Dr Հակոբյան Արտյուշ Պավելի

Dr Հակոբյան Արտյուշ Պավելի Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr Հակոբյան Արտյուշ Պավելի, Surgical Center, Սպանդարյան 1, Echmiadzin.

Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ,օնկոլոգ
Կրթություն՝
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան-2008-2017թթ
Պետրովսկու անվան վիրաբուժական գիտական կենտրոն(Մոսկվա)՝ վիրաբույժ-2017-2019թթ
Կուբանի պետական բժշկական համալսարան՝ուռուցքաբան-2023թ

Էջմիածին ԲԿ-ում պարտադիր բժշկական ապահովագրությունից կարող են օգտվել՝✔️ 65 և բարձր տարիքի անձինք,✔️ հաշմանդամության ցանկ...
04/03/2026

Էջմիածին ԲԿ-ում պարտադիր բժշկական ապահովագրությունից կարող են օգտվել՝

✔️ 65 և բարձր տարիքի անձինք,
✔️ հաշմանդամության ցանկացած խումբ ունեցող անձինք,
✔️ սոցիալական անապահովության խմբերում ընդգրկված անձինք,
✔️ 200,000 դրամ և ավելի ամսական աշխատավարձ ստացող անձինք։

📞 077949365
📍 ք.Էջմիածին: Սպանդարյան 0
#բժշկակականապահովագրություն #ապահովագրություն

Լապարոսկոպիկ ճողվածքահատումը (laparoscopic hernia repair) ժամանակակից, նվազագույն ինվազիվ վիրահատական մեթոդ է, որը կիրառ...
27/10/2025

Լապարոսկոպիկ ճողվածքահատումը (laparoscopic hernia repair) ժամանակակից, նվազագույն ինվազիվ վիրահատական մեթոդ է, որը կիրառվում է տարբեր տեսակի ճողվածքների (աճուկային, պորտային, հետվիրահատական և այլն) բուժման համար
✅ Առավելությունները
• Փոքր կտրվածքներ, ավելի քիչ ցավ
• Արագ վերականգնում և կարճ հոսպիտալացում
• Ավելի լավ կոսմետիկ արդյունք
• Ցածր ռեցիդիվի (կրկնվելու) ռիսկ
• Սովորաբար՝ հիվանդը դուրս է գրվում 1–2 օրվա ընթացքում
• Աշխատանքի վերադարձ՝ մոտ 7–10 օր անց

⚕️ Երբ է ցուցված
• Աճուկային կամ ազդրային ճողվածք
• Պորտային կամ սպիտակ գծի ճողվածք
•Հետվիրահատական ճողվածք՝բաց վիրահատությունից հետո
• Միաժամանակ երկկողմանի ճողվածքների դեպքում

Շնորհավորում եմ Բժշկի մասնագիտական օրվա կապակցությամբ՝բժիշկներին, բուժքույրերին և բոլոր նրանց, ովքեր իրենց գործով ծառայո...
21/06/2025

Շնորհավորում եմ Բժշկի մասնագիտական օրվա կապակցությամբ՝
բժիշկներին, բուժքույրերին և բոլոր նրանց, ովքեր իրենց գործով ծառայություն են մատուցում այս վեհ ոլորտում։

Ցանկանում եմ, որ սպիտակ խալաթով մարդիկ երբեք չդադարեն սիրել իրենց մասնագիտությունը, միշտ հաճույք ստանան իրենց աշխատանքի արդյունքներից, բարիք և հոգատարություն տան նրանց, ովքեր դրա կարիքը ունեն։

Թող ձեր հոգին լցված լինի խաղաղությամբ ու ուրախությամբ, հոգնածությունը՝ արագ անցնի, ուժերը՝ շուտ վերականգնվեն, իսկ մասնագիտական էմոցիոնալ հյուծումը մեզ երբեք չսպառնա։

02/06/2025

🏥 Ի՞նչ է լապարոսկոպիկ վիրահատությունը

Լապարոսկոպիկ վիրահատությունը ժամանակակից մեթոդ է, որը թույլ է տալիս վիրաբույժին կատարել վիրահատություն՝ առանց մեծ կտրվածքների։ Փոխարենը օգտագործվում են մի քանի փոքր բացվածքներ՝ սովորաբար 0.5-ից 1 սմ չափով։ Վիրաբույժը ներմուծում է տեսախցիկ (լապարոսկոպ) և հատուկ գործիքներ՝ որով շուտ, ճշգրիտ ու անվնաս կատարում է անհրաժեշտ միջամտությունը։



🤔 Ինչու՞ ընտրել լապարոսկոպիկ վիրահատությունը

✔️ Ավելի քիչ ցավ

Վիրահատությունից հետո ցավը շատ ավելի թույլ է՝ համեմատած ավանդական բաց վիրահատության հետ։

✔️ Ավելի արագ ապաքինում

Հիվանդները շատ դեպքերում տուն են վերադառնում վիրահատությունից 1-2 օր հետո և շուտ սկսում իրենց բնականոն կյանքը։

