարևանի, անծանոթի երեխան խնդիրների մեջա ու չի կարողանում լիարժեք մանկությունը վայելել, մի' լռեք, խոսեք այդ մասին, ի վերջո՝ ինձ գրեք, միասին կփորձենք մի բան փոխել!

Սիրով ձեր՝ միշտ ձեր կողքին գտնվող մանկաբույժ
Աննա Արծրունու Մխիթարյան 👩🏻‍⚕️

🔰Սպիտակած լեզու✅Լիովին նորմալ երևույթ է։ ✅Դիտվում է թե' կրծքի կաթ ու թե' կաթնախառնուրդ ուտող բոլոր բալիկների մոտ։ ✅Որևէ ...
15/08/2026

🔰Սպիտակած լեզու

✅Լիովին նորմալ երևույթ է։
✅Դիտվում է թե' կրծքի կաթ ու թե' կաթնախառնուրդ ուտող բոլոր բալիկների մոտ։
✅Որևէ անհանգստություն չի պատճառում փոքրիկին։
✅Բուժման կարիք չունի։

🔰Կաթնախտ

❎Բերանի խոռոչը (լեզու, այտերի ու շուրթերի ներքին մակերես, քիմք) պատող սպիտակ, կաթնաշոռանման ախտաբանական փառ է:
❎Օր օրի ավելանալով՝ անհանգստություն ու դիսկոմֆորտ է պատճառում, ինչից երեխան սկսում է հրաժարվել կաթից։
❎Մեղավորը սնկերն են։
❎Բուժումը՝ հակասնկային դեղամիջոցներով։

⚠️Թույլ մի' տվեք հարևան-բարեկամ-դեղատան վաճառողին ավելորդ «ախտորոշումներ» հնչեցնել։
Ժամանակին դիմեք ձեր մանկաբույժին👩🏻‍⚕️🧑🏻‍⚕️։

Բախվել ե՞ք նման խնդրի հետ, ի՞նչ եք արել բուժման համար, կիսվեք մեկնաբանություններում👇🏻։

Սիրով ձեր՝ սպիտակ փառ չբուժող մանկաբույժ
Աննա Արծրունու Մխիթարյան 👩🏻‍⚕️

Հազարավոր բառերի փոխարեն այս պարզ ու հասարակ արտահայտությունը կարող է այնքա~ն սեր, ջերմություն ու հանգստություն տալ 9 եր...
15/08/2026

Հազարավոր բառերի փոխարեն այս պարզ ու հասարակ արտահայտությունը կարող է այնքա~ն սեր, ջերմություն ու հանգստություն տալ 9 երկար ու ձիգ ամիսների միջով անցած, տակավին նոր ծննդաբերած, անմարդկային ցավեր զգացած ու էմոցիաների տեղատարափից ցնցվող կնոջ սիրտը...

Գիտեմ, ինքս եմ զգացել ու էնքա~ն լավ եմ հասկանում ձեզ🤍

Իմացեք, որ այն, ինչ զգում եք, նորմալ է ու ժամանակավոր, իմացեք, որ դուք մենակ չեք այս ճանապարհին ու մի ամաչեք օգնություն խնդրել հարազատներից, հիմա դուք դրա կարիքն այնքա~ն շատ ունեք 🤗

Ես էլ՝ միշտ էստեղ եմ, հնարավորության ու հասցնելու չափով ձեր կողքին, եթե ոչ ներկա պահին օնլայն, ապա էջում տեղ գտած բազմաթիվ օգնող գրառումներով ու խորհուրդներով🤍

Ու ես ձեզ ամուր գրկում եմ 🤗

Թե բա՝ «երեխայիդ պարտադիր ջուր տուր կաթին զուգահեռ, ծարավումա, դրա համար էլ անհանգիստա»..Լսել ե՞ք, տվել ե՞ք, սպասեք բացա...
04/08/2026

Թե բա՝ «երեխայիդ պարտադիր ջուր տուր կաթին զուգահեռ, ծարավումա, դրա համար էլ անհանգիստա»..
Լսել ե՞ք, տվել ե՞ք, սպասեք բացատրեմ👇🏻.

