Armavir Medical Center / Արմավիրի Բժշկական Կենտրոն

  • Home
  • Armenia
  • Armavir
  • Armavir Medical Center / Արմավիրի Բժշկական Կենտրոն

Armavir Medical Center / Արմավիրի Բժշկական Կենտրոն Արմավիրի բժշկական կենտրոն՝ առողջության պահպանման քո երաշխավորը։

26/08/2026

Յուրաքանչյուր նոր բառ մեծ ձեռքբերում է։

Խոսքի զարգացումը սկսվում է ճիշտ ժամանակին ցուցաբերված աջակցությունից։ Լոգոպեդի համբերատար աշխատանքը, ծնողի վստահությունն ու երեխայի ջանքերը միասին դառնում են հաջողության պատմություն։

15/08/2026

Արմավիրի բժշկական կենտրոնում անցկացվեց աշխատանքային հանդիպում՝ JCI Patient Safety Training of Trainers (ToT) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ։

Հանդիպմամբ մեկնարկ տրվեց Incident Reporting՝ անբարենպաստ դեպքերի հաղորդման համակարգի պիլոտային ներդրմանը։ Ծրագիրը մեկնարկային փուլում է և նախատեսում է շարունակական աշխատանք, մշտադիտարկում և համակարգի հետագա զարգացում։

Քննարկվեցին դեպքերի և «գրեթե տեղի ունեցած» իրավիճակների հաղորդման, գաղտնիության պահպանման, համակարգային պատճառների բացահայտման և Just Culture՝ արդարացի մշակույթի ձևավորման սկզբունքները։ Մասնակիցներն աշխատեցին նաև գործնական իրավիճակների վրա։

Յուրաքանչյուր հաղորդված դեպք պետք է դառնա սովորելու, համակարգը բարելավելու և հաջորդ հնարավոր վնասը կանխելու հնարավորություն։
Սա առաջին քայլն է երկարաժամկետ գործընթացում, որի նպատակը Արմավիրի բժշկական կենտրոնում պացիենտների անվտանգության և շարունակական որակի բարելավման կայուն մշակույթի ձևավորումն է։

Narek Vanesyan Ազգային Բժշկական Պալատ

🩺 Ավագ բուժաշխատողների լիցենզավորման գործընթացի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել 8501 (5)...
11/08/2026

🩺 Ավագ բուժաշխատողների լիցենզավորման գործընթացի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել 8501 (5) հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

🩺 Ավագ բուժաշխատողների լիցենզավորման գործընթացի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել 8501 (5) հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

📲 Միաժամանակ, գործում է նաև ավագ բուժաշխատողների լիցենզավորման գործընթացի վերաբերյալ տեղեկատվական տելեգրամյան ալիք, որին կարող եք միանալ հետևյալ հղմամբ՝ https://t.me/+XDrUsX7EnPhjYjUy

10/08/2026

Ծխախոտի և նիկոտինային արտադրանքի օգտագործումը սահմանափակող և բնակչության առողջությունը պաշտպանող օրենսդրությունը պարզապես արգելք չէ։

05/08/2026

Կարմրուկ, էբոլա.

ի՞նչ ռիսկեր կան և ի՞նչ է անհրաժեշտ իմանալ📌

03/08/2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Անահիտ Ավանեսյանը վերանշանակվել է Առողջապահության նախարար:

Հրամանագիրը՝ https://www.president.am/hy/decrees/item/6356/

Արմավիրի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է հարգարժան տնօրեն Հարություն Հովհաննիսյանին՝ ծննդյան տա...
31/07/2026

Արմավիրի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է հարգարժան տնօրեն Հարություն Հովհաննիսյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով ամուր առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն, բարօրություն և անսպառ եռանդ։

Ձեր պատասխանատու աշխատանքը, հեռատես ղեկավարումը և մարդկային բարձր արժեքները մեծապես նպաստում են մեր բժշկական կենտրոնի զարգացմանն ու կայացմանը։ Ձեր նվիրումն ու հետևողականությունը վստահության և հարգանքի արժանի օրինակ են ողջ կոլեկտիվի համար։

Թող կյանքի յուրաքանչյուր նոր օր Ձեզ պարգևի խաղաղություն, նոր ձեռքբերումներ, հաջողություններ և իրականացված նպատակներ, իսկ Ձեր բոլոր նախաձեռնություններն ուղեկցվեն հաջողությամբ և արժանի գնահատանքով։

Ծննդյան տարեդարձի առթիվ ընդունեք մեր ամենաանկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։ Թող առողջությունը, երջանկությունն ու հաջողությունը մշտապես լինեն Ձեր և Ձեր ընտանիքի ուղեկիցը։

30/07/2026

Աջ թուլակողում ցավը, սրտխառնոցը և ուտելուց հետո առաջացող փքվածությունը կարող են վկայել լեղաքարային հիվանդության մասին:

📌 Ի՞նչ է Լեղաքարայի հիվանդությունը:
Լեղապարկում առաջանում են քարեր՝ խոլեստերինից կամ այլ նյութերից, երբ լեղու բաղադրությունը խախտվում է:

📌 Ի՞նչպես է հայտնաբերվում
✔️ ՈւՁՀ (ուլտրաձայնային հետազոտություն) — արագ և հասանելի մեթոդ
✔️ Լաբորատոր հետազոտություններ ✔️վիրաբույժի զննում

📌 Ե՞րբ է վտանգավոր:
Քարերը կարող են խցանել լեղուղիները և առաջացնել ուժեղ ցավ, բորբոքում:

📌 Բուժում
🔹 Սկզբնական փուլում՝ դեղորայք և հսկողություն
🔹 Արդյունավետ լուծում՝ լապարոսկոպիկ վիրահատություն (արագ վերականգնում, նվազագույն ցավ)

Մի՛ սպասեք բարդություններին, ժամանակին դիմեք մասնագետի:

24/07/2026

Արմավիրի բժշկական կենտրոնում առաջին անգամ հաջողությամբ իրականացվել է էնդոսկոպիկ եղանակով թմբկաթաղանթի շունտավորում՝ նոր համալրված ժամանակակից էնդոսկոպիկ սարքավորման կիրառմամբ։

Address

Շահումյան 3
Armavir
0901

Alerts

Be the first to know and let us send you an email when Armavir Medical Center / Արմավիրի Բժշկական Կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category