Ախուրյանի բժշկական կենտրոն ՓԲԸ

Ախուրյանի բժշկական կենտրոն ՓԲԸ Վիրաբուժական, Պոլիկլինիկ և Թերապևտիկ ծառայություններ.

Խոր վշտով տեղեկացանք «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, հարգարժան ղեկավարի մահվան մասին։Ախուրյանի բժշկական կենտրո...
30/06/2026

Խոր վշտով տեղեկացանք «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, հարգարժան ղեկավարի մահվան մասին։

Ախուրյանի բժշկական կենտրոնի ողջ կոլեկտիվի անունից մեր անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և «Գյումրու բժշկական կենտրոնի» ամբողջ անձնակազմին։

Նրա մասնագիտական նվիրումը, մարդկային բարձր արժանիքները և առողջապահության ոլորտի զարգացման գործում ունեցած ներդրումը կմնան գործընկերների և բոլոր ճանաչողների հիշողության մեջ։

Հարգելի՛ Գոհար Այվազյան,Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ։ Մաղթում եմ ամուր առողջություն, ընտանեկան ջերմությ...
25/06/2026

Հարգելի՛ Գոհար Այվազյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ։ Մաղթում եմ ամուր առողջություն, ընտանեկան ջերմություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ։ Բարձր եմ գնահատում Ձեր պատասխանատու, բարեխիղճ և նվիրված աշխատանքը, ինչպես նաև այն բարձր մասնագիտական և մարդկային արժեքները, որոնց շնորհիվ Դուք վայելում եք գործընկերների հարգանքն ու վստահությունը։ Ձեր կազմակերպվածությունն ու պարտքի բարձր զգացումը կարևոր դեր ունեն Ախուրյանի բժշկական կենտրոնի արդյունավետ աշխատանքի և թիմային մթնոլորտի ձևավորման գործում։ Վստահ եմ, որ Ձեր փորձն ու նվիրվածությունը դեռ երկար տարիներ շարունակելու են ծառայել մեր բուժանձնակազմի զարգացմանն ու հիվանդների բարօրությանը։ Մաղթում եմ, որ կյանքի յուրաքանչյուր օրը Ձեզ պարգևի խաղաղություն, գնահատանք, ընտանեկան երջանկություն և նոր ձեռքբերումներ։

Հարգանքով՝
Միխայել Մկրտչյան
Ախուրյանի բժշկական կենտրոնի տնօրեն

21/06/2026

Սիրելի´ բուժաշխատողներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ ❤️

Հասարակությունը սովորաբար տեսնում է ձեր աշխատանքի արդյունքը, բայց ոչ միշտ՝ դրա հետևում կանգնած անքուն գիշերները, դժվար որոշումները, շարունակական ուսուցումը և մեծ պատասխանատվությունը։ Ուզում եմ գնահատանքի խոսքս ուղղել այդ անտեսանելի նվիրում համար:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր կարևորագույն բարեփոխման` առողջության ապահովագրության համակարգի ներդրման ընթացքն այսքան ճիշտ ապահովելու, համբերատարություն դրսևորելու համար: Ի վերջո, գործնականում մեր քաղաքացիներին դուք եք ներկայացնում ու մատուցում բարեփոխումը, իսկ այն, որ ապահովագրության համակարգի հանդեպ մեր հասարակությունն ունի միանշանակ ընկալում, սա նաև ձեր աշխատանքի, մեր միասնական գործակցության արդյունքն է:
Շնորհակալ եմ🤝

Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, զարգանում են տեխնոլոգիաները, բուժման նոր մեթոդները, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը։

Հենց այդ արժեքն է եղել և շարունակելու է լինել առողջապահության հիմքում:

Շնորհավորում եմ բոլորիս` բժիշկներից մինչև մայրապետեր, բուժքույրեր, առողջապահական կազմակերպիչներից մինչև համակարգի նվիրյալներ:

Սեր և բարօրություն բոլորիս ընտանիքներին և արարում` խաղաղ Հայաստանում:

Հարգելի՛ բժիշկ Կիրակոսյան,Ախուրյանի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդ...
04/05/2026

Հարգելի՛ բժիշկ Կիրակոսյան,

Ախուրյանի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։

Ձեր անցած ուղին առանձնահատուկ հարգանքի և երախտագիտության արժանի է․ Դուք հաղթահարել եք բարդություններ, մասնակցել եք Արցախի առաջին պատերազմ-ին, ստացել եք վիրավորում, սակայն մնացել եք անսասան և վերադարձել Ձեր առաքելությանը՝ շարունակելով ծառայել մարդուն՝ որպես բժիշկ։ Ձեր մասնագիտական նվիրումը դրսևորվել է բազում հաջող վիրահատություններով, որոնց շնորհիվ փրկվել են կյանքեր և վերականգնվել առողջություններ։

Առանձնահատուկ կարևոր է նաև Ձեր ներդրումը կրթության ոլորտում․ տարիներ շարունակ Դուք Ձեր գիտելիքներն ու փորձը փոխանցել եք ուսանողներին՝ հատկապես քույրական գործի զարգացման ուղղությամբ, ձևավորելով նոր սերնդի պատասխանատու և մարդկային արժեքներով առաջնորդվող մասնագետներ։

Ձեզ բնորոշ բարձր մարդկային որակները՝ ազնվությունը, համբերատարությունը, նվիրվածությունն ու մարդասիրությունը, Ձեզ դարձրել են ոչ միայն հմուտ վիրաբույժ, այլև օրինակելի անձնավորություն՝ գործընկերների և ուսանողների համար։

Թող Ձեր կյանքի յուրաքանչյուր նոր տարեթիվը լինի առողջության, խաղաղության, նոր ձեռքբերումների և մասնագիտական հաղթանակների սկիզբ։ Մաղթում եմ Ձեզ ուժ, եռանդ և երկար տարիների արդյունավետ գործունեություն՝ ի շահ մեր հասարակության։

Խորին հարգանքով՝
Ախուրյանի ԲԿ տնօրեն
Միխայել Մկրտչյան

🌷 Սիրելի՛ կանայքՍրտանց շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ։Կինը ոչ միայն կյանքի շարունակ...
08/03/2026

🌷 Սիրելի՛ կանայք

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ։

Կինը ոչ միայն կյանքի շարունակության խորհրդանիշն է, այլ նաև ուժի, իմաստության և հոգատարության աղբյուր։ Ձեր ներկայությունը ընտանիքներում, աշխատավայրերում և հասարակության մեջ ստեղծում է վստահություն, ջերմություն և ներդաշնակություն։

Մեր կենտրոնում աշխատող կանայք ամեն օր իրենց մասնագիտական նվիրվածությամբ, պատասխանատվությամբ և մարդկային վերաբերմունքով կարևոր դեր են կատարում մարդկանց առողջության պահպանման գործում։ Ձեր աշխատանքը հաճախ աննկատ է, բայց դրա արժեքը չափազանց մեծ է։

Մաղթում ենք Ձեզ առողջություն, ընտանեկան երջանկություն, հաջողություններ և մշտական գարնանային տրամադրություն։

💐 Թող Ձեր կյանքում միշտ շատ լինեն ժպիտները, խաղաղությունը և սերը։

Շնորհավոր Մարտի 8-ը։

Ախուրյանի բժշկական կենտրոնի տնօրեն Միխայել Մկրտչյան

Հարգելի՛ Բժշկուհի Պետրոսյան,Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ։Ձեր մասնագիտական բարձր պատրաստվածությունը, պատասխանատ...
03/03/2026

