Մանկական Գինեկոլոգիա

Մանկական Գինեկոլոգիա 👩🏻‍⚕️ DR. Melania Davtyan
Մանկական գինեկոլոգ | Детский гинеколог

👩🏻‍⚕️ Մանկական և դեռահասների գինեկոլոգիան այն բժշկության ճյուղ է, որը զբաղվում է 0-18 տարեկան աղջիկների վերարտադրողական ...
13/02/2026

👩🏻‍⚕️ Մանկական և դեռահասների գինեկոլոգիան այն բժշկության ճյուղ է, որը զբաղվում է 0-18 տարեկան աղջիկների վերարտադրողական առողջությամբ:

Մանկական գինեկոլոգի պետք է դիմել հետևյալ դեպքերում՝

✔️Դեռահաս աղջիկների կանխարգելիչ զննում (13-15տ.)
✔️Դաշտանային ցիկլի խանգարումներ
✔️Ցավոտ դաշտան
✔️Անոմալ արգանդային արյունահոսություններ
✔️Վաղաժամ սեռական հասունացում
✔️Սեռական զարգացման հապաղում
✔️Հորմոնալ խանգարումներ
✔️Արտաքին և ներքին սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ
✔️Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ
✔️Վուլվայի ախտաբանություններ (սեռական շրթերի կպումներ, սկլերոատրոֆիկ որքին
✔️Մանկական օնանիզմ (ձեռնաշարժություն)
✔️Կրծքագեղձի ախտաբանություններ
✔️Սեռական օրգանների զարգացման անկանոնություններ
✔️Սեռական օրգանների վնասվածքմեր
✔️Ձվարանի կիստաներ և փոքր կոնքի օրգանների այլ գոյացություններ։

ՁՎԱՐԱՆՆԵՐԻ ԿԻՍՏԱՆԵՐ. ԻՆՉ Է ԿԱՐԵՎՈՐ ԻՄԱՆԱԼ❗️ Ֆունկցիոնալ կիստաներ• ֆոլիկուլյար կիստա• դեղին մարմնի կիստահաճախ ինքնուրույն...
08/01/2026

ՁՎԱՐԱՆՆԵՐԻ ԿԻՍՏԱՆԵՐ. ԻՆՉ Է ԿԱՐԵՎՈՐ ԻՄԱՆԱԼ

❗️ Ֆունկցիոնալ կիստաներ
• ֆոլիկուլյար կիստա
• դեղին մարմնի կիստա
հաճախ ինքնուրույն անհետանում են՝ բժշկի հսկողությամբ

❗️ Ոչ ֆունկցիոնալ կիստաներ
• էնդոմետրիոիդ կիստա
• դերմոիդ կիստա
• պարաովարիալ կիստա
պահանջում են ավելի մանրամասն հետազոտություն և բուժում

❗️Հնարավոր ախտանիշներ
• ձգող ցավեր ստորին որովայնում
• դաշտանային ցիկլի խանգարումներ
• անհարմարություն սեռական հարաբերության ժամանակ
• երբեմն՝ առանց ախտանիշների (հայտնաբերվում են ուլտրաձայնային հետազոտությամբ)

❕Բուժումը կախված է կիստայի տեսակից
• դիտարկում
• հորմոնալ թերապիա
• լապարոսկոպիկ վիրահատություն (օրգանապահպան)

❗️❕ Կարևոր է իմանալ, որ ոչ բոլոր կիստաներն են պահանջում հսկողություն և բուժում։

Պարբերական զննումները օգնում են պահպանել առողջությունն ու վերարտադրողական ֆունկցիան։

📩 Ընդունելության համար գրանցվել կարելի է Direct-ի միջոցով

‼️5 սխալ, որոնք դանդաղ վնասում են կնոջ առողջությունըԵվ որոնց մասին շատերը չեն զգուշացնում։
04/12/2025

‼️5 սխալ, որոնք դանդաղ վնասում են կնոջ առողջությունը
Եվ որոնց մասին շատերը չեն զգուշացնում։

30/10/2025

💅 Ինչու գել-լաքը անվնաս գեղեցկություն չէ

Գել-լաքը տեսքով կատարյալ է, բայց որպես բժիշկ ուզում եմ, որ իմանաք նաև դրա հակառակ կողմը։

1️⃣ Վնասում է եղունգները
Հաճախակի օգտագործումից և ագրեսիվ հանելուց հետո եղունգները դառնում են բարակ ու փխրուն։
📚 Հետազոտություն (PubMed)՝ եղունգների հաստությունը նվազել է 20–40 % մի քանի ցիկլից հետո։

2️⃣ Կարող է առաջացնել ալերգիա
Բաղադրության մեջ առկա մեթակրիլատներն ու ակրիլատները (HEMA, HPMA և այլն) հաճախ առաջացնում են կոնտակտային դերմատիտ՝ քոր, կարմրություն, թեփոտում եղունգի շուրջը։
⚠️ Մոտ 48 % կանայք նշել են կողմնակի ռեակցիաներ գել-լաքի օգտագործման ժամանակ։

3️⃣ Ուլտրամանուշակագույն լամպերը վնասում են մաշկի բջիջները
Նույնիսկ կարճատև չորացումը կարող է առաջացնել ԴՆԹ-ի վնասում բջիջներում՝ ազդեցությունը կուտակային է։
💡 Օգտագործիր SPF-կրեմ կամ ձեռնոցներ բաց ծայրերով՝ չորացման ընթացքում։

4️⃣ Որոշ բաղադրիչներ թունավոր են
TPO (օքսիդային ինիցիատոր) արդեն արգելված է ԵՄ-ում՝ որպես պոտենցիալ քաղցկեղածին նյութ։
Բոլոր արտադրանքները նույնը չեն — կարդա պիտակը։

💬 Եզրակացություն․
Գեղեցկությունը չպետք է վնասի։
Եկե՛ք հոգ տանենք մեր մասին🌸

Address

Manandyan Street , Shengavit Medical Center
Erevan

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00

Telephone

+37477050535

Alerts

Be the first to know and let us send you an email when Մանկական Գինեկոլոգիա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share