✔️ Ավելի փոքր սպիեր

Քանի որ կտրվածքները փոքր են, սպիներն էլ գրեթե նկատելի չեն։

✔️ Ավելի քիչ վարակներ և բարդություններ

Փոքր բացվածքների շնորհիվ օրգանիզմը պակաս շփման մեջ է մնում արտաքին միջավայրի հետ։

✔️ Ավելի լավ արդյունքներ որոշ հիվանդությունների դեպքում



📋 Որո՞նք են ամենատարածված լապարոսկոպիկ վիրահատությունները
• Լեղապարկի հեռացում
• Ստամոքսի և աղիքների որոշ վիրահատություններ
• Ճողվածքների պլաստիկա
• Կույր աղու որդանման ելունի հեռացում (ապենդէկտոմիա)
• Որոշ ուռուցքների հեռացում կամ բիոպսիա



⚠️ Արդյո՞ք բոլորի համար հարմար է լապարոսկոպիկ մեթոդը

Ոչ բոլոր դեպքերում։ Երբեմն, կախված հիվանդության բարդությունից կամ հիվանդի ընդհանուր վիճակից, անհրաժեշտ է ավանդական բաց վիրահատություն։ Ձեր վիրաբույժը միշտ կընտրի ամենաապահով տարբերակը։



📞 Ունե՞ք հարցեր կամ մտահոգություններ

Մի հապաղեք հարցնել։ Վիրահատությունից առաջ լիարժեք տեղեկացված լինելը ձեր իրավունքն է։

Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ,օնկոլոգ
Կրթություն՝
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան-2008-2017թթ
Պետրովսկու անվան վիրաբուժական գիտական կենտրոն(Մոսկվա)՝ վիրաբույժ-2017-2019թթ
Կուբանի պետական բժշկական համալսարան՝ուռուցքաբան-2023թ

21/05/2025

Լեղաքարային հիվանդության ժամանակ դիետա՝

✅ Ընդհանուր սկզբունքներ
• Սնունդը պետք է լինի հաճախակի՝ օրական 5–6 անգամ, փոքր բաժիններով։
• Սնունդը չպետք է տապակվի. թույլատրելի են եփած, շոգեխաշած, թխած ուտեստներ։
• Խուսափել շատ սառը կամ շատ տաք ուտեստներից։
• Սահմանափակել կենդանական ճարպերի, խոլեստերինի և եթերայուղերով հարուստ մթերքների օգտագործումը։
• Սննդի էներգետիկ արժեքը՝ մոտ 2500–2800 կկալ/օր, ճարպերը՝ մինչև 70–80 գ, սպիտակուցները՝ մոտ 90 գ, ածխաջրերը՝ մինչև 300–350 գ։



✅ Թույլատրելի մթերքներ

Սպիտակուցային աղբյուրներ
• Խաշած կամ շոգեխաշած միս՝ տավարի, հնդկահավի, հավի (առանց կաշվի)
• Ձուկ՝ ցածր յուղայնությամբ
• Ձվից՝ 1 դեղնուց օրական (հիմնականում սպիտակուցային մասով ձվածեղ)

Կաթնամթերք
• Թեթև կաթնաշոռ, 5%-ից քիչ յուղայնությամբ
• Կեֆիր, մածուն, կաթ՝ նվազ յուղայնությամբ

Շիլաներ և հացամթերք
• Վարսակ, հնդկացորեն, բրինձ, մանանեխ՝ ջրի կամ կաթի վրա
• Հնացած սպիտակ հաց, չորաբլիթներ, չոր կեքս

Բանջարեղեն
• Եփած ձևով՝ գազար, կարտոֆիլ, դդում, ճակնդեղ
• Սուր փուլում՝ խուսափել հում սոխից, սխտորից, կաղամբից

Մրգեր
• Թխած խնձոր, քաղցր տանձ, բանան
• Չրերից՝ ծիրանաչիր, սալորաչիր (չափավոր)

Ըմպելիքներ
• Թույլ թեյ՝ առանց շաքարի կամ մեղրով
• Չրերից կոմպոտներ
• Հանքային ջուր՝ առանց գազի



❌ Արգելված մթերքներ
• Ճարպոտ միս՝ խոզի, գառան, ապխտած մթերքներ
• Նրբերշիկ, երշիկեղեն, տապակած ձուկ կամ միս
• Ճարպոտ և թթու պանիրներ, սերուցք
• Թարմ խմորեղեն, փքված խմորով ուտեստներ
• Խոլեստերինով հարուստ մթերքներ՝ լյարդ, ուղեղ, շատ ձվի դեղնուց
• Կծու համեմունքներ, մայոնեզ, թթու, մարինացված մթերքներ
• Սուրճ, կակաո, գազավորված ըմպելիքներ, ալկոհոլ



🟩 Օրինակային օրապահիկ (դիետա №5)

