«Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոն» ՍՊԸ

  • Home
  • Armenia
  • Abovyan
  • «Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոն» ՍՊԸ

«Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոն» ՍՊԸ Ընտանեկան բժշկության կենտրոն ք.Աբովյանում

Ընտանեկան բժշկության կենտրոն
Գովազդի թույլտվություն N ԲՄԳ 00049 տրվ.18/07/24թ
Գովազդի թույլտվություն N ԲՄԳ-00020, տրված 08․04․2025թ․
Լիցենզիա` Կ-ԲՕ-003730 տրվ․ 21․03․2024թ․
Լիցենզիա` Կ-ԲՕ-003719 տրվ․ 11․03․2024թ․
Լիցենզիա` Կ-ԲՕ-003720 տրվ․ 11․03․2024թ․

17/09/2026

Պացիենտի անվտանգությունը բժշկական էթիկայի և որակյալ բուժօգնության հիմնաքարն է 🩺🛡️

Յուրաքանչյուր բժշկական միջամտության, նշանակման և խնամքի հիմքում ընկած է բժշկագիտության գլխավոր պատվիրանը՝ *«Primum non nocere» (Առաջին հերթին՝ մի՛ վնասիր)*։

Պացիենտների անվտանգությունը սոսկ կանոնների կամ ուղեցույցների համախումբ չէ․ այն մշակույթ է, որը պահանջում է անընդհատ զգոնություն, մասնագիտական պատասխանատվություն և թիմային սերտ համագործակցություն:

🔹 Ի՞նչ է իրականում պացիենտի անվտանգությունը.

- Ճշգրիտ և ժամանակին ախտորոշում,
- Դեղորայքի անվտանգ կիրառում և չափաբաժինների հստակ վերահսկում,
- Բուժհաստատություններում վարակների կանխարգելում,
- Բժիշկ-բուժքույր-պացիենտ բաց, հասկանալի և վստահելի հաղորդակցություն,
- Կանխարգելելի սխալների և բարդությունների նվազագույնի հասցնում:

Առողջապահական համակարգի ուժը չափվում է ոչ միայն բարդ վիրահատություններով կամ նորագույն սարքավորումներով, այլև նրանով, թե որքանով է յուրաքանչյուր պացիենտ իրեն պաշտպանված և ապահով զգում բուժման ողջ ընթացքում:

Հայկական բժշկական ասոցիացիան վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու բժշկական հանրույթին միջազգային ստանդարտների ներդրման, շարունակական կրթության և անվտանգ բուժօգնության միջավայրի ձևավորման գործում։

💙 Անվտանգ բուժօգնությունն ապահովում է կյանքեր, իսկ պացիենտի վստահությունը՝ մեր գլխավոր նվաճումն է:



#ՀայկականԲժշկականԱսոցիացիա #ՊացիենտիԱնվտանգություն #Առողջապահություն #Բժշկություն

🧨🥽 Լազերային աբլյացիան վարիկոզ հիվանդության բուժման ժամանակակից ինվազիվ մեթոդ է, որի հիմքում ընկած է երակների պատերի ջեր...
12/09/2026

🧨🥽 Լազերային աբլյացիան վարիկոզ հիվանդության բուժման ժամանակակից ինվազիվ մեթոդ է, որի հիմքում ընկած է երակների պատերի ջերմային մշակումը` ֆիբրոզ հյուսվածքի վերածմամբ։ Այն իրականացվում է
✅ առանց կտրվածքների,
✅ տեղային անզգայացմամբ,
✅ առանց անկողնային ռեժիմի
✅ և առանց աշխատունակության կորստի։
Գրանցվեք նախնական խորհրդատվության համար․
📞 Հեռ.093 20 30 63
📍 Ք. Աբովյան, Հանրապետության 11 շ, 2-րդ հարկ
📩 [email protected]
🌐 «Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոն» ՍՊԸ
Լիցենզիա` Կ-ԲՕ-000014 տրվ․ 01․07․2024թ․
Գովազդի թույլտվություն N ԲՄԳ-00020, տրվ. 08․04․2025թ․

06/08/2026

☀️ Բարձր ջերմաստիճանն ու օդի բարձր խոնավությունը մեծացնում են սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը։ Շոգ եղանակին սիրտն աշխատում է ավելի մեծ լարվածությամբ, իսկ բարդությունների վտանգն առավել բարձր է սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց շրջանում։