Ամեն ինչ շատ պարզ է. ոչ մի ջուր մինչև հավելյալ սնուցում սկսելը (շուրջ 6 ամսական հասակը)։

«Ինչու՞, չէ՞ որ ջուրը կյանք է»,_կասեին մեր մեծերը։
«Որովհետև կրծքի կաթի 80%-ից ավելին ջուր է, իսկ կաթնախառնուրդն ինքնին ջրով է պատրաստվում»,_կասեմ ես:

Բացի այդ՝ մինչև 6 ամսական երեխայի ստամոքսը խիստ փոքր է ու չունի հավելյալ ջրի տեղ, բացի այդ՝ նույն այդ ջուրը, լցնելով փոքրիկ ստամոքսը, հագեցնում ու փքում է երեխային, զրկելով իրեն այնքան անհրաժեշտ կալորիաներ ստանալուց, ու բացի այդ՝ ջուրը կարող է վարակի փոխանցման աղբյուր հանդիսանալ երեխայի համար։

Այսպիսով՝ ջուրը կյանք է, բայց ոչ մինչև 6 ամսական հասակը 🙂

Իսկ դուք տվել/տալիս ե՞ք ջուր ձեր՝ մինչև 6 ամսական երեխաներին, կիսվեք մեկնաբանություններում👇🏻։

Սիրով ձեր՝ ջուր շատ սիրող մանկաբույժ
Աննա Արծրունու Մխիթարյան 👩🏻‍⚕️

03/08/2026

Այլևս բոլորս ապրում ենք գաջեթների դարաշրջանում ու ոչինչ չենք կարող անել դրա հետ։

Բայց մի բան հստակ է. հասցրեք գաջեթներից ավելի շատ լինել ձեր փոքրիկների կողքին, հետո դրա հնարավորությունն այլևս չեք ունենալու🥹։

Կիսվեք տեսնեմ՝ ձեր երեխաներն էլ ե՞ն շատ «մտնում» հեռախոսների մեջ։ Ինչպե՞ս եք պայքարում դրա դեմ։

Սկսվել է կրծքով կերակրմանը նվիրված շաբաթը, այսինքն՝ ևս մեկ անգամ հիշեցում բոլորիս, թե որքա~ն կարևոր է անդադար կարդալ, կր...
03/08/2026

Սկսվել է կրծքով կերակրմանը նվիրված շաբաթը, այսինքն՝ ևս մեկ անգամ հիշեցում բոլորիս, թե որքա~ն կարևոր է անդադար կարդալ, կրթվել ու չհավատալ դարերով գոյություն ունեցող բոլոր հնարավոր միֆերին, ինչպիսին է օրինակ՝ կրծքի չափի կապը կաթնարտադրության հետ🤷🏻‍♀️։

🔰Եկեք նորից հիշենք ու չմոռանանք՝
կրծքի չափն էական չէ, դա բոլորովին կապ չունի կաթնարտադրության մեխանիզմների հետ, որի համար պատասխանատու են հորմոնները, էական է երեխայի կրծքին ճիշտ ամրակցումն ու վստահ լինելը, որ ձեր կաթը լավագույնն է ու լիովին բավարար ձեր փոքրիկի համար🤍

👇🏻Կիսվեք տեսնեմ՝ ի՞նչ միֆեր եք լսել կրծքով կերակրման վերաբերյալ։ Այս շաբաթվա ընթացքում փորձենք միասին կոտրել հնացած կարծրատիպերը։

Սիրով ձեր՝ կրծքով կերակրումն ամենից շատն աշխարհում խրախուսող մանկաբույժ
Աննա Արծրունու Մխիթարյան 👩🏻‍⚕️

#մանկաբույժ #մանկաբուժություն #մանկաբույժիանկյուն #մանկաբույժիխորհուրդներ

Հաճախ երեխաների ծնողներն ինձ են ուղարկում (ոչ իմ նշանակած) անալիզները (օրինակ՝ արյան կամ մեզի քննություն)՝ խնդրելով «մի ...
10/07/2026

Հաճախ երեխաների ծնողներն ինձ են ուղարկում (ոչ իմ նշանակած) անալիզները (օրինակ՝ արյան կամ մեզի քննություն)՝ խնդրելով «մի հատ արագ աչքի անցկացնել» դրանք...
Պատասխանս բոլորի համար միշտ նույնն է. չեմ նայում անալիզներ ինստագրամով և խնդրում եմ դիմել իրենց մանկաբույժին կամ այցելել ինձ մոտ խորհրդատվության։

Գիտե՞ք ինչու եմ էդպես անում☝🏻.
որովհետև մանկաբույժի համար միայն անալիզներ նայելը առաջնային չէ, որովհետև լավ մանկաբույժը բուժում է երեխայի հիվանդությունը, այլ ոչ՝ անալիզների շեղված տվյալները!