Հարգելի՛ Բժշկուհի Պետրոսյան,

Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ։

Ձեր մասնագիտական բարձր պատրաստվածությունը, պատասխանատվության խոր զգացումը և հիվանդների նկատմամբ հոգատար վերաբերմունքը մեր կենտրոնի կարևորագույն արժեքներից են։ Դեղագիտության ոլորտում Ձեր գիտելիքն ու փորձառությունը ոչ միայն ապահովում են անվտանգ և արդյունավետ բուժում, այլ նաև նպաստում են մեր բժշկական թիմի վստահ ու համակարգված աշխատանքին։

Ձեր ամենօրյա նվիրումն ու կարգապահ մոտեցումը օրինակ են գործընկերների համար։ Դուք այն մասնագետներից եք, որոնց աշխատանքը հաճախ մնում է կուլիսներում, բայց որի նշանակությունը անգնահատելի է ամբողջ բուժական գործընթացում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ, անձնական երջանկություն և ընտանեկան ջերմություն։ Թող յուրաքանչյուր նոր օրը Ձեզ բերի բավարարվածություն Ձեր կարևոր առաքելությունից, իսկ ապագան լի լինի հաջողություններով ու խաղաղությամբ։

Շնորհակալություն Ձեր ազնիվ ու նվիրված ծառայության համար։

Հարգանքով՝
Ախուրյանի ԲԿ-ի տնօրեն Միխայել Մկրտչյան

Սիրելի՛ բժիշկ Մխոյան,Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ։Որպես Ձեր գործընկեր՝ ուզում եմ առանձնահատուկ ընդգծե...
13/02/2026

Սիրելի՛ բժիշկ Մխոյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ։

Որպես Ձեր գործընկեր՝ ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ հպարտ եմ աշխատել Ձեզ հետ։ Ձեր մասնագիտական պատրաստվածությունը, գործին վստահ և հստակ տիրապետումը, պատասխանատվության բարձր զգացումը իսկապես գնահատելի են։ Դուք այն երիտասարդ բժիշկներից եք, որոնց կարելի է վստահել և՛ բժշկական, և՛ մարդկային առումով։

Առանձնապես գնահատում եմ Ձեր մարդկային որակները՝ համբերատարությունը, բարությունը, հարգալից վերաբերմունքը յուրաքանչյուրի նկատմամբ։ Այդ հատկանիշներն են, որ բժշկին դարձնում են ոչ միայն լավ մասնագետ, այլև իրական բժիշկ։

Մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ, շարունակական մասնագիտական աճ, նոր հաջողություններ և մեծ նվաճումներ։ Թող յուրաքանչյուր օրը Ձեզ բերի նոր ձեռքբերումներ և երախտապարտ մարդկանց շնորհակալություն։
Թող անձնական կյանքում նույնպես լինի ներդաշնակություն, առողջություն և երջանկություն։

Հարգանքով՝
Միխայել Մկրտչյան

🎉 Ծննդյան շնորհավորանք 🎉Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ հարգարժան բժիշկ Պետրոսյան Սեդրակ, ծննդյանդ օրվա առթիվ։Ձեր երկարամյա ...
28/01/2026

🎉 Ծննդյան շնորհավորանք 🎉

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ հարգարժան բժիշկ Պետրոսյան Սեդրակ, ծննդյանդ օրվա առթիվ։

Ձեր երկարամյա և նվիրված աշխատանքը մաշկաբանության ոլորտում վկայություն է ոչ միայն բարձր մասնագիտական գիտելիքների, այլև մեծ մարդկային արժեհամակարգի, հոգատարության և բժշկի կոչմանը հավատարիմ լինելու մասին։ Տարիների ընթացքում Դուք դարձել եք վստահության, պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի օրինակ թե՛ հիվանդների, թե՛ գործընկերների համար։

Ձեր համբերատար վերաբերմունքը, ճշգրիտ մոտեցումը և մարդկային ջերմությունը օգնել են հարյուրավոր մարդկանց վերագտնել ոչ միայն առողջությունը, այլև ինքնավստահությունն ու կյանքի որակը։ Այդ ամենը հնարավոր է միայն իսկական բժշկի համար։

Մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն, անսպառ եռանդ, մասնագիտական նոր հաջողություններ, գնահատված աշխատանք և խաղաղ ու ջերմ օրեր՝ ընտանիքի ու հարազատների շրջապատում։ Թող Ձեր կատարած բարի գործերը շարունակեն բազմապատկվել, իսկ կյանքը պարգևի երկար տարիներ՝ լի հարգանքով ու գնահատանքով։

💐 Շնորհավոր ծնունդդ, հարգելի բժիշկ
Հարգանքով Միխայել Մկրտչյան 💐

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝հարգելի՛ Մելքոնյան Գայանե,ծննդյան օրվա կապակցությամբ։Ձեզ բնորոշ են բարձր մարդկային արժեքները,...
16/01/2026

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝
հարգելի՛ Մելքոնյան Գայանե,
ծննդյան օրվա կապակցությամբ։

Ձեզ բնորոշ են բարձր մարդկային արժեքները, նվիրվածությունը և խորին պատասխանատվության զգացումը՝ թե՛ բժշկի, թե՛ մարդու առաքելության նկատմամբ։ Ձեր մասնագիտական բարեխղճությունը, հիվանդների հանդեպ հոգատար ու մարդկային վերաբերմունքը, համբերատարությունն ու սկզբունքայնությունը մեծ վստահություն են ներշնչում և արժանանում խորին հարգանքի։

Որպես բժիշկ՝ Դուք իրականացնում եք կարևոր և պատասխանատու աշխատանք՝ կանգնած լինելով մարդկանց առողջության ու կյանքի պահպանման առաջնագծում։ Ձեր ամենօրյա աշխատանքը ոչ միայն մասնագիտություն է, այլև ծառայություն՝ լի նվիրումով ու մարդասիրությամբ։

Թող Ձեր կյանքը միշտ լցված լինի առողջությամբ, ընտանեկան ջերմությամբ, խաղաղությամբ և նոր մասնագիտական ձեռքբերումներով։ Մաղթում ենք անսպառ ուժ, ներշնչանք և երկար տարիներ նույն եռանդով ու հավատով շարունակելու Ձեր պատվաբեր ուղին։

Շնորհավոր ծնունդդ 🌷

Ախուրյանի բժշկական կենտրոնի տնօրեն Միխայել Մկրտչյան

Սիրելի գործընկերներ, հարգելի բուժաշխատողներ և սիրելի հայրենակիցներԱնցնող տարին եղել է լուրջ աշխատանքի, պատասխանատվության...
31/12/2025

Սիրելի գործընկերներ, հարգելի բուժաշխատողներ և սիրելի հայրենակիցներ

Անցնող տարին եղել է լուրջ աշխատանքի, պատասխանատվության և նվիրվածության տարի։ Ձեր ամենօրյա ջանքերով, մասնագիտական ազնվությամբ և մարդկային վերաբերմունքով հնարավոր է դարձել ապահովել մեր համայնքի բնակիչների առողջության պահպանման շարունակականությունն ու որակը։

Թող Նոր տարին լինի խաղաղ, առողջությամբ լի և նոր հնարավորություններով հարուստ։ Մաղթում եմ Ձեզ ուժ, համերաշխություն, մասնագիտական հաջողություններ և վստահություն վաղվա նկատմամբ։ Թող մեր համատեղ աշխատանքը շարունակաբար ծառայի մարդկանց բարօրությանը և բժշկության բարձր արժեքներին։

Շնորհավոր տոներ Ձեզ և Ձեր ընտանիքներին։

Ախուրյան ԲԿ տնօրեն
Միխայել Մկրտչյան

🎄✨

Address

Ախուրյանի խճ. 14
Akhuryan
2601

Telephone

+37431270855

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ախուրյանի բժշկական կենտրոն ՓԲԸ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ախուրյանի բժշկական կենտրոն ՓԲԸ:

Shortcuts

Share