Ինչպե՞ս է շոգն ազդում սրտի վրա

🔹 Արյունատար անոթների լայնացման հետևանքով զարկերակային ճնշումը կարող է նվազել, իսկ սրտի կծկումների հաճախությունը՝ ավելանալ։

🔹 Առատ քրտնարտադրությունը կարող է հանգեցնել ջրազրկման և էլեկտրոլիտների կորստի՝ մեծացնելով սրտի ծանրաբեռնվածությունն ու ռիթմի խանգարումների վտանգը։

🔹 Օդի բարձր խոնավությունը դժվարացնում է քրտինքի գոլորշիացումը և օրգանիզմի բնական հովացումը՝ մեծացնելով գերտաքացման վտանգը։

🔹 Սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց մոտ կարող են սրվել առկա ախտանիշները և մեծանալ բարդությունների վտանգը։

Ինչպե՞ս պաշտպանվել

✅ Խմե՛ք բավարար քանակությամբ ջուր, եթե բժիշկը հեղուկի սահմանափակում չի նշել։

✅ Խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից։ Օրվա ամենաշոգ ժամերին՝ 11:00–17:00-ն, մնացե՛ք զով կամ լավ օդափոխվող տարածքում։

✅ Կրե՛ք թեթև, ազատ և բաց գույնի հագուստ։

✅ Խուսափե՛ք ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, հատկապես օրվա շոգ ժամերին։

✅ Շարունակե՛ք ընդունել բժշկի նշանակած դեղերը։ Առանց բժշկի խորհրդի մի՛ դադարեցրեք դրանք և մի՛ փոխեք դեղաչափերը։

✅ Պարբերաբար վերահսկե՛ք զարկերակային ճնշումը և անոթազարկի հաճախությունը։

Սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց համար շոգ օրերին հատկապես կարևոր է հետևել բժշկի ցուցումներին և կանխել ջրազրկումն ու օրգանիզմի գերտաքացումը։

30/07/2026
11/07/2026
11/07/2026

👁️✨ Կարդիոմեդ ԸԲԿ-ում իրականացվեց կատարակտի 70-րդ հաջող վիրահատությունը։
Մեզ համար սա պարզապես թիվ չէ։ Սա 70 մարդ է, ով կրկին հնարավորություն է ստացել ավելի պարզ տեսնել աշխարհը, վերադառնալ իր առօրյային և վայելել կյանքի գույները։
Շնորհակալ ենք բոլոր այն պացիենտներին, ովքեր վստահել են իրենց տեսողության վերականգնումը մեր թիմին։ Ձեր վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն ու ոգեշնչումն է։
Մենք շարունակելու ենք ապահովել անվտանգ, ժամանակակից և բարձրորակ ակնաբուժական ծառայություններ՝ յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ անհատական և հոգատար մոտեցմամբ։
💙 Շնորհավորում ենք մեր ամբողջ թիմին այս կարևոր նվաճման կապակցությամբ և մաղթում առողջ տեսողություն բոլորին։

Կարդիոմեդ ԸԲԿ
Ձեր առողջությունը մեր առաջնահերթությունն է։

📢 ԿԱՐԴԻՈՄԵԴ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը հրավիրում է աշխատանքի ընտանեկան բուժքույրի։Եթե սիրում եք Ձեր մասնագիտությունը,...
30/06/2026

📢 ԿԱՐԴԻՈՄԵԴ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը հրավիրում է աշխատանքի ընտանեկան բուժքույրի։

Եթե սիրում եք Ձեր մասնագիտությունը, պատասխանատու եք, հոգատար և ցանկանում եք աշխատել ժամանակակից ու բարեկամական միջավայրում, ապա սպասում ենք հենց Ձեզ։

Պահանջներ՝
🔹 Բուժքրոջ համապատասխան մասնագիտական կրթություն և գործող հավաստագիր,
🔹 Համակարգչային հիմնական գիտելիքներ,
🔹 Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
🔹 Պատասխանատվության բարձր զգացում և պացիենտակենտրոն մոտեցում։

Մենք առաջարկում ենք՝
✅ Կայուն աշխատանք,
✅ Մրցունակ աշխատավարձ,
✅ Մասնագիտական շարունակական զարգացում,
✅ Աջակցող և բարեկամական աշխատանքային թիմ։

