ELTA Med

Call Directions Website Contact the practice

ELTA Med ELTA Med Բժշկական Կենտրոն

Ձեր առողջությունը՝ մեր առաջնահերթությունն է

ELTA Med բժշկական կենտրոնում աշխատում են մեծ փորձ, բանիմաց և բարձր որակավորում ունեցող բժիշկներ, որոնք մատուցում են հետեւյալ ծառայությունները՝
1. ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
• որովայնի խոռոչի
• փոքր կոնքի
• վահանագեղձի
• կրծքագեղձերի
• հղիների հետազոտություններ
• պտղի դոպլերոգրաֆիկ հետազոտություններ
• Էխոսրտագրություն
• Զարկերակայի և դուպլեքս սքանավորում
2. ՄԱՇԿԱՎԵՆԵՐԱԲԱՆ
• մաշկի մանրէային հիվանդություններ,
• մաշկի եւ եղունգների սնկային հիվանդություններ,
• վիրուսային հիվանդություններ,
• ատոպիկ դերմատիտ, էկզեմա,
• սեբորեային դերմատիտ, ակնե, երիտասարդական
պզուկներ, ռոզացեա,
• պսորիազ,
• վիտիլիգո,
• ալոպեցիաներ` մազաթափություններ եւ այլն
• Կրիոթերապիա
3. ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱ
• I եւ II տիպի շաքարային դիաբետ եւ ածխաջրային
փոխանակության այլ խանգարումներ,
• ճարպակալում եւ լիպիդային փոխանակության խանգարում,
• օստեոպորոզ, միներալների փոխանակության
խանգարումներ,
• մետաբոլիկ սինդրոմ, ինսուլինոռեզիստենտականություն,
• վահանաձեւ գեղձի ախտահարում,
• մակերիկամների ախտահարում,
• հիպոֆիզի եւ հիպոթալամուսի ախտահարում,
• սեռական հասունացման խանգարում,
• ամենորեա,
• օվուլյատոր դիսֆունկցիա,
• հիրսուտիզմ,
• գինեկոմաստիա,
• հիպերպարաթիրեոզ (1, 2, 3),
• հիպոպարաթիրեոզ:
4. ՄԵՐՍՈՒՄ
Բուժական մերսումը ցուցված է հետեւյալ դեպքերում՝
• հետտրավմատիկ,
• նյութափոխանակության խանգարում,
• ողնաշարի օստեոխոնդրոզ,
• ինսուլտներ,
• հոդերի դժվարաշարժություն,
• հենաշարժական համակարգի հիվանդություններ,
• արթրոզներ եւ արթրիտներ,
• դիմային նյարդի նեւրիտ,
• ճարպակալում,
• սկոլիոզ եւ կիֆոզ,
• ուսի պլեքսիտներ եւ այլն:
Ինչպես նաև կատարվում է ընդհանուր մերսում, մանուալ թերապիա և երեխաների մերսում:
5. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ
• Թերապիա
• Օրթոպեդիա
• Էսթետիկ ստոմատոլոգիա
• Ատամի ռենտգեն
• Ատամնաշարի լազերային սպիտակեցում
6. ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
• Կլինիկական
• Բիոքիմիական
• Իմունոլոգիական
• Սերոլոգիական
7. ՍՐՏԱԲԱՆ
• Էլեկտասրտագրություն /экг/
• Սրտի եւ մագիստրալ անոթների ուլտրաձայնային հետազոտում /эхокардиография/
8. ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ

17/10/2026

👩‍⚕️ Բժիշկ - սոնոգրաֆիստ Անուշ Պետրոսյանը պատասխանում է՝ արդյո՞ք կան հակացուցումներ սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ։

Գրանցման համար գրե՛ք էջին կամ զանգահարե՛ք
📍 ք. Արարատ, Խանջյան 12/1
📞 041 43 45 75 | 099 43 45 75

#բժշկականկենտրոն #արարատ #արարատ #էլտամեդ

Մենք շարունակում ենք ընդլայնել մեր բժշկական ծառայությունները, որպեսզի Ձեր առողջությունն ու հանգստությունը լինեն հուսալի ...
14/10/2026

Մենք շարունակում ենք ընդլայնել մեր բժշկական ծառայությունները, որպեսզի Ձեր առողջությունն ու հանգստությունը լինեն հուսալի ձեռքերում։

🧠 Ուրախ ենք տեղեկացնել, որ ԷԼՏԱ ՄԵԴ թիմին է միացել փորձառու նյարդաբան:

