Dr. Sevada Hakobyan / սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյան

Dr. Sevada Hakobyan / սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյան Բժիշկ, բ․գ․թ․ դոցենտ

Գիտական աստիճանը՝ Բժշկական գիտությունների թեկնածու
Պաշտոնը՝ ՀՀ Առողջապահության նախարարության Գլխավոր Խորհրդատու սեքսոպաթոլոգիայի գծով
Աշխատավայր՝ Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոն
Հասցե՝ ՀՀ․ ք․ Երևան, Հերացի 5
Հեռախոս +374 94 464918
E-mail [email protected]

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Անցել է զինվորական ծառայության Կենտրոնական Զինվորական Հոսպիտալում` ուրոլոգիայի բաժանմունքում

2002-2018 Աշխատել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնում: Սեքսոպաթոլոգիայի Համալսարանական Կլինիկայում կատարում է պացիենտների ընդունելություն` սեքսուալ խանգարումներով և անպտղության խնդիրներով: Բուժվում են տղամարդկանց և կանանց տարաբնույթ սեռական խանգարումներ, ինչպես նաև ամուսնական զույգերի սեքսուալ աններդաշնակությունները
2010-2018թթ․․ ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ
Սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար
2018-ից ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդատու սեքսոպաթոլոգիայի գծով
2019-ից Հայ-ամերիկյան առողջության կենտրոն, սեքսոպաթոլոգ
Բազմաթիվ եվրոպական երկրներում ունեցել է ելույթներ, որոնք արժանացել են բարձր գնահատականի
ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
"Կլինիկական սեքսոլոգիա" դասագրքի համահեղինակ
"Կլինիկական սեքսոլոգիա.Դասագիրք բժիշկ-ուսանողների համար" (Ռուս. լեզվով) դասագրքի համահեղինակ
2007-ին Պաշտպանել է թեկնածուական թեզ ″Տղամարդկանց սեքսուալ ֆունկցիան վերարտադրողական խանգարումների ժամանակ″ թեմայով
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Սեքսոլոգների Ասոցացիայի հիմնադիր անդամ
Պտղաբերության Պահպանման Միջազգային Ասոցիացիայի անդամ



ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵւՅԱԼ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ Եւ ԲՈՒԺՈՒՄ
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՍԵՌԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ♂️
Սեռական ցանկության նվազում կամ բացակայություն
էրեկցիայի խանգարում կամ էրեկտիլ դիսֆունկցիա
ՍԵՐՄՆԱԺԱՅԹՔՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ♂️
Վաաժամ սերմնաժայթքում
Ռետրոգրադ սերմնաժայթքում
Ցավ սերմնաժայթքման ժամանակ
Խրոնիկական բորբոքային հիվանդություններով պայմանավորված սեքսուալ խանգարումներ
Տղամարդու անպտղություն
ԿԱՆԱՆՑ ՍԵՌԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ
Սեռական ցանկության խանգարումներ
Սեռական ցանկության նվազում կամ բացակայություն
Սեքսուալ ավերսիա
Գերակտիվ սեռական ցանկություն
ԿԱՆԱՆՑ ՍԵՌԱԿԱՆ ԳՐԳՌՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ
Լյուբրիկացիայի (հեշտոցի խոնավացման) անբավարարություն կամ բացակայություն
ԿԱՆԱՆՑ ՕՐԳԱԶՄԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ
Անօրգազմիա կամ հիպոօրգազմիա
ՍԵՌԱԿԱՆ ՑԻԿԼԻ ՑԱՎԱՅԻՆ ԽԱՆԱԳԱՐՈՒՄՆԵՐ
Վագինիզմ
Դիսպարեունիա
Կոիտոֆոբիա (վախ սեռական հարաբերությունից)
ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԶՈՒՅԳԵՐԻ ՍԵՌԱԿԱՆ ԱՆՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Կրթություն
1985-1995
Ավարտել է դպրոցը ոսկե մեդալով
1995-2001
Երևանի Պետական Բժշկական Համալսարան, անվանական կրթաթոշակառու
1995-2001
Ավարտել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանը գերազանցության դիպլոմով
2001-2003
Կլինիկական օրդինատուրա, սեքսապաթոլոգիա մասնագիտություն, գերազանցության դիպլոմ
Անցել է ասպիրանտուրա
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
Պարբերաբար մասնակցում է արտասահմանյան տարբեր երկրներում տեղի ունեցող բժշկական կոնֆերանսներին և սեմինարներին, տպագրում գիտական հոդվածներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա

❗️ Շատ հետաքրքիր և բովանդակալից հարցազրույց Խոսել ենք սեռական առողջության, սեռակրթության և շատ այլ կարևոր թեմաներից Seva...
23/08/2026

❗️ Շատ հետաքրքիր և բովանդակալից հարցազրույց
Խոսել ենք սեռական առողջության, սեռակրթության և շատ այլ կարևոր թեմաներից
Sevada Hakobyan

Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անը...