📍 Աշխատավայրը՝ Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոն, Աբովյան քաղաք, Հանրապետության 11 շենք։

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] հասցեով, մինչև հուլիսի 10-ը ։

Միացե՛ք Կարդիոմեդի թիմին և միասին ստեղծենք առավել որակյալ ու հոգատար առաջնային բուժօգնություն։

Սիրելի՛ բուժաշխատողներ,Սրտանց շնորհավորում ենք ձեզ Բուժաշխատողի օրվա առթիվ։Ձեր մասնագիտությունը պարզապես աշխատանք չէ․ այ...
21/06/2026

Սիրելի՛ բուժաշխատողներ,

Սրտանց շնորհավորում ենք ձեզ Բուժաշխատողի օրվա առթիվ։

Ձեր մասնագիտությունը պարզապես աշխատանք չէ․ այն ամենօրյա նվիրում է, պատասխանատվություն և հոգատարություն մարդկանց առողջության ու կյանքի նկատմամբ։ Ձեր գիտելիքները, մարդկային վերաբերմունքը և անխոնջ աշխատանքը հույս ու վստահություն են պարգևում հազարավոր մարդկանց։

Այս օրը ևս մեկ առիթ է շնորհակալություն հայտնելու բոլոր բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին և առողջապահության ոլորտի աշխատակիցներին՝ իրենց կարևոր և պատասխանատու առաքելության համար։

Մաղթում ենք ձեզ առողջություն, մասնագիտական նոր հաջողություններ, անսպառ ուժ և խաղաղություն ձեր ընտանիքներում։

Շնորհավոր Բուժաշխատողի օրը։

Հարգանքով՝
ԿԱՐԴԻՈՄԵԴ Ընտանեկան Բժշկության Կենտրոն ❤️🩺🏥

Ավելի քան 10 տարի առաջ ստեղծելով «ԿԱՐԴԻՈՄԵԴ ընտանեկան բժշկության կենտրոնը»՝ մեր նպատակն էր ձևավորել մի միջավայր, որտեղ պ...
20/06/2026

Ավելի քան 10 տարի առաջ ստեղծելով «ԿԱՐԴԻՈՄԵԴ ընտանեկան բժշկության կենտրոնը»՝ մեր նպատակն էր ձևավորել մի միջավայր, որտեղ պացիենտը կստանա որակյալ, հասանելի և շարունակական բժշկական օգնություն մեկ հարկի տակ։

Այսօր, առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման պայմաններում, առավել ակնհայտ է առաջնային բուժօգնության և ընտանեկան բժշկության կարևորությունը՝ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և արդյունավետ կառավարման գործում։

MedCast-ի այս թողարկման ընթացքում բժիշկ David Tonoyan ի հետ խոսել ենք «ԿԱՐԴԻՈՄԵԴ ԸԲԿ»-ի ստեղծման ուղու, առողջապահական համակարգի զարգացման, ապահովագրական բժշկության և սրտանոթային հիվանդությունների կանխարգելման մասին։

🎥 Դիտեք հաղորդումը՝ https://youtu.be/1hivqBN5mgc

Դոկտոր Սամվել Հայրումյան
ԿԱՐԴԻՈՄԵԴ ԸԲԿ տնօրեն, ընտանեկան բժիշկ, սրտաբան 🩺❤️

Հետևե՛ք մեզ՝Facebook - https://www.facebook.com/doctors.room.proje...

Հանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հ...
28/05/2026

Հանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու ընտանեկան բժշկության գծով, Կարդիոմեդ ԸԲԿ տնօրեն Սամվել Հայրումյան ը պարգեւատրվել է Մխիթար Հերացու մեդալով։

Address

Հանրապետության 11, 2-րդ հարկ
Abovyan
2202

Opening Hours

Monday 09:00 - 15:30
Tuesday 09:00 - 15:30
Wednesday 09:00 - 15:30
Thursday 09:00 - 15:30
Friday 09:00 - 15:30
Saturday 10:00 - 14:00

Telephone

+37493203063

Alerts

Be the first to know and let us send you an email when «Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոն» ՍՊԸ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to «Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոն» ՍՊԸ:

Shortcuts

Share