Saribekyan International Medical University

Call Directions Website Contact the practice

Saribekyan International Medical University «Սարիբեկյան» միջազգային բժշկական համալսարան

🇦🇲 ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ Է։🌍 YEREVAN PAIN DAYS 2K26  ARMENIAN INTERNATIONAL CONGRESS ON PAIN ME...
24/10/2026

🇦🇲 ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ Է։

🌍 YEREVAN PAIN DAYS 2K26
ARMENIAN INTERNATIONAL CONGRESS ON PAIN MEDICINE 2.0

MAKING PAIN CARE A RIGHT, NOT A PRIVILEGE.

📅 Դեկտեմբերի 4–6, 2026 թ.
📍 Meridian EXPO & Event Center | Երևան, Հայաստան

Դեկտեմբերի 4–6-ը Երևանը կդառնա ցավի բժշկության, նյարդաբանության, վերականգնողական բժշկության և առողջապահության տարբեր ոլորտների մասնագետների միջազգային հանդիպման հարթակ։

Yerevan Pain Days 2K26 / AICPM 2.0** միջազգային համագումարը կմիավորի Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետներին՝ գիտական փորձի փոխանակման, ժամանակակից մոտեցումների քննարկման և միջմասնագիտական համագործակցության զարգացման նպատակով։

🔹 Միջազգային և հայաստանյան առաջատար բանախոսներ
🔹 Գիտական զեկույցներ և մասնագիտական քննարկումներ
🔹 Ցավի ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումներ
🔹 Նյարդաբանություն, ինտերվենցիոն ցավի բժշկություն և վերականգնում
🔹 Միջմասնագիտական համագործակցություն և նոր գործընկերություններ
🔹 Healthcare Expo Armenia 2026 մասնագիտացված ցուցահանդես

🇦🇲 ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ Է։

🎓 Նախատեսվում է շուրջ 20 ՇՄԶ կրեդիտ։ Համագումարը ներկայացվել է պաշտոնական կրեդիտավորման։

📌 Նախնական գրանցումը պարտադիր է։

🔗 ԳՐԱՆՑՎԵԼ ԱՅՍՏԵՂ՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSexsVcSpJ08vX09ALM8FNCIfzjcZU3F-rnjUr-0si6Pck3zcA/viewform

BORN IN YEREVAN. OPEN TO THE WORLD.

NO ONE SHOULD BE LEFT ALONE WITH PAIN.

Միացե՛ք մեզ՝ միասին զարգացնելու ցավի բժշկությունը Հայաստանում և աշխարհում։

Yerevan Pain Days 2K26 / AICPM 2.0 կազմակերպչական կոմիտե

December 4–6, 2026 | Meridian Expo, Yerevan, Armenia 2026 թ. դեկտեմբերի 4–6 | Meridian Expo, Երևան, Հայաստան Making Pain Care a Right, Not a Privilege Ցավի բուժումը դարձնենք իրավունք, ոչ թե արտոնություն Please complete this bili...

24/10/2026

🌍 YEREVAN PAIN DAYS 2K26
ARMENIAN INTERNATIONAL CONGRESS ON PAIN MEDICINE 2.0

MAKING PAIN CARE A RIGHT, NOT A PRIVILEGE.

📅 December 4–6, 2026
📍 Meridian EXPO & Event Center | Yerevan, Armenia

Three days of international scientific exchange, innovation, and collaboration in pain medicine.

Join leading experts, clinicians, researchers, and healthcare professionals from Armenia and around the world to explore the future of pain management, neurology, interventional pain medicine, and rehabilitation.

🌐 International speakers and multidisciplinary scientific sessions
🎓 Approximately 20 CME credits planned, subject to accreditation
🤝 International networking and professional collaboration

🎟️ REGISTRATION IS OPEN

International participants: Standard, Full and VIP registration options.

🇦🇲 Free registration for participants from Armenia.

🔗 Registration: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSexsVcSpJ08vX09ALM8FNCIfzjcZU3F-rnjUr-0si6Pck3zcA/viewform

🌐 Official website: aicpm.am

BORN IN YEREVAN. OPEN TO THE WORLD.

NO ONE SHOULD BE LEFT ALONE WITH PAIN.