21/08/2026

❗️Հարգելի ընկերներ իմ հեռախոսահամարի +37494464918 WhatsApp-ը արգելափակվել է անհասկանալի պատճառներով, ուստի խնդրում եմ կապ հաստատել ուղիղ զանգելու, Viber, Telegram կամ մյուս մեսենջերներով: Շնորհակալություն

19/08/2026

Ինչպիսի՞ անդրավարտիք է խորհուրդ տրվում տղա երեխաներին հագցնել
#բժիշ #Սեքսոպաթոլոգ #094464918

17/08/2026

Ինչու՞ են արյուն վերցնում անանուն մատից
#սևադահակոբյան #սեքսոպաթոլոգ #094464918 #բժիշկ

📌 Պացիենտները, որոնք ունեն շաքարային դիաբետ, շատ ավելի հաճախ են ունենում սեքսուալ խանգարումներ: ✅ Շաքարային դիաբետը մեծա...
14/08/2026

📌 Պացիենտները, որոնք ունեն շաքարային դիաբետ, շատ ավելի հաճախ են ունենում սեքսուալ խանգարումներ:
✅ Շաքարային դիաբետը մեծապես բարձրացնում է տղամարդկաց մոտ էրեկցիայի և սերմնաժայթքման խանգարման, իսկ կանանց մոտ հեշտոցի խոնավացման և սեռական ցանկության խանգարումների հավանականությունը:
🩸Ավելին, 1-ին տիպի շաքարային դիաբետը երիտասարդների մոտ կարող է հանգեցնել սերմնահեղուկի բացակայության՝ հետընթաց սերմնաժայթքման պատճառով՝ հանգեցնելով անպղության:
‼️Ուստի չափազանց կարևոր է դիաբետ ունեցող մարդկանց մոտ իրականացնել սեքսուալ խանգարումների կանխարգելիչ բուժում՝ խուսափելու համար սեռական խնդիրներից և անպտղության առաջացման վտանգից:
Երբեմն ասում են, որ դիաբետ ունեցող մարդու երկրորդ բժիշկը պետք է լինի սեքսոպաթոլոգը՝ էնդոկրինոլոգից հետո:
⚠️ Կանխարգելիչ միջոցները և կարևոր խորհուրդները կներկայացնենք հաջորդիվ:

12/08/2026

Մտորումներ...
Մաղթում եմ, որ բարի լինենք ❤️

⚕️ Իմ կարծիքով հիվանդության ժամանակ առաջին կարևոր օրենքը սա է՝ մի փնտրեք հիվանդության մասին տեղեկություն համացանցից, այլ...
11/08/2026

⚕️ Իմ կարծիքով հիվանդության ժամանակ առաջին կարևոր օրենքը սա է՝ մի փնտրեք հիվանդության մասին տեղեկություն համացանցից, այլ հարցրեք բժշկին:
🔸Չունենալով բժշկական կրթություն, դուք երբեմն սխալ եք ընկալում հիվանդության մասին տարաբնույթ, երբեմն կեղծ ինֆորմացիան, չեք կարողանում տարանջատել իրական բժշկական և ոչ գիտական տեղեկությունը, որի պատճառով երբեմն կարող են ավելի ծանր էմոցիոնալ-հոգեբանական դժվարություններ առաջանալ:
🔸Հաճախ դրա պատճառով ցայտնոտի և հուսահատության մեջ կարող եք ընկնել և իզուր ժամանակ կորցնել:
🔹Ուստի ճիշտ կլինի, որ ձեր հիվանդության հետ կապված բոլոր հարցերը ուղղեք ձեր բժշկին, ոչ թե փորձեք փնտրել համացանցում և հաճախ բախվեք իրարամերժ տեղեկատվության: Բժշկագիտությունը ճշգրիտ գիտություն չէ և հաճախ է լինում նույն խնդրի վերաբերյալ տարաբնույթ տեսակետներ:

📌 Հոտի զգացողությունը ազդեցիկ դեր ունի մարդկային հարաբերություններում՝ ներառյալ սեռական կյանքը։ ✅Գիտնականները պնդում են,...
07/08/2026