Այո, երբեմն դրանք կարող են լինել խիստ անհրաժեշտ, հատկապես այն դեպքերում, երբ բախվում ենք անհասկանալի որևէ խնդրի և անալիզներն օգնում են գնահատել օրգանիզմի վիճակը «ներսից»։

Այնուամենայնիվ հիշեք. մանկաբույժը միշտ պետք է տեսնի և զննի երեխային՝ գնահատելով ընդհանուր վիճակն ու ծանրության աստիճանը։

Հ.Գ. Մի գաղտնիք բացեմ՝ անալիզներ քննարկելու համար կարող ենք նաև երբեմն կատարել առցանց (օնլայն) խորհրդատվություն՝ միանալով տեսազանգի միջոցով և մանրամասն քննարկելով ձեզ հուզող բոլոր հարցերը (բայց դա չի վերաբերում արտահերթ ու ծանր վիճակներին և ավելի հարմար է, եթե դուք ապրում եք արտերկրում կամ տվյալ պահին չեք կարող մոտենալ)։

Առցանց գրանցման համար՝DoctorYan հավելված։

Սիրով ձեր՝ անալիզներ չսիրող մանկաբույժ
Աննա Արծրունու Մխիթարյան 👩🏻‍⚕️

Լունծիկի մազերը ես չեմ էսպես սիրուն հարդարել... էսօր չհասցրի անել դա մանկապարտեզի խմբով թատրոն գնալուց առաջ, որովհետև հի...
06/07/2026

Լունծիկի մազերը ես չեմ էսպես սիրուն հարդարել... էսօր չհասցրի անել դա մանկապարտեզի խմբով թատրոն գնալուց առաջ, որովհետև հիվանդանոցում էի, հերթապահող բժիշկ եմ...
Ու էսօր չհասցրի աղջկաս համար գեղեցիկ զգեստ արդուկել պատրաստել, որովհետև հերթապահող բժիշկ եմ...
Ու երեկ չհասցրի մասնակցել եղբորս տղայի 1 տարեկանին, որովհետև հերթապահող բժիշկ եմ...
Ու վաղը, թերևս, չեմ հասցնելու տեսնել ոնցա մեծանում, փոխվում, ինքնուրույնանում ու հեռվանում ինձանից, որովհետև հերթապահող բժիշկ եմ...

Ու էս տողերը տխրություն առաջացնելու համար չի, որ գրում եմ, այլ տեղ հասցնելու այն, որ մենք՝ հերթապահող անձինքս, կլինի բժիշկ, բուժքույր թե մայրապետ, ևս մարդ ենք, ևս տուն-տեղ ու ընտանիք ունենք, բաց թողնված միջոցառումներ ու հիվանդացող երեխաներ ունենք, բայց ընտրում ենք աշխատել, այն էլ՝ չքնելով, որ կարողանանք օգնել, աջակցել, բուժել ու հույս տալ ձեզ...

Ուրեմն եկեք հարգենք մեր աշխատանքը, չարժեզրկենք գիշերը չքնող բուժաշխատողին, լինենք համբերատար ու զիջող, շարքում հերթին խելոք սպասող ու չբողոքող, թեժ գիծ զանգելով չվախեցնող (ի դեպ՝ վաղուց արդեն չենք վախենում, մեզ դա միևնույնն է:)), սիրալիր ու բարեհամբույր մենք՝ հիվանդ երեխաների ու իրենց գերլարված ծնողների, և դուք՝ հոգնած, բայց աշխատել շարունակող բուժաշխատողի նկատմամբ։

Այսքանն էի ուզում գրել վերջին հերթապահությունից հետո, վերջապես ստացվեց անել դա, գրկում եմ բոլորիդ ու շնորհակալ եմ, որ հասկանում եք🤗

Բժշկությունն ուղղակի պայմանագիր ու տրված երդում չէ, այլ շատ~տ ավելին... Բժշկությունն ուղղակի աշխատանք չէ, այլ՝ նվիրում։Բ...
21/06/2026

Բժշկությունն ուղղակի պայմանագիր ու տրված երդում չէ, այլ շատ~տ ավելին...

Բժշկությունն ուղղակի աշխատանք չէ, այլ՝ նվիրում։
Բժշկությունն ուղղակի մասնագիտություն չէ, այլ՝ կոչում։
Բժշկությունն ուղղակի պարտաճանաչություն չէ, այլ՝ պատասխանատվություն, որը, երբեմն, կարող է մի ամբողջ կյանք արժենալ։
Բժշկությունը սեր է, բարություն, փոխըմբռնում, ամուր բռնած հիվանդի ձեռք ու զսպված արցունքներ իր ախտորոշված հիվանդության համար, պայքար է ու հաղթանակ, երբեմն էլ, ցավոք, պարտություն...

Բժշկությունն առանձին կյանք է, որ ապրում ես սեփական կյանքիդ զուգահեռ ու փորձում բալանսավորված առաջ գնալ առանց խախտելու որևէ կողմի սահմանը։
Բժշկությունը մենք ենք🤍

Թող շնորհավոր լինի բուժաշխատողի տոնը🎉🎉🎉Մեզ անսահման առողջություն, համբերություն ու բավարար ժամանակ շարունակելու այն, ինչի համար այս աշխարհ ենք եկել 👩🏻‍⚕️

Address

Մուրացան մանկական հիվանդանոց
Tbilisi

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MD_Mkhitaryan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share