\

Օրերս համալսարանում տեղի ունեցավ հանդիպում առաջին կուրսի ուսանողների, նրանց ծնողների և համալսարանի ղեկավարության միջև։Հա...
13/10/2026

Օրերս համալսարանում տեղի ունեցավ հանդիպում առաջին կուրսի ուսանողների, նրանց ծնողների և համալսարանի ղեկավարության միջև։
Հանդիպման ընթացքում ղեկավարության ներկայացուցիչները շնորհավորեցին ապագա բժիշկներին բուհ ընդունվելու կապակցությամբ, ներկայացրեցին համալսարանական ուսումնառության առանձնահատկությունները, կրթական ծրագրերը, ինչպես նաև այն լայն հնարավորությունները, որոնք ստեղծված են համալսարանում ուսանողների գործնական հմտությունների և գիտական պոտենցիալի զարգացման համար։
🩺✨ Ապագա բժիշկներին մաղթում ենք արդյունավետ, բացահայտումներով ու հաջողություններով լի ուսումնական տարի։
Բարի՛ գալուստ Սարիբեկյան միջազգային բժշկական համալսարանական ընտանիք։
Recently, a meeting was held at the university between first-year students, their parents, and the university leadership.
During the meeting, representatives of the leadership congratulated the future doctors on their admission to the university and presented the features of university education, educational programs, as well as the wide opportunities created at the university for the development of students' practical skills and scientific potential.
🩺✨ We wish the future doctors a productive academic year full of discoveries and success. Welcome to the Saribekyan International Medical University family.

«Սարիբեկյան» Միջազգային Բժշկական Համալսարանի ղեկավարությունը, ողջ անձնակազմը և ուսանողությունը ջերմորեն շնորհավորում են ...
11/09/2026

«Սարիբեկյան» Միջազգային Բժշկական Համալսարանի ղեկավարությունը, ողջ անձնակազմը և ուսանողությունը ջերմորեն շնորհավորում են համալսարանի դասախոս, Կ.Գ.Դ. Հովիկ Փանոսյանին ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ ընտրվելու կապակցությամբ։🎓✨

Մաղթում ենք անսպառ եռանդ💪, նորանոր գիտական ձեռքբերումներ, հաջողություններ մանկավարժական ու գիտահետազոտական գործունեության մեջ📚։ Թող ձեր գիտական նվաճումներն ու նվիրումը շարունակեն ծառայել հայկական գիտության զարգացմանը և նոր սերնդի արժանի մասնագետների կրթմանը։
The administration, faculty, staff, and students of Saribekyan International Medical University extend their warmest congratulations to the university’s lecturer, Doctor of Science in Biology Hovik Panosyan, on his election as an Associate Member of the National Academy of Sciences of the Republic of Armenia.🎓✨
We wish you boundless energy💪,continued scientific achievements, and success in your teaching, research, and academic endeavors📚. May your scientific accomplishments and dedication continue to contribute to the advancement of Armenian science and to the education and development of a new generation of highly qualified professionals.

🎓📚🩺Սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ և գործընկերներ,Շնորհավորում ենք ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա...
01/09/2026

🎓📚🩺
Սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ և գործընկերներ,
Շնորհավորում ենք ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։
Այսօր սկսվում է նոր ուղի, որը լի է բացահայտումներով, մասնագիտական աճով և նոր ձեռքբերումներով։ Բժշկական կրթությունը բարդ, բայց միևնույն ժամանակ անչափ վսեմ և պատասխանատու ճանապարհ է։ Թող այս ուսումնական տարին լինի նոր հաջողությունների, բարձր արդյունքների և համարձակ նպատակների իրականացման ժամանակաշրջան։
Բարի երթ ձեզ, վստահ քայլեր դեպի մասնագիտական բարձունքներ։
🎓📚🩺
Dear students, esteemed lecturers, and colleagues,
We congratulate you on September 1st, the Day of Knowledge and Education.
Today marks the beginning of a new path filled with discoveries, professional growth, and new achievements. Medical education is a complex, yet immensely noble and responsible journey. May this academic year be a period of new successes, high results, and the realization of bold goals.
Good luck and take confident steps toward professional heights.