📌 Հոտի զգացողությունը ազդեցիկ դեր ունի մարդկային հարաբերություններում՝ ներառյալ սեռական կյանքը։ ✅Գիտնականները պնդում են, որ մարդը կարող է տարբերակել մոտավորապես 1 տրիլիոն տարբեր բույրեր, որը շատ ավելի է քան գույների քանակը, որը կարող ենք տեսնել և ձայները, որ կարող ենք լսել:
✅ Հետազոտողները ենթադրում են, որ մարդու մարմնի հոտը կարող է տեղեկություն տրամադրել նրա տարիքի, սեռի և սեռական կողմնորոշման վերաբերյալ։ Այն կարող է նաև օգնել մարդկանց հաղորդել սեռական ազդանշաններ։
Biological Psychology ամսագրում տպագրված ուսումնասիրության մեջ քննարկվում է տղամարդու սեռական արձագանքը կնոջ քրտնարտադրությանը՝ դաշտանային ցիկլի ֆոլիկուլյար (առաջին փուլ)և լյուտեինալ ( երկրորդ փուլ) փուլերի ընթացքում։
❗️Հետազոտողները բացահայտել են, որ տղամարդը սեռականորեն ավելի մեծ գրգռվածություն է զգում, երբ զգում է կնոջ հոտը, որը կուտակվել է ֆոլիկուլյար փուլի ընթացքում, քան լյուտեինալի: Գիտնականներն առաջարկում են մեկ այլ կապ հոտի զգացողության և սեռական ցանկության միջև։ Նրանք աշխատում էին 100 հոգուց բաղկացած խմբի հետ, որը կորցրել էր հոտի զգացողությունը։
🗣Հետազոտվողների 59 %-ը ասաց, որ իրենք ունեն ցածր սեռական ցանկություն և որ այն սկսել է նվազել հոտի զգացողությունը կորցնելու հետ միաժամանակ։
📌 Այսպիսով հոտառության և սեռական ցանկության կապը ակնհայտ է և իր մոգական ազդեցությունն է թողնում մարդու սեքսուալության վրա:

❤️Մեր ամենափոքր բալիկի ծննդյան օրն է այսօր Անսահման երջանկություն քեզ իմ սիրուն Մարի 🥰
05/08/2026

❤️Մեր ամենափոքր բալիկի ծննդյան օրն է այսօր
Անսահման երջանկություն քեզ իմ սիրուն Մարի 🥰

♦️Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցին, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները🔹Հիստերէկտոմիայի ժամանակ վիրաբուժա...
03/08/2026

♦️Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցին, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները

🔹Հիստերէկտոմիայի ժամանակ վիրաբուժական միջամտությամբ հեռացվում է կնոջ արգանդը, եթե լինում է անհրաժեշտություն, ապա հնարավոր է հեռացվի նաև մյուս ռեպրոդուկտիվ օրգանները ևս՝ վզիկը, արգանդափողերը, ձվարանները:
🔹Այն իրականացվում է բազմաթիվ դեպքերում՝ ներառյալ քաղցկեղի, էնդոմետրիոզի, կոնքի օրգանների արտահայտված պրոլապսի ժամանակ:
🔻 Սովորաբար, ինչպես փաստում են հետազոտությունները, դրանից հետո կնոջ սեքսուալ կյանքը նշանակալի փոփոխությունների չի ենթարկվում:
🔻 Որոշ կանայք նշում են նույնիսկ սեքսուալ ֆունկցիայի բարելավում, քանի որ վիրահատությունից հետո դադարում են այնպիսի անցանկալի երևույթները, ինչպիսին են ցավը, արյունահոսությունը, անմիզապահությունը:
🔻 Նրանք ավելի վստահ են զգում իրենց, ավելի քիչ են ընկճվում ինչը դրական է ազդում սեռական կյանքի վրա:
📍 Երբեմն լինում են դեպքեր, երբ կինը կարող է ունենալ որոշակի սեքսուալ դժվարություններ, օրինակ երբ հեռացվել են ձվարանները, նվազում է հորմոնների՝ էստրոգենների և տեստոստերոնի սինթեզը, որոնք շատ կարևոր են սեքսուալ ֆունկցիայի համար:
📍 Ցածր էստրոգենների մակարդակը առաջ է բերում հեշտոցի հյուսվածքի էլաստիկության և խոնավացման խնդիրներ, ինչը կարող է հարաբերության ժամանակ դիսկոմֆորտի և ցավի պատճառ հանդիսանալ:
✅ Իհարկե այս խնդիրը հեշտությամբ հնարավոր է կարգավորել՝ կիրառելով համապատասխան դեղորայքային բուժում:
Քանի որ հիստերէկտոմիայից հետո կնոջ մոտ բացակայում է մենստրուացիան և նաև չի կարող հղիանալ, երբեմն որոշ կանանց մոտ դա կարող է ընկալվել որպես կանացիության կորուստ կամ նվազում:
✅ Այդպիսի էմոցիոնալ խնդիրները նույնպես լուծելի են՝ քանի որ այս իրավիճակում բոլոր սեքսոլոգիական խնդիրները արդյունավետ կարող են կարգավորվել և կինը երկար տարիներ ապրում է առողջ սեռական կյանքով:......................................
Սևադա Հակոբյան
սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ
📍Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոն, Հերացի 5
☎️ 094 464918

Address

5 Heratsu Street, Yerevan 0025
Երևան

Opening Hours

Monday 08:30 - 16:00
Tuesday 08:30 - 16:00
Wednesday 08:30 - 16:00
Thursday 08:30 - 16:00
Friday 09:00 - 16:00
Saturday 10:00 - 13:00

Telephone

+37494464918

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Sevada Hakobyan / սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Sevada Hakobyan / սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյան:

Shortcuts

Share

Category