18/08/2026
Կան իրավիճակներ, որոնք արտաքինից ավարտվում են, բայց ներսում շարունակում են ապրել։
Մարդն այլևս մեր կողքին չէ։ Զրույցը վաղուց ավարտվել է։ Գուցե հարաբերություններն էլ վաղուց անցյալում են։
Բայց ներսում դեռ շարունակվում է անավարտ երկխոսությունը՝
«Ինչո՞ւ այդպես վարվեցիր ինձ հետ»։
«Ինչպե՞ս կարող էիր դա չհասկանալ»։
«Մի՞թե իսկապես չես տեսնում, թե ինչ ես արել»։
Եվ մենք կարող ենք տարիներով մտովի վերադառնալ այդ իրավիճակին։
Երբեմն մեզ թվում է, որ եթե այդ մարդը վերջապես հասկանա, ընդունի իր սխալը և ներողություն խնդրի, մենք վերջապես թեթևություն կզգանք։
Բայց այստեղ մի թակարդ կա՝ մենք մեկ ուրիշին ենք տալիս այն պատմության վերջակետը դնելու իրավունքը, որը պատկանում է մեզ։
Իսկ նա կարող է երբեք դա չանել։
Ոչ թե այն պատճառով, որ մեր ցավն աննշան էր։ Եվ ոչ այն պատճառով, որ տեղի ունեցածը կարելի է արդարացնել։
Պարզապես մեկ ուրիշը միշտ չէ, որ ունակ է մեզ տալ այն ավարտը, որին մենք սպասում ենք։
Եվ այդ ժամանակ աստիճանաբար պետք է սովորենք ավարտել այդ պատմությունն առանց նրա մասնակցության։
Սա չի նշանակում մոռանալ։
Չի նշանակում ներել։
Չի նշանակում ձևացնել, թե ամեն ինչ նորմալ էր։
Սա նշանակում է դադարել մեկ ուրիշից սպասել այն, ինչ նա, գուցե, երբեք չի կարող տալ։
Եվ մի օր «Ինչո՞ւ նա դեռ չի հասկացել» հարցի փոխարեն առաջանում է մեկ ուրիշը՝
«Ի՞նչ պետք է ես ինքս իմ մեջ ընդունեմ, որպեսզի այլևս դիմացինի ընդունման կարիքը չունենամ»։
Խորհրդատվության համար՝ 📩
Ձեր հոգեբան՝ Աննա ❤️