29/07/2026
👩‍🎓🧑‍🎓Հուլիսի 20-ին Սարիբեկյան միջազգային բժշկական  համալսարանում տեղի ունեցավ   2025-2026 ուս. տարվա շրջանավարտների երդ...
29/07/2026

👩‍🎓🧑‍🎓Հուլիսի 20-ին Սարիբեկյան միջազգային բժշկական համալսարանում տեղի ունեցավ 2025-2026 ուս. տարվա շրջանավարտների երդման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«Բուժական» և «Ստոմատոլոգիական» ֆակուլտետների 73 շրջանավարտների շնորհվեցին ավարտական վկայականներ։
Շրջանավարտներին ողջույնի և շնորհավորանքի խոսքեր ուղղեցին համալսարանի դեկան Անահիտ Կարապետյանը, ՈԱ և ԿԲ գծով պրոռեկտոր Ա.Գյոզալյանը, Գիտական մասի վարիչ Վ.Գրիգորյանը, դասախոս-կուրսղեկ Նինա Խլղաթյանը:
Միջոցառման պատվավոր հյուր էր նաև ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան ներկայացուցիչ պարոն Ադիթյա Կումար Պանդեյը, որը հանդես եկավ ողջույնի խոսքով և շնորհավորեց շրջանավարտներին։
Բանախոսները նշեցին, որ համալսարանի շրջանավարտները պարտավոր են բարձր պահել Սարիբեկյան միջազգային բժշկական համալսարանի վարկը։ Նրանք վստահեցրին, որ համալսարանի շրջանավարտները կյանքի նոր շրջափուլ են մտնում հսկայական ներուժով և գիտելիքների մեծ պաշարով, ինչն անհարժեշտ է շրջանավարտին հետդիպլոմային կրթությունը շարունակելու և ապա՝ բժշկագիտության բնագավառ վստահ մուտք գործելու համար:
Շրջանավարտներն իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին համալսարանին, ողջ դասախոսական անձնակազմին՝ տարիների ընթացքում փոխանցած գիտելիքների, մասնագիտական փորձի, մշտական աջակցության համար:
Մեր շրջանավարտներին մաղթում ենք բյուր հաջողություններ, ու թող նրանց մասնագիտական ուղին լինի հարթ, ձեռքբերումներով լեցուն և արգասաբեր:👏
👩‍🎓🧑‍🎓On July 20, the Saribekyan International Medical University held the solemn Oath-Taking and Diploma Award Ceremony for the graduates of the 2025–2026 academic year.
A total of 73 graduates from the Faculty of General Medicine and the Faculty of Dentistry were awarded their diplomas.
The graduates were welcomed and congratulated by Dean Anahit Karapetyan, Vice-Rector for Quality Assurance and Educational Affairs A. Gyozalyan, Head of the Scientific Department V. Grigoryan, and lecturer and supervisor Nina Khlghatyan.
The event was also attended by the honored guest Mr. Aditya Kumar Pandey, representative of the Embassy of India in Armenia, who gave a welcoming speech and congratulated the graduates.
In their speeches, the speakers emphasized that the university's graduates have the responsibility to uphold the reputation of Saribekyan International Medical University. They expressed confidence that the graduates are entering a new stage of life equipped with tremendous potential and a strong foundation of knowledge, enabling them to pursue postgraduate education and confidently embark on their professional careers in the field of medicine.
The graduates expressed their heartfelt gratitude to the university and its entire faculty for the knowledge, professional experience, and unwavering support they received throughout their years of study.
We wish our graduates every success and hope that their professional journey will be smooth, productive, and filled with outstanding achievements.👏

🎓Շարունակում ենք կրթել ապագա բժիշկներին՝ լավագույն միջազգային փորձով։📅Հուլիսի 6-9-ը «Սարիբեկյան»  միջազգային բժշկական հա...
13/07/2026