Եթե Ձեզ մտահոգում են անբացատրելի գլխացավերը, քնի խանգարումները, քրոնիկ հոգնածությունն ու լարվածությունը, ապա ժամանակն է հոգ տանել Ձեր օրգանիզմի մասին և վերականգնել ապահովության զգացումը։

🌿 Ինչպե՞ս գրանցվել․

📅 Ընդունելության օրերը՝ յուրաքանչյուր շաբաթ օր
📍 Հասցե՝ ք. Արարատ, Խանջյան 12/1

📍 Վստահե՛ք Ձեր առողջությունը մասնագետներին:

📩 Գրանցվելու համար գրե՛ք մեր էջին կամ զանգահարեք՝
📞 041 43 45 75
📞 099 43 45 75

Հոկտեմբերի 13-ը՝ Թրոմբոզի համաշխարհային օրն է:Թրոմբոզը կարող է լուրջ վտանգ ներկայացնել առողջության համար, իսկ որոշ դեպքե...
13/10/2026

Հոկտեմբերի 13-ը՝ Թրոմբոզի համաշխարհային օրն է:

Թրոմբոզը կարող է լուրջ վտանգ ներկայացնել առողջության համար, իսկ որոշ դեպքերում՝ կյանքին։

Ռիսկերի վաղ հայտնաբերումը և ժամանակին բժշկական օգնությունը կարևոր նշանակություն ունեն բարդությունների կանխարգելման հարցում։

🩺 Ո՞ր նշանների դեպքում է անհրաժեշտ դիմել բժշկի։

- Ստորին վերջույթի այտուցվածություն կամ ցավ
- Մաշկի կարմրություն և տվյալ հատվածում ջերմության բարձրացում
- Հանկարծակի առաջացած շնչահեղձություն կամ կրծքավանդակի ցավ

⚠️ Հանկարծակի շնչահեղձության կամ կրծքավանդակի ցավի դեպքում անհրաժեշտ է անհապաղ շտապ բժշկական օգնություն ստանալ։

Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում։

Թրոմբոզի կասկածի դեպքում բժիշկը կարող է նշանակել անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններ և անոթների դուպլեքս հետազոտություն, որը հնարավորություն է տալիս գնահատել արյան հոսքը և հայտնաբերել հնարավոր խանգարումները։

«Էլտա Մեդ» բժշկական կենտրոնում անոթների դուպլեքս հետազոտությունն իրականացնում է փորձառու բժիշկ Սահակ Ալեքսանյանը։

Հոգ տարեք Ձեր առողջության մասին․ մի՛ անտեսեք նախազգուշացնող նշանները և դիմե՛ք բժշկի ժամանակին։

📍 Հասցե՝ ք. Արարատ, Խանջյան 12/1
📞 Գրանցման համար՝ 041 43 45 75 | 099 43 45 75

08/10/2026

Սիրելի մայրիկներ, եթե նկատում եք այս գանգատները երեխայի մոտ, անհապաղ դիմե՛ք ԼՕՌ մասնագետի։ 💚

Գրանցման համար գրե՛ք էջին կամ զանգահարե՛ք
📍 ք. Արարատ, Խանջյան 12/1
📞 041 43 45 75 | 099 43 45 75

#ԷլտաՄեդ #բժշկականկենտրոն #Արարատ #ԼՕՌ

03/10/2026

💚 Ուրախ ենք Ձեզ ներկայացնել «Էլդա Մեդ» բժշկական կենտրոնի մեր մասնագետին՝ բժիշկ-ստոմատոլոգ Էմմային։

🦷 Բժշկուհի Էմման կապահովի Ձեր անթերի ժպիտը։ Նա մասնագիտացած է ժամանակակից ստոմատոլոգիայի պահանջված ուղղություններում՝ ցուցաբերելով անհատական և հոգատար մոտեցում յուրաքանչյուր բուժառուի։

Գրանցման համար գրե՛ք էջին կամ զանգահարե՛ք
📍 ք. Արարատ, Խանջյան 12/1
📞 041 43 45 75 | 099 43 45 75

Հոլտեր մոնիտորինգը սրտի ռիթմի 24-ամյա (կամ ավելի երկարատև) շուրջօրյա հետազոտումն է, որը թույլ է տալիս ֆիքսել ցանկացած շե...
30/09/2026

Հոլտեր մոնիտորինգը սրտի ռիթմի 24-ամյա (կամ ավելի երկարատև) շուրջօրյա հետազոտումն է, որը թույլ է տալիս ֆիքսել ցանկացած շեղում բնականոն կյանքի ռիթմում՝ քնած, աշխատելիս կամ ֆիզիկական ակտիվության ժամանակ:

Ե՞րբ է անհրաժեշտ անցնել Հոլտեր հետազոտություն․

🔹 Սրտխփոց կամ ընդհատումներ․ Եթե զգում եք, որ սիրտը «արագ է խփում», «կանգ է առնում» կամ աշխատում է անկանոն:

🔹 Անբացատրելի գլխապտույտներ կամ թուլություն․ Հաճախակի մարմնով անցնող թուլությունը կամ ուշագնացության նախանշանները կարող են կապված լինել սրտի ռիթմի դանդաղեցման հետ:

🔹 Ցավ կամ ճնշվածություն կրծքավանդակում․ Որոնք ի հայտ են գալիս ֆիզիկական կամ էմոցիոնալ ծանրաբեռնվածության ժամանակ:

🔹 Վահանաձև գեղձի խնդիրներ կամ զարկերակային ճնշման տատանումներ․ Երբ անհրաժեշտ է հստակեցնել ճնշման կամ հորմոնալ փոփոխությունների ազդեցությունը սրտի վրա:

🔹 Բուժման արդյունավետության վերահսկում․ Եթե արդեն ընդունում եք դեղորայք և անհրաժեշտ է գնահատել դրա ազդեցությունը:

⏱️ Հետազոտությունն անցնում է անցավ և առանց անհանգստության. փոքրիկ սարքը ամրացվում է մարմնին, և դուք վերադառնում եք ձեր առօրյա կյանքին:

👨‍⚕️ Մի՛ անտեսեք ազդանշանները:

Ձեր առողջությունը մեր առաջնահերթությունն է։

Գրանցման համար գրե՛ք էջին կամ զանգահարե՛ք
📍 ք. Արարատ, Խանջյան 12/1
📞 041 43 45 75 | 099 43 45 75

29/09/2026

🏢 ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ «ԷԼՏԱ ՄԵԴ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«Էլտա Մեդ»-ն առաջարկում է վարձակալության կապիտալ վերանորոգված, լուսավոր և հարմարավետ տարածքներ։

📍 Առկա տարածքներ․

🔹 61 քմ – ընդարձակ, լուսավոր դահլիճ
🔹 33 քմ – հարմարավետ և ֆունկցիոնալ տարածք

💡 33 քմ տարածքը բացվում է 61 քմ դահլիճից, ինչը հնարավորություն է տալիս դրանք վարձակալել ինչպես առանձին, այնպես էլ միասին՝ որպես մեկ միասնական համալիր։

✨ Առավելությունները․

Նոր, կապիտալ վերանորոգում

Ապահովված անհրաժեշտ լուսավորությամբ և հարմարություններով

Հարմարավետ տեղակայում «Էլտա Մեդ» բժշկական կենտրոնի տարածքում

📍 ք․ Արարատ, Խանջյան 12/1
📞 041 43 45 75 | 099 43 45 75

Ինսուլինը ենթաստամոքսային գեղձի արտադրած կարևորագույն հորմոններից է, որը պատասխանատու է գլյուկոզան (շաքարը) բջիջներ հասց...
26/09/2026

Ինսուլինը ենթաստամոքսային գեղձի արտադրած կարևորագույն հորմոններից է, որը պատասխանատու է գլյուկոզան (շաքարը) բջիջներ հասցնելու և էներգիա դարձնելու համար:

Շատ հաճախ արյան մեջ շաքարի մակարդակը կարող է դեռևս լինել նորմայի սահմաններում, սակայն ինսուլինի մակարդակի բարձրացումը արդեն իսկ վկայում է նյութափոխանակության խանգարման՝ ինսուլինակայունության (ինսուլինոռեզիստենտության) մասին:

Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել ինսուլինի արյան անալիզ․

🔹 Անբացատրելի քաշի ավելացում կամ դժվարացած քաշի կորուստ․ Հատկապես, երբ ճարպակալումը նկատվում է որովայնի հատվածում:

🔹 Մշտական հոգնածություն և քնկոտություն․ Առանձնապես ուտելուց անմիջապես հետո:

🔹 Քաղցրավենիքի կամ ածխաջրերի ուժեղ պահանջ․ Երբ հագեցվածության զգացումը արագ անհետանում է:

🔹 Մաշկային փոփոխություններ․ Մաշկի մգացած հատվածներ (հատկապես պարանոցի, անութների շրջանում) կամ պապիլոմաների ի հայտ գալ:

🔹 Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ (PCOS)․ Կանանց մոտ դաշտանային ցիկլի խանգարումների դեպքում:

🔹 Շաքարային դիաբետի նախատրամադրվածություն․ Եթե ընտանիքում կան դիաբետով պացիենտներ:

⚠️ Կարևոր է․ Հետազոտությունն իրականացվում է քաղցած վիճակում (վերջին սնունդ ընդունելուց 8–12 ժամ անց):
👨‍⚕️ Ժամանակին հայտնաբերված ինսուլինակայունությունը հնարավոր է լիովին կարգավորել ճիշտ ապրելակերպի և մասնագիտական հետևողականության շնորհիվ:

Հետազոտությունը կարեղ եք հանձնել Էլտա Մեդ բժշկական կենտրոնում։

Ձեր առողջությունը մեր առաջնահերթությունն է։

Գրանցման համար գրե՛ք էջին կամ զանգահարե՛ք
📍 ք. Արարատ, Խանջյան 12/1
📞 041 43 45 75 | 099 43 45 75

23/09/2026

👩‍⚕️ Տեսանյութում բրեկետ համակարգի տեղադրման ընթացքն է՝ բժիշկ-օրթոդոնտ Անահիտ Գարեգինի հետ։
Anahit Gareginyan

Ամեն քայլ իրականացվում է առավելագույն ճշգրտությամբ, որպեսզի յուրաքանչյուր փուլում ձեզ զգաք ապահով և վստահ։

✨ Գեղեցիկ ու առողջ ժպիտը սկսվում է ճիշտ ընտրությունից։

📲 Գրանցվելու կամ խորհրդատվության համար գրեք մեզ անձնական նամակով կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով։

📍 ք. Արարատ, Խանջյան 12/1
📞 041 43 45 75 | 099 43 45 75

Ուրոլոգիական խնդիրների մասին հաճախ խուսափում ենք բարձրաձայնել՝ հույս ունենալով, որ տհաճ զգացողությունները «ինքնստինքյան ...
20/09/2026

Ուրոլոգիական խնդիրների մասին հաճախ խուսափում ենք բարձրաձայնել՝ հույս ունենալով, որ տհաճ զգացողությունները «ինքնստինքյան անցնելու են»:

Սակայն վաղ ախտորոշումը ոչ միայն արագացնում է բուժումը, այլև կանխում է լուրջ բարդացումները:

Ուրոլոգիական հետազոտությունները վերաբերում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց միզասեռական համակարգի առողջությանը:

Ե՞րբ է անհրաժեշտ դիմել ուրոլոգի խորհրդատվության․

🔹 Ցավոտ կամ դժվարացած միզարձակում․ Միզելու ընթացքում մրմռոցը, ցավը կամ թույլ շիթը առաջնային ազդանշաններ են:
🔹 Հաճախակի միզարձակության պահանջ․ Հատկապես գիշերային ժամերին, ինչը խանգարում է բնականոն քնին:
🔹 Ցավեր գոտկատեղում կամ որովայնի ստորին հատվածում․ Որոնք կարող են վկայել երիկամներում քարերի կամ բորբոքային պրոցեսների (ցիստիտ, պիելոնեֆրիտ) մասին:
🔹 Արյան առկայություն միզուղիներում․ Մեզի գույնի ցանկացած մգացում կամ փոփոխություն պահանջում է անհապաղ մասնագիտականն զննում:
🔹 Տղամարդկանց առողջության հետ կապված խնդիրներ․ Պրոստատիտի նախանշաններ, պոտենցիայի տատանումներ կամ էրեկտիլ դիսֆունկցիա:

💡 Հիշե՛ք․ 40-ն անց տղամարդկանց խորհուրդ է տրվում տարեկան գոնե 1 անգամ անցնել ուրոլոգիական կանխարգելիչ հետազոտություն (ներառյալ PSA արյան տեստը):

👨‍⚕️ Էլտա Մեդում հետազոտություններն անցկացնում է երկար տարիների փորձ ունեցող, ուրոլոգ Վահան Բաբայանը։ Մասնագետի մոտ գրանցման համար գրեք էջին։

Ձեր առողջությունը մեր առաջնահերթությունն է։

Գրանցման համար գրե՛ք էջին կամ զանգահարե՛ք
📍 ք. Արարատ, Խանջյան 12/1
📞 041 43 45 75 | 099 43 45 75

Address

Khanjyan 12/1
Ararat
0602

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 15:00

Telephone

+37441434575

Alerts

Be the first to know and let us send you an email when ELTA Med posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to ELTA Med:

Shortcuts

Share