Առավոտյան
Վարսակի շիլա ջրի կամ կաթի վրա, չոր հաց, թույլ թեյ

Ընդմիջում
Թեթև կաթնաշոռ կամ շոգեխաշած խնձոր

Ճաշ
Բուսական ապուր, խաշած հավ, կարտոֆիլի խյուս, չրերից կոմպոտ

Ընդմիջում
Չորաբլիթ կամ կեֆիր

Ընթրիք
Բրնձի շիլա, շոգեխաշած բանջարեղեն, մածուն

Քնելուց առաջ
Կեֆիր կամ երիցուկի թեյ

Իսկ, եթե ուզում եք վիրահատական եղանակով մեկընդմիշտ ազատվել հիվանդությունից և հոգնեցնող դիետաներից, ապա՝

‼️‼️Գրանցվեք անվճար խորհրդատվության աշխատանքային ամեն օր Ժամը 9:00 –ից ՝
📞Զանգահարելով ՝ +374 77 94 93 65

🔵 Ի՞նչ է վենտրալ ճողվածքը և ինչո՞ւ է կարևոր այն ժամանակին բուժել։Վենտրալ կամ որովայնի առաջային պատի ճողվածքը առաջանում է...
15/05/2025

🔵 Ի՞նչ է վենտրալ ճողվածքը և ինչո՞ւ է կարևոր այն ժամանակին բուժել։

Վենտրալ կամ որովայնի առաջային պատի ճողվածքը առաջանում է այն դեպքում, երբ որովայնի ներսի հյուսվածքներն ու երբեմն աղիքները դուրս են ցցվում պատի թուլացած հատվածով։ Այն կարող է առաջանալ՝
▪️ Վիրահատությունից հետո
▪️ Ծանրության բարձրացումից
▪️ Հղիությունից հետո
▪️ Կանխավ թույլ մկանային կառուցվածքից

Ինչ նշանների դեպքում կասկածել ճողվածք՝
🔹 Ուռուցիկություն կամ “գնդիկ” որովայնի վրա, որը կարող է անհետանալ պառկելիս
🔹 Ցավ կամ ծանրության զգացում հատկապես ֆիզիկական շարժումների ժամանակ
🔹Աղեստամոքսային խանգարումներ (բարդացած դեպքերում)

🎯 Ինչու է պետք չհետաձգել։
Ճողվածքը կարող է մեծանալ և հանգեցնել վտանգավոր բարդությունների՝ օղակման, երբ անհրաժեշտ է շտապ վիրահատություն։

👨‍⚕️ Մեր կլինիկայում առաջարկվում է՝
✅ Ժամանակակից վիրահատություն՝ ցանցով ամրացման մեթոդով
✅ Անզգայացման տարբերակների ընտրություն
✅ Արագ վերականգնում և հետևողական հսկողություն
✅ Անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտի

🌟 Ձեր առողջությունը մեր առաջնահերթությունն է։

📞 Գրանցվեք անվճար նախնական խորհրդատվության՝
📍 [Էջմիածին Բժշկական Կենտրոն]
📲 [077949365 / WhatsApp /

#ճողվածք #վիրահատություն #վենտրալճողվածք #վիրաբույժ #առողջություն

08/05/2025
Ինչ է Լեղապարկի պոլիպը?Լեղապարկի պոլիպները այս օրգանի լորձաթաղանթի ուռուցքանման գոյացություններ են։ Դրանք հիմնականում բա...
14/04/2025

Ինչ է Լեղապարկի պոլիպը?

Լեղապարկի պոլիպները այս օրգանի լորձաթաղանթի ուռուցքանման գոյացություններ են։ Դրանք հիմնականում բարորակ բնույթ ունեն, սակայն որոշ տեսակներ հակված են չարորականալու և կարող են վերածվել լեղապարկի քաղցկեղի: Ահա թե ինչու պոլիպներով ախտորոշված ​​հիվանդները պահանջում են ակտիվ դինամիկ մոնիտորինգ կամ լեղապարկի վիրահատական ​​ հեռացում դրանում պարունակվող նորագոյացությունների հետ մեկտեղ: Այս մոտեցումը կօգնի խուսափել բարդությունների զարգացումից և փրկել հիվանդի կյանքը։

Օգտագործելով իմ և կոլեգաներիս բազմամյա գիտապրակտիկ փորձը, շատ կարճ ժամանակահատվածում կհստակեցվի Ձեր ախտորոշումը, վիրահատական ցուցումները կամ կոնսերվատիվ՝ դեղորայքային բուժումը, արտահերթ կձևակերպվեն պետպատվերի համար անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը:
-------------------------------------
‼️‼️Գրանցվեք խորհրդատվության աշխատանքային ամեն օր Ժամը 9:00 –ից ՝
📞Զանգահարելով ՝ +374 77 94 93 65

Address

Սպանդարյան 1
Echmiadzin

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr Հակոբյան Արտյուշ Պավելի posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share