🎓Շարունակում ենք կրթել ապագա բժիշկներին՝ լավագույն միջազգային փորձով։
📅Հուլիսի 6-9-ը «Սարիբեկյան» միջազգային բժշկական համալսարանը (ՍՄԲՀ) հյուրընկալել էր կրթության ոլորտի միջազգային փորձագետ Նինո Չիչիվեիշվիլիին:
Այցը համատեղում էր երկու առանցքային առաքելություն` մասնագիտության կրթական ծրագրի աուդիտ և դասախոսների վերապատրաստում:
🔍Համալսարանի կողմից փորձագետին վստահված առաքելության շրջանակում՝ տեղում իրականացվեց օբյեկտիվ ապացույցների հավաքագրում և «Բուժական գործ» մասնագիտության կրթական ծրագրի համապարփակ գնահատում՝ միտված համալսարանի կրթական որակի շարունակական բարելավմանը։
Համալսարանի նախաձեռնությամբ և խնդրանքով՝ փորձագետն անցկացրեց երկօրյա գերհագեցած դասընթաց՝ «Դասավանդման և գնահատման ժամանակակից մեթոդները բժշկական կրթությունում. տեսությունից դեպի պրակտիկա» թեմայով, որը նվիրված էր կոմպետենտահեն և ուսանողակենտրոն մոտեցումներին։
Դասընթացին ընդհանուր առմամբ ներգրավված էր 57 մասնագետ։ Հատկանշական է, որ ՍՄԲՀ պրոֆեսորադասախոսական կազմից բացի, ծրագրին միացել էին նաև այլ բժշկական հաստատություններից հրավիրված 10 առաջատար դասախոսներ։
📚Մասնակիցները մանրամասն ուսումնասիրեցին բժշկական կրթության ժամանակակից գործիքներն ու դրանց կիրառությունը, ինչպիսիք են՝ Case-Based Learning (CBL), Problem-Based Learning (PBL), Bedside Teaching (ուսուցում մահճակալի մոտ), ինչպես նաև կլինիկական հմտությունների գնահատման ժամանակակից մեթոդները՝ OSCE, OSPE, DOPS և Portfolio:
Վերապատրաստումն անցավ բարձր մակարդակով և կառուցողական մթնոլորտում։ Բոլոր մասնակիցները ներգրավվեցին ակտիվ գործնական ու թիմային աշխատանքներում, կատարեցին առաջադրանքներ և հաջողությամբ գնահատվեցին փորձագետի կողմից։
📜Դասընթացի հանդիսավոր փակմանը մասնակիցներին շնորհվեցին միջազգային ստանդարտներին համապատասխան հավաստագրեր։
Մասնակիցների շրջանում անցկացված հարցումը փաստեց ծրագրի բարձր արդյունավետությունն ու լիարժեք գոհունակությունը, որը հրաշալի հիմք է հետագա համագործակցության և նոր նախաձեռնությունների համար։
Շնորհակալություն ենք հայտնում Նինո Չիչիվեիշվիլիին բարձր պրոֆեսիոնալիզմի համար և բոլոր մասնակիցներին՝ ակտիվ ու արդյունավետ ներգրավվածության համար:

🎓We continue to educate future doctors through the best international practices.
📅From July 6 to 9, Saribekyan International Medical University (SIMU) hosted Nino Chichiveishvili, an international expert in the field of education.
The visit combined two key missions: an audit of the academic program and faculty training.
🔍Within the scope of the mission entrusted to the expert by the university, on-site collection of objective evidence and a comprehensive evaluation of the "General Medicine" academic program were carried out, aimed at the continuous improvement of the university's educational quality.
At the initiative and request of the university, the expert conducted an intensive, two-day training course titled "Modern Teaching and Evaluation Methods in Medical Education: From Theory to Practice," which was dedicated to competency-based and student-centered approaches.
A total of 57 specialists were involved in the training course. Notably, in addition to the faculty of SIMU, 10 leading lecturers invited from other medical institutions also joined the program.
📚The participants studied modern medical education tools and their applications in detail, such as Case-Based Learning (CBL), Problem-Based Learning (PBL), and Bedside Teaching, as well as modern clinical skills assessment methods: OSCE, OSPE, DOPS, and Portfolio.
The training was held at a high level and in a constructive atmosphere. All participants engaged in active practical and teamwork, completed assignments, and were successfully evaluated by the expert.
📜At the official closing of the course, the participants were awarded certificates corresponding to international standards.
A survey conducted among the participants confirmed the high effectiveness and full satisfaction with the program, providing an excellent foundation for future cooperation and new initiatives.
We express our gratitude to Nino Chichiveishvili for her high professionalism and to all participants for their active and productive engagement.

Ուրախ ենք, որ մեր հնդիկ շրջանավարտները մեկ կարևոր փուլ այս անգամ նույնպես հաղթահարեցին:👏👏👏👩‍🎓🧑‍🎓«Սարիբեկյան» միջազգային ...
10/07/2026

Ուրախ ենք, որ մեր հնդիկ շրջանավարտները մեկ կարևոր փուլ այս անգամ նույնպես հաղթահարեցին:👏👏👏
👩‍🎓🧑‍🎓«Սարիբեկյան» միջազգային բժշկական համալսարանի / նախկինում՝ Ավանդական բժշկության համալսարան/ 2025-26 ուստարվա հնդիկ շրջանավարտներից շատերը վերջերս Հնդկաստանում հաջողությամբ հանձնեցին FMGE քննությունը և ստացան բժշկի գործունեությամբ զբաղվելու թույլտվություն:
Ցուցաբերած գիտելիքների բարձր արդյունքների համար՝ համալսարանը ջերմորեն շնորհավորում է իր սիրելի շրջանավարտներին և մաղթում մասնագիտական նորանոր վերելքներ:
Սիրելի’ ուսանողներ, բժշկական ոլորտում ձեր յուրաքանչյուր հաջողությունը համալսարանին հպարտանալու առիթ է տալիս, ինչը նաև բուհի անցած արգասաբեր ուղու, նրա գործունեության ու կրթության բարձր որակի արդյունքն է:💪

We are delighted that our Indian graduates have successfully overcome yet another important milestone! 👏👏👏
👩‍🎓🧑‍🎓 Many of the Indian graduates of the 2025-2026 academic year from the "Saribekyan" International Medical University (formerly the University of Traditional Medicine) have recently successfully passed the FMGE in India and received their medical licenses.
The university warmly congratulates its dear graduates on achieving such high results and wishes them reaching new heights in their professional careers.
Dear graduates, every success you achieve in the medical field gives the university a reason to be proud, which is also a reflection of the university's fruitful path, its dedicated activities, and the high quality of education provided. 💪

📢 Հարգելի՛ գործընկերներ և բժշկական կրթության ոլորտի մասնագետներ,🏥 «Սարիբեկյան» միջազգային բժշկական համալսարանի կողմից սո...
29/06/2026

📢 Հարգելի՛ գործընկերներ և բժշկական կրթության ոլորտի մասնագետներ,

🏥 «Սարիբեկյան» միջազգային բժշկական համալսարանի կողմից սույն թվականի հուլիսի 6֊7֊ը կազմակերպվելու են հատուկ դասընթացներ՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ։

💡 Հանդիպումների առանցքում լինելու են բժշկական կրթության ոլորտում դասավանդման և գնահատման ժամանակակից մեթոդաբանությունները, դրանց գործնական կիրառումն ու արդի միտումները:

💳 Մասնակցության արժեքը՝
25,000 ՀՀ դրամ

🗓 Կարևոր մանրամասներ.
🗣 Դասընթացների լեզուն՝ ռուսերեն

⏰ Ժամը՝ 14:00

📍 Տեղակայումը՝
Նոր մասնաշենք, 302 լսարան

📜 Դասընթացի վերջում WFMA փորձագետի և ՍՄԲՀ֊ի կողմից կտրվի մասնակցության հավաստագիր:
⏳ Ցանկացողները կարող են գրանցվել մինչև հուլիսի 3-ը՝ ժամը 14:00-ն👇

Հարգելի՛ գործընկեր, Սարիբեկյան միջազգային բժշկական համալսարանի կողմից 2026թ. հուլիսի 6-7-ը կազմակերպվում է «Դասավանդման և գնահատման ժամանակակից մեթոդները բժշկական կ...

Address

Armenia,, Yerevan, Marshal Babajanyan Street , 38a Building (Avan Adm. District Of Yerevan)
Yerevan
0040

Telephone

+37410616290

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Saribekyan International Medical University posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Saribekyan International Medical University:

Shortcuts

Share